Գրախոսություն. Աննա Հարությունյան

Ավագ դպրոցի սովորողի մաթեմատիկա առարկայից գրած հետազոտական աշխատանքի գրախոսություն. Մայիսի 17, ժամը 13։00 Ավագ դպրոցի ընթերցասրահ»

Թեմա՝ Հայտնի մաթեմատիկոսներն ու նրանց հայտնագործությունները

  • Պաշտպանող՝ Աննա Հարությունյան 11-րդ դասարան
  • Ղեկավար՝  Սյուզի Հակոբյան
  • Գրախոս ՝ Լիանա Հակոբյան 

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է ներկայացված պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս, եզրակացություն և օգտագործված աղբյուրներ:

Հետազոտական աշխատանքը կազմված է գործնական և տեսական մասերից։ Տեսական մասում, սովորղի նպատակն է ճանաչել հայտնի մաթեմատիկսներին, բացահայտել նրանց աշխատանքները, ուսումնասիրել նրանց հայտնագորությունները։ Կարևոր է, որ սովորողը անդրադարձել է նաև ժամանակակից մաթեմատիկոսներին, առանձնացրել է Ջեյմս Մեյնարդի աշխատանքները, լուծել է խնդիրներ թեմայի վերաբերյալ։

Թիվ, թվանշան։ Այստեղ սովորողը պատմում է դարեր շարունակ ինչպես են մարդիկ հաշիվ արել և ինչպես կյանքից ելնելով, անհրաժեշտությունից առաջացավ թվանշանները, թվերը։

Հայտնի Մաթեմատիկոսներ շարքից սովորողը առնաձնացրել է Սերգեյ Մերգելյանին, Արտաշես Շահինյանին, Վիկտոր Համբարձումյանին։

Գործնական աշխատանք։ Այս բաժնում սովորողը ներկայացրել է Գիտության և տեխնիկայի թանգարան այցի մասին,  որտեղ նա ծանոթացել է Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականներին ու գյուտարարների հայտնագործություններին։ Իսկ վերջում տեղեկություն է գրել պարզ թվերի մասին, մի քանի խնդիրներ է լուծել պարզ թվերի վերաբերյալ։

Պետք է ասել, որ սովորողը բարեխղճորեն և հետևողականորեն հասել է իր հետազոտական աշխատանքի նպատակին և խնդիրներին: Լավ է:

Այնուամենայնիվ, կուզենայի նշել, որ հետազոտական աշխատանքը ավելի ամբողջական կլիներ, եթե Աննաn նշեր նաև հայտնի մաթեմատիոսների աշխատությունները, ինչն է իրեն գրավել, ինչ իրեն տվեց այս աշխատանքը, ինչ նոր բան իմացավ։ Հիմնավորեր մաթեմատիկոսների ընտրությունը։



«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ


Նախագիծ.  «Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից
Ստուգատեսի հիմքում բացահայտել սովորողին, օգնել սովորողին մասնագիտական ընտրության կողմորոշման հարցում։

Աշխատանքի իրականացման ժամկետը՝ մայիսի 10-հունիսի 10
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանցիներ

 

Continue reading

«Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից․ չորրորդ դասարան

Չորրորդ դասարանի սովորողների համար կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կազմակերպվում է «Մաթեմատիկա» առարկայից ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ու հմտությունների ներկայացման ստուգատես։




Ժամանակահատվածը՝ մայիսի 8-հունիսի 13։

«Ելք» ստուգատեսի բովանդակությունն ուղղված է ինչպես 4-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկա դասընթացի արդյունքների, այնպես էլ մաթեմատիկա առարկայի սովորողի ընտրությամբ գործունեության բաղադրիչի ամփոփմանը։

Continue reading

Մաթեմատիկայի ուսուցումն առանց գրատախտակի


Մայիսյան հավաք

Հարգելի՛ բարեկամ՝ սովորող, ծնող, դասավանդող, հյուր․․․

Մաթեմատիկա դասավանդողները, կրթահամալիրի տարատարիք սովորողները սիրով հրավիրում են մասնակցելու մայիսյան 18-րդ ստեղծագործական հավաքի շրջանակում կլոր-սեղան քննարկմանը:
Թեման՝ «Մաթեմատիկայի  ուսուցումն առանց գրատախտակի»

Continue reading

Մաթ․ֆլեշմոբի հաղթողները Արատեսում


Կրթահամալիրում ձմեռային և ամառային ճամբարների ժամանակ լրացուցիչ անցկացվում է մաթեմատիկական ֆլեշմոբ ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի բոլոր օղակներում, որին մասնակցում են մաթեմատիկական ֆլեշմոբով հետաքրքրվող բոլոր սովորողները, քոլեջի ուսանողները: Այնուհետև հաղթողները, առավելագույն միավոր հավաքողները, ուղևորվում են Արատես, միասին երեք օր ապրելու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու, ֆլեշմոբյան խնդիրներ լուծելու, իրար ճանաչելու, ընկերանալու նպատակով։

Continue reading

Եռօրյա մաթեմատիկական ճամբար Արատեսում

 Եռօրյա մաթեմատիկական ճամբար Արատեսում

Ճամփորդության պատասխանատուներ՝
Լիանա Հակոբյան (093.313.616)
Վարսինե Մակարյան (043.310.222)
մարզիկ՝ Դանիել Հակոբյան (098 020822)
մաթեմատիկայի այլ դասավանդողներ՝

Ժամանակահատվածը՝ ապրիլի 14-16

Մասնակիցներ՝ մաթեմատիկական ֆլեշմոբի առկա մրցույթի տարատարիք հաղթողները, նրանց ընկերները։
Մեկնում՝ ապրիլի 14, ժամը՝ 09:30, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ ապրիլ 16, ժամը՝ 17:00, Սբ. Երրորդություն եկեղեցու բակ։

Continue reading

Քայլարշավ դեպի Արայի լեռ՝ Ծաղկեվանք 2023

Ճամփորդության պատասխանատուներ՝ Գևորգ Հակոբյան, Լիանա Հակոբյան, Լենա Ղազարյան։


Մեկնումը մարտի 31-ին, ժամը՝ 9։20, «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակից։ 
Վերադարձը՝ 17:00 «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակ

Նպատակն է ճանաչել մեր երկիրն ու տեսարժան վայրերը, նաև մեր անմիջական ներգործությամբ  նպաստել բնության պահպանմանը:

Խնդիրները՝

Հաղթահարել եղանակի ոչ բարենպաստ պայմանները, լինել միասնական, համախմբված։

Եղանակը՝
Անձրևոտ, ձնախառը 8 աստիճան տաքությունից մինչև 2 աստիճան ցուրտ

Երթուղին՝
Մուղնու «Սուրբ Գևորգ» եկեղեցի։ Կարբիի ձորով  անցնում ենք Քասախի ձախ ափը։ Խնձորի այգիներ։ Մեքնան կանգնում է ջրանցքի մոտ, որտեղից էլ սկսվում է քայլարշավը, մինչև Ծաղկեվանք։

Հանգիստ, բրդուճների վայելում, ծիծաղ, երգ, պար։ Քայլելով հասնում ենք մեքենաներին։ Վերադարձը Նոր Երզնկայով։ 

Մասնակիցը իր հետ ունենում է 

  • համեղ բրդուճներ՝ ոչ միայն իր համար 
  • գոնե 1լ ջուր 
  • թերմոսով սուրճ կամ թեյ, եթե ունի 
  • աղբի տոպրակ 
  • արևային գլխարկ 
  • անձրևային բաճկոն 

Մասնակիցներ՝

Մասնակիցներ՝

  1. Գևորգ Հակոբյան
  2. Լենա Ղազարյան
  3. Լիանա Հակոբյան
  4. Հասմիկ Իսրայելյան
  5. Անի Ավագյան
  6. Շողիկ Զեյնալյան
  7. Սմբատ Պետրոսյան
  8. Աննա Մանուկյան
  9. Տաթևիկ Սնջոյան
  10. Ռոզա Մելիքյան
  11. Սիրանուշ Պետրոսյան
  12. Մարիամ Պետրոսյան
  13. Լիլիթ Ղազարյան
  14. Լիլիթ Վերմիշյան
  15. Մերի Կարապետյան
  16. Զեփյուռ Թոխունց
  17. Սարգիս Ղուկասյան
  18. Թորգոմ Սիմոնյան
  19. Անի Ավագյան
  20. Բելլա Մովսիսյան
  21. Տաթևիկ Դաղբաշյան
  22. Մելինե Փարամազյան
  23. Ռուզան Ասատրյան
  24. Մերի Վահրամյան
  25. Միլենա Մանուչարյան
  26. Գայանե Մնացական
  27. Անահիտ Գրիգորյան



Վարորդ՝

Վարորդը՝ Թաթուլ Մհերյան
Մեքենան՝ 15DO100 KIA, 
32 նստատեղ
Վճարվող գումարը՝ 50.000 դրամ, 


Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական գործունեության ընթացքում օգտագործվող, կիրառվող  ցանկացած գործնական կամ տեսական նյութ, որը բավարարում է տվյալ ուսուցանվող թեմայի պահանջներին համարվում է ուսումնական նյութ։

Continue reading