Ամառային ճամբար 2026․ երկրորդ շաբաթ

Ճամբարի ընդհանուր բովանդակությունը տես այստեղ, ընդհանուր օրակարգը տես այստեղ։
Ճամբարի առաջին շաբաթվա գործունեությունը տես այստեղ։
Ճամբարի վայրը՝Միջին դպրոց, 1-6 կաբինետ։
Մասնակիցների ցուցակը տես այստեղ։
Ճամբարի դասացուցակը տես այստեղ:
Հաշվառման մատյանը տես այստեղ։

Օրակարգը

Հունիսի 1.
09:30-14:00
Քաղաքային թափառումներ, քայլք «Կասկադ» համալիր
Ճամփորդությունից բացակայող սովորողները միանում են Արևիկ Մուրադյանի ջոկատին, Միջին դպրոց, 2-6 կաբինետ

Հունիսի 2.

խեցեգործ
Վիրաբ Մկրտչյանի նախագիծ
Ընտրություն
Ընտրություն
Տաթև Ալեքսանյանի նախագիծ


Հունիս 3.
Հունիսի 4.

Ճամփորդություն դեպի Գյումրի
Ճամփորդությունից բացակայող սովորողները միանում են Արևիկ Մուրադյանի ջոկատին, Միջին դպրոց, 2-6 կաբինետ

Հունիսի 5.

Ջոկատային նախագիծ /մաթեմատիկական խնդիրներ
Ռինա Շագինյանի նախագիծ
Ջոկատային նախագիծ / աշխատանք «Մաթեմատիկա» ամսագրի համար
Դիանա Նազարյանի նախագիծ
Ջոկատային նախագիծ / ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում


Ճամփորդություն դեպի Գյումրի

Ճամփորդության օրը՝  հունիսի 3-4
Մեկնում ենք՝ հունիսի 3, ժամը՝ 07:55, Սասունցի Դավիթ կայարանից, գնացքով
Վերադարձի ժամը՝ հունիսի 4, ժամը՝ 21:30
Կազմակերպիչ ուսուցիչներ՝  Անի Ավագյան, Լիանա Հակոբյան
Մասնակից սովորողներ՝ տարատարիք ճամբարականներ
Գիշերակացը` Գյումրու «Ֆանտան» հյուրատուն

Նպատակը`

Հայրենագիտական քայլք-թափառումներ,

մշակութային, ճանաչողական այցեր

Խնդիրները`

Ճանաչողական այց ՀՀ մշակութային քաղաք, հայրաքաղաք Գյումրի
Ծանոթություն քաղաքի մշակույթին ու ազգագրությանը, հանդիպում-հարցազրույցներ տեղացիների հետ

Ընթացքը`

Նախապատրաստական աշխատանք`

Սովորողները դիտում են «Կտոր մը երկինք»  և «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը, նախապես ծանոթանում 14-րդ փողոցի աստղային պատմությանը

Սովորողները ծանոթանում են Գյումրու պատմությանը` կարդալով քաղաքի մասին պատմող նյութեր, դիտելով տեսանյութեր:

Երեքժամյա ճանապարհին՝

Հետաքրքրաշարժ մաթեմատիկական հարց-վիկտորինաներ, տրամաբանական, զարգացնող խաղեր, քննարկումներ:

Օրակարգ՝

Հունիսի 3

07:55` մեկնում ենք գնացքով

11:00` ժամանում

12:00`աղոթք Յոթ Վերք եկեղեցում, քայլք Գյումրվա փողոցներում

14:00`քայլքով դեպի Ձիթողցոնց թանգարան

Քայլք Վարպետաց փողոցով, Տեսնելու ենք հայկական ամենահին վարսավիրանոցը,

Բացահայտելու ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերի հայտնի անկյունները. անցնելու ենք «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի պատշգամբի և Թորիկի տան կողքով, տեսնելու ենք «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը:

17:00` մուտք հյուրատուն

19:00` ընթրիք

22:00`օրվա ամփոփում, քուն

Հունիսի 4

08:00` վեր կաց, հիգիենա, նախաճաշի պատրաստում

10:00` նախաճաշ, իրերի հավաքում

12:00`քայլքով դեպի Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան

13:00`Քայլք Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տարածքում

15:00` բրդուճային ընդմիջում

17:30`վերադարձ կայարան

Անհրաժեշտ պարագաներ` հիգիենայի պարագաներ, ճանապարհի համար բրդուճներ և ջուր , գլխարկ, անձրևանոց, հարմարավետ հագուստ և կոշիկներ, տաք վերնազգեստ

Նախահաշիվ՝ մեկ սովորողը երկօրյա ճամփորդության համար վճարում է 11000 դրամ։

Գնացք՝ 2800 դրամ (մեկնում, վերադարձ)

Գիշերակաց՝ 4000 դրամ

Սնունդ՝ 4200 դրամ, ներառյալ էքսկուրսավարների գումարը և վերադարձի բրդուճները

Մասնակիցներ`

Բալայան Նարեկ 7-1 դասարան

Բաբայան Ալեքս 7-1 դասարան

Գալստյան Ալեքս 7-1 դասարան

Գևորգյան Սամվել 7-1 դասարան

Գյուլումյան Առնո 7-1 դասարան

Խանամիրյան Ալեքսնադր 7-1 դասարան

Սարգսյան Անրի 7-1 դասարան

Սիմոնյան Վարդան 7-1 դասարան

Վարդումյան Ժան 7-1 դասարան

Սայադյան Գրիգոր 7-1 դասարան

Պապայան Էմիլիա 7-6 դասարան /հրաժարվել է

Մուրադյան Վարդ 7-6 դասարան /հրաժարվել է

Դադայան Յանա 7-6 դասարան/ հրաժարվել է

Կարապետյան Նատալի 7-6/ հրաժարվել է

Մհեր Դանելյան 8-2 դասարան

Իռեն Գալստյան 8-2 դասարան

Մարկ Խաչատրյան 8-2 դասարան.

Գոհար Թորոսյան 8-2 դասարան.

Մարիամ Սահակյան 8-2 դասարան

Դավիթ Աբրահամյան 8-2 դասարան.

Մոնիկա Կիրակոսյան 8-2 դասարան.

Դանիել Ստեփանյան 8-2 դասարան

Աննա Դանիելյան 8-2 դասարան.

Բելլա Փիլոյան 8-2 դասարան /հրաժարվել է

Լիկա Պողոսյան 8-2 դասարան.

Նատալի Զաքարյան 8-2 դասարան / հրաժարվել է

Գոռ Պետրոսյան 8-2 դասարան.

Գաֆէսճեան արվեստի կենտրոն. քայլք «Կասկադ» համալիրով

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։

Օր՝ հունիսի 1

ժամը՝ 09:30 — 14:00 

Մեկնումը՝ Միջին դպրոցի բակից, քայլք դեպի կանգառ (վերգետնյա անցումի մոտ)

Վերադարձ՝ Միջին դպրոցի բակ

Փոխադրամիջոց՝ քաղաքային տրանսպորտ, համար 23

Պատասխանատուներ՝ Անի Ավագյան, Լիանա Հակոբյան

Նպատակը՝

  • Ավելի լավ ճանաչել հայկական յուրօրինակ արվեստը
  • Բացահայտել կասկադը և հարակից տարածքները
  • Հասկանալ ի՞նչ նշանակություն ունի կասկադի ճարտարապետական-կոթողային համալիրը Երևանում:

Ընթացքը՝

  • Թանգարանի մասին ուսումնասիրություններ
  • Այցելություն բաց թանգարաններ․ Գաֆէսճեան քանդակների պարտեզ․ Գաֆէսճեան քանդակների պարտեզը ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, որտեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը
  • Քայլք «Կասկադ» համալիրով դեպի վեր․ աստիճաններով բարձրանալու ենք վեր և ուսումնասիրելու ենք տեղադրված նկարները, քանդակները
  • Քաղաքային թափառումներ

Արդյունք ՝

Տեսանյութերը, լուսանկարները և պատումները կտեղադրվեն իմ և սովորողների ուսումնական բլոգներում.

Մասնակիցներ՝

  1. Մհեր Դանելյան 8-2 դասարան
  2. Արեգ Ավագյան 8-2 դասարան
  3. Մարկ Խաչատրյան 8-2 դասարան
  4. Գոհար Թորոսյան 8-2 դասարան
  5. Գագիկ Մանուկյան 8-2 դասարան
  6. Դավիթ Աբրահամյան 8-2 դասարան
  7. Մոնիկա Կիրակոսյան 8-2 դասարան
  8.  Գեվորգյան Սամվել 7-1 դասարան
  9. Սիմոնյան Վարդան 7-1 դասարան
  10. Արմեն Ասոյան 8-2 դասարան
  11. Աննա Դանիելյան 8-2 դասարան
  12. Վարդումյան Ժան 7-1 դասարան
  13. Արթուր Եղինյան 8-2 դասարան
  14. Բելլա Փիլոյան 8-2 դասարան
  15. Գյուլումյան Առնո  7-1 դասարան
  16. Լիկա Պողոսյան 8-2 դասարան
  17. Նատալի Զաքարյան 8-2 դասարան
  18. Գոռ Պետրոսյան 8-2 դասարան
  19. Վիկտորյա Առուստամյան 8-2 դասարան
  20. Մարկ Կարապետյան 8-2 դասարան
  21. Խանամիրյան Ալեքսանդր 7-1 դասարան
  22. Բալայան Նարեկ 7-1 դասարան
  23.  Սարգսյան Անրի 7-1 դասարան
  24.  Գալստյան Արամ 7-1 դասարան

Կլոր սեղան․ նախագծերի ամփոփում մաթեմատիկա առարկայից

Մայիսի 20-ին «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ Միջին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների սովորողների, դասավանդողների ու ծնողների հանդիպում-կլոր սեղանը, որտեղ սովորողներն ներկայացրին իրենց նախագծերը մաթեմատիկա առարկայից։ Հավաքը վարում էին 7-2 դասարանի սովորողներ Ռոզի Անանյանն ու Միլենա Գուրուրյանը: Հանդիպման նպատակն էր հանրայնացնել ուսումնական տարվա ընթացքում սովորողների կատարած աշխատանքները մաթեմատիկա առարկայից, ինչպես նաև ստեղծել միմյանց լսելու, քննարկելու և միմյանցից սովորելու հնարավորություն։

Continue reading

Հաշվետվություն․ Ներկայացնում են Միջին դպրոցի սովորողները

Միջին դպրոցի սովորողները «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներից ամփոփում են ուսումնական տարվա առաջին և երրորդ շրջանները։ Հաշվետվությունն ավելի սահուն դարձնելու համար առանձնացրել եմ տասը հարց, որոնք կօգնեն սովորողներին ավելի հեշտ շարադրել իրենց պատումը։

Արեգ Ալիխանյան
Սայադյան Գրիգոր

Անտոնյան Լիլիա

Continue reading

Քաղաքային թափառումներ. Թումոյի այգի

Օրը՝ մայիսի 26
ժամը՝ 09:30- 13:30 
Պատասխանատուներ՝  Անի Ավագյան, Լիանա Հակոբյան
Մասնակիցներ` 7-8-րդ դասարանի ճամբարականներ 
Վայրը՝ ք. Երևան, Թումոյի այգի /Հովհաննես Թումանյանի այգի/
Մեկնումը՝ Միջին դպրոցի բակից, քայլք դեպի կանգառ
Վերադարձ՝ Միջին դպրոցի բակ
Փոխադրամիջոց՝ քաղաքային տրանսպորտ

Continue reading