Մաթեմատիկա առանց բանաձև

Սիրելի սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր Մաթեմատիկա առանց բանաձևերի:

Պարապմունք 28. Մայիսի 22-26

Ամփոփում։
Սիրելի՛ սովորող, բլոգիդ «Մաթեմատիկա առանց բանաձև» բաժինը վերանայիր, բաց թողած աշխատանքները լրացրու։

Բլոգում  նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր.
Ամփոփում․ «Մաթեմատիկա առանց բանաձև»
Ազատ շարադրանքով ներկայացրու երրորդ ուսումնական շրջանում (փետրվար-մայիս) «Մաթեմատիկա առանց բանաձև» առարկայից  քո կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Հուշող հարցեր։
1.
Քեզ դուր եկած ամենասիրելի նախագիծը, հիմնավորումը։
2.Ինչ նոր բան իմացար։
3.Դասի դժվարությունները։
4.Քեզ ինչ տվեց առարկայի ուսուցումը։
5.Ինչ կփոխեիր դասապրոցեսում։

7.Ինչ առաջարկ  ունես։



Պարապմունք 27. մայիսի 15-19:

Փորձիր ուժերդ՝ խաղալով սովորողների պատրաստած խաղերը․
Մակերեսի հաշվում
Թվաբանություն
Կոտորակներ․ հավասարություն

Սիրելի՛ սովորող, իմ հասցեին (l.hakobyan@mskh.am) ուղարկիր ձեր ամենասիրելի մաթեմատիկական խաղի կայքի հղումը։


Պարապմունք 26. մայիսի 7-12:

Սիրելի սովորող, ստեղծիր մաթեմատիկական քո խաղը, կարող ես օգտվել տարբեր կայքերից։

Պարապմունք 26. մայիսի 2-6:
Բլոգների ստուգում, մարտ ամսվա ամփոփում։
Լրացնում և բլոգում տեղադրոմ ենք հետևյալ խնդիրները։


Պարապմունք 25. ապրիլի 25-28
Նախագիծ
Վերնագիրը՝ խնդիրներ լուցկու փայտիկներով։
Սիրելի՛ սովորող, բլոգում մաթեմատիկա առանց բանաձև էջում տեղադրիր այս խնդիրները, լուծիր, այնուհետև հղումն ուղարկիր l.hakobyan@mskh.am հասցեին։

Պարապմունք 24. ապրիլի 17-21
Նախագիծ
Վերնագիրը՝ խնդիրներ լուցկու փայտիկներով։
Սիրելի՛ սովորող, բլոգում մաթեմատիկա առանց բանաձև էջում տեղադրիր այս խնդիրները, լուծիր, այնուհետև հղումն ուղարկիր l.hakobyan@mskh.am հասցեին։


Պարապմունք 23. ապրիլի 10-14
Նախագիծ
Վերնագիրը՝ խնդիրներ լուցկու փայտիկներով։
Սիրելի՛ սովորող, բլոգում մաթեմատիկա առանց բանաձև էջում տեղադրիր այս խնդիրները, լուծիր, այնուհետև հղումն ուղարկիր l.hakobyan@mskh.am հասցեին։


Պարապմունք 22. ապրիլի 3-7
Սիրելի սովորող, իմ էլ․ հասցեին ուղարկիր կատարածդ աշխատանքը՝ պարապմունք 21-ը։
Այս շաբաթվա համար, լրացրու մակարդակը։



Պարապմունք 21. Մարտի 20-24
Նախագիծ

Վերնագիրը՝ Մաթեմատիկական ֆոկուսներ
Սիրելի սովորող, համացանցից փնտրեք մաթեմատիկական ֆոկուսներ, հնարքներ, օտարալեզու կայքերից օգտվելիս, խնդրում եմ հայերեն թարգմանել, աշխատանքը տեղադրեք բլոգում, այնուհետև փորձեք բացահայտել ֆոկուսի գաղտնիքը։ Կարող եք դուք էլ ֆոկուսներ հնարել։
Օրինակ։
Ինչպես գուշակել ընկերոջդ տարիքը (կամ եթե արդեն գիտես, ապա նրա մտապահած թիվը):
Քայլերը։
1. Խնդրեք ձեր ընկերոջը, որ իր տարիքը մեծացնի 10 անգամ։
2․ 1-ից մինչև 10-ը թող  մի թիվ ընտրի և բազմապատկի այն 9-ով։
3. Խնդրեք ձեր ընկերոջը, որ գտնի վերը նշված երկու պատասխանների տարբերությունը։
4. Հաշվելուց հետո, թող ասի պատասխանը։

Հարց։ Կարո՞ղ ես այս քայլերից հետո գուշակել ընկերոջդ տարիքը։



Պարապմունք 22. Մարտի 13-17
Խնդիրների ընտրանի, քննարկում:

1. Կարենը ուզում է տեղադրել երկուական շրջան  աղյուսակի յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր սյունակում։ Տառերով նշված շրջաններից ո՞րը նա պետք է տեղափոխի դատարկ վանդակ:

2. Գտնելով օրինաչափությունը, նշի՛ր հաջորդ թիվը։

3, 7, 19, 55, ___

3. Շունը 1կմ 200մ հեռավորության վրա տեսնելով նապաստակին, սկսեց հետապնդել նրան։ Որքա՞ն ժամանակ անց շունը կհասնի նապաստակին, եթե հայտնի է, որ շունը մեկ վայրկյանում անցնում է 10մ ճանապարհ, իսկ նապաստակը՝ 6մ:

4.Նարեն հատակին գծել էր թվային առանցք և թռնում էր  ուղղի վրա։  Նա միշտ կատարում էր մեկ մեծ ցատկ, ապա՝ երկու փոքր ցատկ, ինչպես ցույց է տրված նկարում։ Նարեն սկսեց 0-ից և ավարտեց 16-ում, միշտ գնալով աջ ուղղությամբ։

5. Գտե՛ք այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը զույգ թիվ է։


6. Ինը ժետոնների մի կողմը սև է, մյուսը՝ սպիտակ։ Սկզբում չորս ժետոն դրված են սև կողմով դեպի վեր (տե՛ս նկարը)։ Յուրաքանչյուր քայլում պետք է շրջել դրանցից երեքը։ Ամենաքիչը քանի՞ քայլ է հարկավոր, որ բոլոր ժետոնները լինեն միևնույն գույնի:

7. Գտի՛ր քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա պարագիծը հավասար է 12 կողմով հավասարակողմ եռանկյան պարագծին։

8. Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ՝ ստացիր ճիշտ հավասարություն:




Պարապմունք 21. Մարտի 6-10
Խնդիրների ընտրանի, քննարկում

1. Թվաբանական ռեբուսում ո՞ր թվանշանն է գրված B տառի փոխարեն։

Подпись отсутствует
2. Գտեք այն երկնիշ պարզ թվերի քանակը, որոնց թվանշանների տեղափոխումից ևս ստացվում է պարզ թիվ:  

3. Մայրուղու եզրին իրարից հավասար հեռավորությունների վրա տեղադրված են լուսացույցեր։ Ավտոբուսը առաջինից մինչև չորրորդ լուսացույցը անցնում է 12 վարկյանում։ Քանի՞ վարկյանում ավտոբուսը կանցնի առաջինից մինչև 16-րդ լուսացույցը, եթե նրա արագությունը մնա անփոփոխ։

4. Ունենք  5×5 չափի աղյուսակ: Ամենաքիչը քանի՞ վանդակ պետք է ներկել,  որպեսզի աղյուսակի ցանկացած 1×4 կամ 4×1 ուղղանկյուն ունենա առնվազն մեկ գունավորված վանդակ:  

5.Լաուրան վանդակավոր թղթի վրա գծեց մի քանի պատկեր, հետո ծալեց թուղթը հաստ գծով (տես նկարը)։ Ձախ կողմի պատկերներից քանի՞սը ճիշտ կհամընկնեն աջ կողմի պատկերների հետ։
Подпись отсутствует

6. Անին 2 և 3 թվանշաններով գրել է մի քանի թվեր, որոնց գումարը հավասար է 2023։ Ամենաքիչը քանի՞ թիվ կարող է գրել Անին։

7. Գտիր 19-ը չգերազանցող բոլոր պարզ թվերի գումարը։




Պարապմունք 20. Փետրվարի 27-մարտի 2
Շարունակում ենք նախագիծը՝ «Սեղանի մաթեմատիկական խաղեր»
Հանոյի աշտարակ


Պարապմունք 19. Փետրվարի 20-24
Աշխատանք ընկեր Սարգիսի հետ։ Քննարկում ենք ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ։


Պարապմունք 18. Փետրվարի 13-17
Աշխատանք ընկեր Սարգիսի հետ։ Քննարկում ենք ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ։


Պարապմունք 17. Փետրվարի 6-10
Նախագիծ․ Սեղանի մաթեմատիկական խաղեր
(Խաղ-դոմինո)

Կարևոր։ Սիրելի սովորող, խնդիրներ առաջարկիր մաթեմատիկական ֆլեշմոբի համար։

Պարապմունք 16. հունվարի 29-փետրվարի 3-ը։

Նախագիծ․ Սեղանի մաթեմատիկական խաղեր
Խաղ 1. Կետեր և հատվածներ
Խաղալ զույգով, սկզբում թղթային տարբերակով, հետո ներկայացնել խաղը համակարգչով, տեղադրել խաղի կանոնները բլոգում։

Խաղ 2. Համացանից գտնել այլ սեղանի մաթեմատիկական խաղեր, հղումը բլոգում տեղադրել։



Պարապմունք 15. դեկտեմբերի 20-23
Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը։

(Սովորող) Կատարել եմ հետևյալ նախագծերը

1.Թվաբանական ռեբուսներ, հղումը
2.Մոգական քառակուսի, հղումը
3.Մաթեմատիկական խաղ․ «Գորտեր», հղումը
4.Մաթեմատիկական ֆլեշմոբ, հղումը
5. Իմ առաջարկած խնդիրը ֆլեշմոբի համար

Լրացուցիչ։
Իմ պատրաստած մաթեմատիկական խաղը, հղում


Ամփոփում
Գեղամ Առաքելյան
Ջոն Պողոսյան
Ալիսա Արշակյան
Սառա Կարապետյան
Վալերիկ Հայրապետյան
Մանե Սարգսյան
Արայիկ Անդրեասյա


Պարապմունք 14. դեկտեմբերի 12-19
Սիրելի սովորող, բլոգիդ մաթեմատիկա առանց բանաձև էջում տեղադրիր «Սովորողների առաջադրած խնդիրները» և լրացրու ձևաթուղթը։ Խնդիր առաջարկիր դեկտեմբեր ամսվա համար։


Պարապմունք 13. դեկտեմբերի 5-10
Սիրելի սովորող, բլոգիդ մաթեմատիկա առանց բանաձև էջում տեղադրիր նոյեմբեր ամսվա երկրորդ մակարդակի խնդիրները և լուծումերը։ Խնդիրները տես այստեղ:


Պարապմունք 12. նոյեմբերի 28-30
Ամփոփում են նոյեմբեր ամիսը։


Պարապմունք 11. նոյեմբերի 21-25
Մաթեմատիկական խաղ գորտեորվ:
Խաղի ընթացքը.
Փորձիր ձախ կողմում  գտնվող գորտերին  տեղափոխել աջ կողմ, իսկ աջ կողմի գորտերին` ձախ կողմ, իմանալով, որ գորտերը կարող են թռչել հաջորդ ազատ վանդակը կամ կարող են թռչել զբաղեցրած մեկ վանդակի վրայով հաջորդ վանդակը: Աշխատանքը կատարելու համար պետք է հնարավորինս քիչ քայլ կատարել:
Խաղի զարգացումը:
Խաղը խաղալ 3, 4, 5գորտերի դեպքում: Յուրաքանչյուր դեպքի համար գրել քայլերի քանակը: Աշխատանքը հրապարակել բլոգում:


Պարապմունք 10. նոյեմբերի 14-21

Սիրելի՛ սովորող, ինչպես գիտես, կրթահամալիրում տոն օրեր են, խնդրում եմ մասնակցիր հարցմանը, շատ կարևոր է:

Պատրաստի՛ր մաթեմատիկական խաղ https://learningapps.org/index.php կամ https://quizizz.com/ էջերի օգնությամբ, ցանկության դեպքում կարող ես այլ ծրագրերից էլ օգտվել:
Աշխատանքդ ուղարկիր ինձ, էլ. հասցե՝ l.hakobyan@mskh.am

Oրվա գլուխկոտրուկը:


Պարապմունք 9. նոյեմբերի 7-11
Տ
եղադրիր հոկտեմբեր ամսվա մաթ. ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խնդիրները և լուծումները բլոգում:


Պարապմունք 8. նոյեմբերի 1-4
Ամփոփում են Ոսումնական աշուն նախագիծը։
Մոգական քառակուսներ նախագիծը խնդրում եմ ուղարկել l.hakobyan@mskh.am հասցեին։

  1. 3×3 քառակուսու վանդակներում գրի՛ր 1-9 թվերն այնպես, որ բոլոր տողերում, սյուներում և անկյունագծերով գրված թվերի գումարները լինեն հավասար:
  2. 4×4 քառակուսու վանդակներում գրի՛ր 1-16 թվերն այնպես, որ բոլոր տողերում, սյուներում և անկյունագծերով գրված թվերի գումարները լինեն հավասար:
  3. Ինքդ կազմիր մոգական քառակուսիներ և տեղադրիր բլոգում։
  4. Համացանցից գտիր մոգական քառակուսների այլ օրինակներ, տեղադրիր բլոգում։



Պարապմունք 7- հոկտեմբերի 17-28

Թեմա՝ Մոգական քառակուսիներ

Oրվա ակտիվ սովորող՝ Արայիկ Անդրեասյան, 6-2 դասարան

Մոգական քառակուսի անվանում են այն աղյուսակը, որում 1, 2, 3, … թվերը գրված են մեկ անգամ և յուրաքանչյուր տողով, յուրաքանչյուր  սյունակով, յուրաքանչյուր անկյունագծով  գտնվող թվերի գումարը նույն է:

Աշխատանքի ընթացքը:

1. Գծիր 3×3 աղյուսակ, փորձիր աղյուսակի վանդակներում տեղադրել 1-9 թվանշանները այնպես, որ յուրաքանչյուր տողով, յուրաքանչյուր սյունակով, յուրաքանչյուր անկյունագծով թվերի գումարը լինի 15: Լուծումը տեղադրիր բլոգում:

2. Գծիր 4×4 աղյուսակ, փորձիր աղյուսակի վանդակներում տեղադրել 1-16 թվերն այնպես, որ յուրաքանչյուր տողով, յուրաքանչյուր սյունակով, յուրաքանչյուր անկյունագծով թվերի գումարը լինի 34: Լուծումը տեղադրիր բլոգում:

3. Փորձիր համացանցից գտնել այլ մոգական քառակուսիների օրինակներ, տեղադրիր բլոգում:

4. Ինքդ հորինիր մոգական քառակուսիներ, տեղադրիր բլոգում:

5. Աշխատանքը ուղարկիր ինձ՝ l.hakobyan@mskh.am հասցեով:



Պարապմունք 6— հոկտեմբերի 10-14,
թեմա՝ Մոգական քառակուսիներ
Աշխատանք առաջին մակարդակ
Աշխատանք երկրորդ մակարդակ

Պարապմունք 5- հոկտեմբերի 3- 7, բաց դաս
Ներկայանում են սովորողները․ թեմա՝ մաթեմատիկական ռեբուսներ, սահիկաշարի ներկայացում
Lուծում ենք հետևյալ խնդիրները:


Պարապմնունք 4-սեպտեմբերի 26-30
Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր:


Ամփոփում ենք Ռեբուսներ թեման:

Պատրաստիր սահիկաշար (презентация), որտեղ երևում են քո լուծած ռեբուսները (ամենաքիչը երեք սլայդ):
Համացանցից ինքդ գտիր ռեբուսներ, լուծիր, ավելացրու սահիկաշարում(ամենաքիչը մեկ սլայդ):
Հորինիր ռեբուսներ, ավելացրու սահիկաշարում (ամենաքիչը մեկ սլայդ):
Կարող ես օգտվել այս գրքից:
Պատրաստածդ սահիկաշարը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ՝ l.hakobyan@mskh.am

Lիլիթ Գրիգորյան

Պարապմնունք 3-սեպտեմբերի 19-25
Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր
Համակարգչում ներբեռնիր այս գիրքը, սկսիր աշխատել, համար 20-30, էջ 20:

Պարապմնունք 2-սեպտեմբերի 12-16
Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր
Համակարգչում ներբեռնիր այս գիրքը, սկսիր աշխատել, համար 1-20, էջ 18, 19:

Պարապմունք 1-սեպտեմբերի 5-9
Ծանոթություն
Արագ հաշվելու հնարքներ