Մասնաժողովի նիստ, 26 սեպտեմբերի 2023թ․

Օրակագում.

2023-2024 ուստարվա ուսումնական առաջին շրջանում, սեպտեմբեր-դեկտեմբեր, սովորողի ընտրությամբ դասընթացների, սովորողի ընտրությամբ գործունեության, սովորողի լրացուցիչ կրթության դասընթացների ծրագրերը, զարգացման ծրագրերը, օրացույցը։

Մանկավարժական ճամբարի ժամանակ մաթեմատիկա դասավանդողների հետ քննարկել ենք «Մաթեմատիկա» ամսագրի լաբորատորիայի օրացույցը, հավաքի ժամանակ միասին վերամշակել ենք, տես այստեղ։

Continue reading

Սեպտեմբերի 4-8.

Շնորհավոր նոր ուսումնական տարի, 2023

Առարկայական ծրագիրը տե՛ս այստեղ։

Սիրելի սովորող, բլոգում նոր բաժին բացիր՝.

Հանրահաշիվ 7․ 2023թ․/ բացում են 7-րդ դասարանցիները
Երկրաչափություն 7․ 2023թ․/ բացում են 7-րդ դասարանցիները

Հանրահաշիվ 8․ 2023թ․ / բացում են 8-րդ դասարանցիները
Երկրաչափություն 8․ 2023թ․ / բացում են 8-րդ դասարանցիները

7-րդ , 8-րդ դասարանի սովորողների համար անհրաժեշտ էլ․ դասագրքերի հղումները․

7-րդ դասարան
Հանրահաշիվ 7 /Հեղինակ՝ Միքայելյան
Հանրահաշիվ 7 /Հեղինակ՝ Գոգյան
Հանրահաշիվ 7 / Հեղինակ՝ Նիկոլսկի
Երկրաչափություն 7 / Հեղինակ՝ Հարությունյան
Երկրաչափություն 7/ Հեղինակ՝ Աղեկյան
Երկրաչափություն 7 / Հեղինակ՝ Աթանեսյան

8-րդ դասարան
Հանրահաշիվ 8/ Հեղինակ՝ Նիկոլսկի
Երկրաչափություն 8/ Հեղինակ՝ Աթանեսյան

Սեպտեմբերի 4-8.
Աշխատանք 7-րդ , 8-րդ դասարանի սովորողների համար։


Քայլ 1.

Continue reading

Մաթեմատիկա․ ֆլեշմոբի անկացման կարգ

Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը կրթահամալիրում կազմակերպվում է բաց (կարող է մասնակցել ցանկացած մարդ) ֆլեշմոբ մաթեմատիկայից` տարբեր մարդիկ, տարբեր վայրերում միաժամանակ զբաղված են մաթեմատիկական նույն առաջադրանքը կատարելով:

Ֆլեշմոբի առաջադրանքները

Առաջադրանքները հինգ մակարդակի են՝ առաջինից մինչև չորրորդ մակարդակի խնդիրները տարբեր բարդության են՝ պարզից դժվար, իսկ հինգերորդ մակարդակի խնդիրները առաջադրում են կրթահամալիրի տարատարիք սովորողներ, ծնողներ կամ այլ ցանկացողներ (ոչ կրթահամալիրից), այդ իսկ պատճառով այդ մակարդակում ընդգրկված խնդիրները կարող են լինել տարբեր բարդության: Յուրաքանչյուր մակարդակում առաջարկվում է տասը խնդիր:

Ինչպես մասնակցել ֆլեշմոբին.

Ֆլեշմոբի անկացման օրը, ժամը 19:00 (եթե այդ օրը տոնական օր է կամ արձակուրդային օր է, առաջադրանքները տեղադրվում են նախատեսվածից շուտ, ժամը՝ 13:00-ին) առաջադրանքները  հրապարակվում են կրթահամալիրի կայքում՝  mskh.am,  «‎Մաթեմատիկա »‎ ամսագրում՝  mathjournalmskh.edublogs.org, մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի բլոգում` emath.mskh.am: Մասնակիցն ինքն է ընտրում առաջադրանքի տարբերակը: Մի մասնակիցը կարող է տարբեր մակարդակի առաջադրանքներ կատարել: Կրթահամալիրի դասվարների և մաթեմատիկա դասավանդողների համար ֆլեշմոբի առաջադրանքների ձևաթուղթ լրացնելը (մասնակցելը) ցանկալի է: Մասնակիցները պատասխանները պետք է ուղարկեն առաջադրանքները հրապարակումից հետո մինչև ընթացիկ շաբաթվա կիրակի օրը,  ժամը 23:59, տոնական օրերին ինչպես նաև  ոչ կրթահամալիրի սովորողների համար ժամկետը կարող է երկարաձգվել մեկ շաբաթով: 

Առաջադրանքների համար խնդիրներ ընտրում են.

  • Առաջին մակարդակի համար՝ կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» լաբորատորիան. պատասխանատու՝ երկու դասվար ըստ համաձայնեցված ցուցակի։ Խնդիրներ ընտրելիս պատասխանատունները նախապես լուծում են խնդիրները, ընտրված տասն խնդիրը ուղարկում են դասվարների և մաթեմատիկա դասավանդողների խմբին՝ նշելով խնդիրը և պատասխանը։
  • Երկրորդ, երրորդ, չորրորդ մակարդակների համար  մաթեմատիկա դասավանդողը, ոչ ավել քան երկու դասավանդող ըստ համաձայնեցված ցուցակի։ Խնդիրներ ընտրելիս պատասխանատուն (պատասխանատուները) նախապես լուծում են խնդիրները, ընտրված տասն խնդիրը ուղարկում են մաթեմատիկա դասավանդողների խմբին՝ նշելով խնդիրը և պատասխանը։
  • Հինգերորդ մակարդակի համար՝ առաջադրում են կրթահամալիրի և կրթահամալիրից դուրս սովորողները կամ այլ ցանակացողներ:
    Կրթահամալիրի յուրաքանչյուր օղակից  գոնե մեկական խնդիր առաջադրում են մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները այլ սովորողներ։ Պատասխանատու՝ երկու մաթ․ դասավանդող կրթահամալիրի տարբեր օղակներից։

Ֆլեշմոբի անցկացման փուլերն ըստ հերթականության:

ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն առաջադրանքները  հրապարակելուց մեկ օր  առաջ հիշեցնում է դասվարներին և մաթեմատիկա դասավանդողներին  ֆլեշմոբի կայացման մասին:

Ֆլեշմոբի առաջադրանքները  հրապարակումից հետո հաջորդ օրը նույնպես հիշեցնում է, որ ֆլեշմոբը դեռևս ընթացքի մեջ է, հիշեցնում է ժամկետի ավարտի մասին:

ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն էլեկտրոնային փոստով  յուրաքանչյուր ամսվա ֆլեշմոբի օրը հիշեցնում է  դասվարներին և մաթեմատիկա դասավանդողներին,  թե ով է  լինելու հաջորդ ամսվա ֆլեշմոբի յուրաքանչյուր մակարդակի պատասխանատուն:

Ամսվա պատասխանատուները, յուրաքանչյուր մակարդակի համար իրենց կազմված խնդիրները ուղարկվում են դասվարների, մաթեմատիկների խմբին մինչև այդ ամսվա տասնհինգը:

 Խնդիրները քննարկվում են և՛ առցանց տարբերակով, և՛ ֆիզիկական միջավայրում: 

Բոլոր խնդիրները քննարկվում են կրթահամալիրի մաթեմատիկա լաբորատորիայի  մենթորի-ուսուցչի հետ: Մաթեմատիկա դասավանդողները առաջադրված խնդիրները քննարկում են իրենց հերթական հավաքների ժամանակ, իսկ  դասվարները գրում են իրենց առաջարկները, դիտողությունները առցանց տարբերակով, անհրաժեշտության դեպքում կարող են մասնակցել մաթ․ դասավանդողների հավաքին, ֆլեշմոբի հետ կապված հարցերը պարզաբանելու համար:

ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն մինչև ընթացիկ վերջին երկուշաբթի օրը սպասում է իր գործընկերների արձագանքին, անհրաժեշտության դեպքում կարող է խնդիր ավելացնել կամ առաջարկված խնդիրը փոխել այլ խնդրով կամ  պատասխանատուին խնդրել լրացնել մակարդակը այլ  խնդիրներով:  Վերջնական տարբերակով խնդիրները տեղադրում է  google ձևաթղթում, ուղարկում մաթեմատիների և դասվարների խմբին այդ ամսվա վերջին երեքշաբթի օրը։

Արդեն ընտրված, վերջնական տեսքի բերած, խմբագրված  խնդիրները, մենթոր-ուսուցիչը  բաշխում է դասվարների և մաթեմատիկա դասավանդողների միջև, յուրաքանչյուրին անհատական նամակով գրում է, թե որ խնդրի լուծումը պետք է ներկայացնի իրեն, դասվարը, դասավանդողը խնդիրների լուծումները ներկայացնում են նամակը ստանալոևց ոչ ուշ քան տասն օրվա ընթացքում։

Դասվարները, մաթեմատիկա դասավանդողները խնդրի լուծումները քննարկում են իրենց հավաքների ժամանակ, լուծումները ուղարկում են մենթոր-ուսուցչին՝  նշելով  թե ինչպես կլուծեն այդ խնդիրները իրենց սովորողների հետ:

Ֆլեշմոբի ավարտից հետո

Ֆլեշմոբի ավարտից հետո, ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն հիշեցնում է դասվարներին, մաթեմատիկա դասավանդողներին, թե  յուրաքանչյուր մակարդակից քանի սովորող է մասնակցել: Ավարտից հետո երկու օրվա ընթացքում կազմում է ստուգման շաբլոնները և  ուղարկում է դասվարներին և մաթեմատիկա դասավանդողներին: Դասվարները և մաթեմատիկա դասավանդողները իրենց սովորողների աշխատանքները ստուգում են շաբլոնները ստանալուց հետո  մեկ շաբաթա ընթացքում, առաջին մակարդակի խնդիրների ճիշտ պատասխանի համար ստուգողը շաբլոնում մուտքագրում է ճիշտ է բառը, իսկ հակառակ դեպքում՝ ճիշտ չէ բառը, մնացած մակարդկաներում՝  ստուգողը մուտքագրում է 1, 0 թվանշաններըը համապատասխան ճիշտ, սխալ պատասխանների համար: Ստուգողը դատարկ վանդակներում նույնպես նշում է զրո միավոր: Համակարգողը այդ ընթաքցում մեկ անգամ ևս հիշեցնում է դասվարներին և մաթեմատիկա դասավանդողներին ֆլեշմոբի աշխատանքները ստուգելու, ավարտելու մասին: Այն դասվարները, դասավանդողները, ովքեր չեն հասցնի ստուգեն նշված ժամկետում կամ հիշեցումից հետո ևս չեն ստուգի իրենց սովորողների աշխատանքները,  բացատարագիր են գրում համապատասխան ծրագրի ղեկավարին:

Համակարգողը ստուգված շաբլոնները նորից է նայում, բաց թողած աշխատանքները ստուգում է, ստուգում է նաև այլ դպրոցի սովորողների աշխատանքները, անհատական հասցեով նրանց է  ուղարկում արդյուքնները, հիշեցնում է հաջորդ ֆլեշմոբի մասին:  Ստուգված, ամփոփ ֆայլը ուղարկում է դասվարներին, ծրագրի ղեկավարներին ոչ ուշ,  քան հաջորդ ամսվա քսանը:

Յուրաքանչյուր ամիս ըստ համաձայնեցված ցուցակի, կազմակերպում է յուրաքանչյուր ամսվա ամփոփ ֆայլի աշխատանքների վերլուծություն սովորողների հետ, մինչև հաջորդ ֆլեշմոբի կայացման օրը:


Մենթոր-ուսուցիչը կազմակերպում է բոլոր խնդիրների լուծումների հրապարակումը մինչև հաջորդ ֆլեշմոբի կայացման  օրը, ընդ որում  հինգերորդ մակարդակի խնդիրների լուծումները համակարգում են այդ ամսվա ֆլեշմոբի հինգերորդ մակարդակի պատասխանատուները:


Արդյունքները հրապարակվում են կրթահամալիրի կայքում՝  mskh.am, Մաթեմատիկա ամսագրում՝  mathjournalmskh.edublogs.org, մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի բլոգում` emath.mskh.am:

ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն յուրաքանչյուր մակարդակի խնդիրները հավաքում է մեկ փաթեթով (120 խնդիր յուրաքանչյուր մակարդակի համար) և հունվար ամսվա ավարտին  ներկայացնում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  էլ. գրադարանին՝  որպես  Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվա նվեր դասվարների և մաթեմատիկա դասավանդողների կողմից:

Լրացուցիչ:
Ուսումնական տարվա երկրորդ, չորրորդ ուսումնական շրջաններում պատասխանատու-համակարգողը կազմակերպում է լրացուցիչ ֆլեշմոբ մաթեմատիկայից  (առկա միջավայրում հանդիպում)  բոլոր այն մասնակիցների համար, ովքեր առաջին և երրորդ ուսումնական շրջաններում ակտիվորեն մասնակցել են ֆլեշմոբին և ստացել են առավելագույն միավորներ:

Սեպտեբերի 1. Գիտելիքի օր

Հանդիպում 7-րդ, 8-րդ դասարանի սովորողներ հետ։
Օրակարգում՝

Զրույց․Մաթեմատիկական վիկտորինաներ

ա)Սովորողները ներկայացնում են ամառային արձակուրդներին իրենց հանդիպած ամենահետաքրքիր խնդիրը մաթեմատիկայից կամ ինչ աշխատանքներ են կատարել մաթեմատիկայից։

բ) Բանավոր հաշվարկ․ Վիկտորինա մաթեմատիկայից

Աշխատանքի նպատակը․

Սեպտեմբերի մեկը սովորողների համար դարձնել տոն, ուսումնական տարին սկսել տոնական, ուրախ մեկնարկով՝ խաղալով մաթեմատիկական խաղեր։

Ընթացքը։

Սովորողները բաժանվում են խմբերի / կախված սովորողների քանակից /

Բանավոր պատասախում են տրվող հարցերին

Սովորողները իրենք են կազմում վիկտորինա /հարցաշար/ իրենց դասընկերների համար։

Առաջին ուսումնական շրջան․2023թ․Սեպտեմբերյան նախագծեր

Առարկայական ծրագիրը տես այստեղ;

Սեպտեմբեր

Կրթահամալիրի սեպտեմբերյան ուղեցույցը տե՛ս այստեղ:

Աշխատանքի ընդհանուր նկարագիրը․

Սեպտեմբերի 1.
Կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերի մեկնարկ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, 7-8-րդ դասարաններ

Կարճաժամկետ աշխատանք․
Բլոգային ստուգատես
Սեպտեմբերի 1-8

Սովորողի քայլերը.

Բլոգների ստուգում, նախորդ ուսումնական տարվա նյութերի արխիվացում
Հանրահաշիվ-7, 8, երկարաչփություն-7, 8 բաժինների տեղադրում բլոգում
Անհրաժեշտ համակարգչային ծրագրերի տեղադրում համակարգչում կամ օնլայն տարբերակի հղումը բլոգում
Անհրաժեշտ ռեսուրսների տեղադրում:

Երկարաժամկետ նախագիծ
Սեպտեմբերի 10-30
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանցիներ

Սովորողները ընտրում են ստորև նշված նախագծերի վերնագրերերից որևէ մեկը և փորձում են համացանցի, այլ ուսումնական աղբյուրների օգնությամբ ուսումնասիրել նյութերը։

«Թվաբանական նշանների առաջացումը, պատմությունը»

«Մաթեմատիկական նշանների, սիմվոլների պատմությունը, ծագումը»

«Մաթեմատիկական պարադոքսներ»

«0 -ի ծագումը»

«Հանրահաշվի առաջացման պատմությունը»

«Երկրաչափական տերմինների ծագումը, պատմությունը»

«Բացասական թվեր․ երբ են առաջացել»

«Այլ» սովորողի առաջադրած վերնագրեր, լրացման փուլում է

Սովորողի բլոգում ուսումնական գործունեությունը արտացոլելու կարգ

Երրորդ դասարանից սկսած կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող ունի բլոգ, որտեղ արտացոլված է սովորողի ուսումնական գործունեությունը։

Սովորողի բլոգում նշված է․

  • անուն-ազգանունը (հայատառ)
  • ուսումնական  հաստատությունը (Միջին դպրոց)
  • դասարանը
  • արխիվ

    Սովորողն իր բլոգը վարելիս հետևում է հետևյալ կետերին․
  • Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին թարմացնում է իր բլոգը՝ նախորդ տարվա նյութերը արխիվացնելով ( աշխատանքը կատարում է ինքնուրույն կամ կազմակերպչի օգնությամբ)
  • Բլոգում նյութերը հրապարակելիս անհրաժեշտ է դրանք առաջին էջում արտացոլել մասնակի՝ կիսելով առավելագույնը 4-րդ տողից, ցանկության դեպքում կարող է կցել նյութին նկար
  • Կատարած աշխատանքները տեղադրել համապատասխան բաժիններում
  • Այն առարկաներըը, որոնց ուսուցում չի պարունակում գրավոր խոսք (ֆիզկուլտուրա, երգ, պար, մաթեմատիկա առանց բանաձևերի և այլն), բլոգում, համապատասխան էջում ուսումնական գործունեության մասին պատումի տեսքով հրապարակել ամիսը գոնե մեկ անգամ։

Բլոգում ունենալ հետևյալ բաժինները․

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) 
  2. Առարկայական բաժիններ, Միջին դպրոցի ենթակայք
  3. Ստուգատեսներ
  4. Ընտրությամբ գործունեություն
  5. Ամառային, ձմեռային ճամբարներ
  6. Լրացուցիչ կրթություն /եթե սովորողը գնում է լրացուցիչ կրթության/
  7. Հաշվետվություն /ամսվա կտրվածքով կամ ըստ ուսումնական շրջանների/
  8. Ուսումնական ճամփորդություն
  9. Հետազոտական կամ նախագծային աշխատանքները
  10. Ինքնակրթություն / ոչ պարտադիր/։

Անհատական աշխատաժամանակ 2023թ․

Սեպտեմբեր

Ուսումնական ծանրաբեռնվածություն շաբաթական -20 ժամ
Դասացուցակը ստորև՝ ճշգրտման փուլում է։


Յուրաքանչյուր երկուշաբթի հավաք- 1ժամ/ 15:15-16:00
Յուրաքանչյուր ուրթաթ հավաք- 1ժամ / 15:15-16:00
Յուրաքանչյուր չորեքշաթբի հավաք-1ժամ/ 15:15-16:00
Յուրաքանչյուր օր բլոգային աշխատանք, նյութերի հրապարակում14:30-15:15 /շաբաթական 5ժամ
Յուրաքանչյուր օր ինքնակրթույանն ուղղված աշխատանք14:30-15:15 /շաբաթական 5ժամ

Դասացուցակը ստորև՝ ճշգրտման փուլում է։


Մանկավարժական ճամբար․ օգոստոսի 22-30

Ճամբարի աշխատակարգ

  • 09։00-9։15՝ Մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  • 09։15-10:15՝ Հավաքներ մասնախմբով՝ «Մաթեմատիկա ամսագրի մասնախումբ» Միջին դպրոց, ֆիզիկայի կաբինետ
  • 10։20-11:00 Աշխատանք կաբինետում, մաքրություն
  • 11:00-12:00՝ հավաք Բուշ Լուսինեի հետ
  • 12:00-12:30 ընդմիջում
  • 12:30-14։00՝ ինքնակրթություն

Աշխատանքային ուղղությունները

  • Սեպտեմբերյան նախագծերի քննարկում, կազմում, հրապարակում
  • Ուսումնական ամառ նախագծային աշխատանքների ամփոփում
  • Դասընթացի ծրագրի վերջնական մշակում-ամբողջացում
  • 2023-24 ուսումնական տարվա մաթեմատիկա առարկայի օրացույցի ամբողջացում
  • Դասասենյակի մաքրություն

Հավաք մասնախմբով, օգոստոսի 22-30, 2023թ․

Մաթեմատիկա դասավանդողների հավաք․
Հանդիպման օրերը՝ օգոստոսի 22-30
Հանդիպման վայրը՝  ֆիզիկայի կաբինետ, Միջին դպրոց
ժամը՝ 09:15-10:15

Ճամբարի ընդհանուր ծրագիրը՝ այստեղ:


Օգոստոսի 22․
Մաթեմատիկա դասավանդողները ներկայացնում են ամառային արձակուրդներին ինքնակրթությանն ուղղված իրենց կատարած  աշխատանքները

Հարցերի քննարկում մայիսյան հունիսյան, հուլիսյան ֆլեշմոբի  խնդիրներից

Այլ հարցեր։

Օգոստոսի 23.

2023-24 ուսումնական տարվա 4-5-րդ դասարանների  մաթեմատիկա առարկայի ծրագրի ներկայացում
Գրետա Բակունց, Անի Միրզոյան

Ծրագիրը քննարկելիս հաշվի առնել հետևյալ կետերը․

  1. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
    1) գիտելիք.
    2) հմտություն.
    3) դիրքորոշում.
    4) արժեքային բաղադրիչ:
  2. 1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
  3. 2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
  4. 3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
  5. 4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
  6. 5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
  7. 6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
  8. 7) թեմաները և դրանց բովանդակությունը.
  9. 8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
  10. 9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:

Քննարկում․  նոր հրապարակված  մաթ․ դասագրքերի շուրջ

Այլ հարցեր։

Օգոստոսի 24.

2023-24 ուսումնական տարվա 6-8-րդ դասարանների  մաթեմատիկա առարկայի ծրագրի ներկայացում.
Լիանա Հակոբյան
Մենուա Հարությունյան
Անի Ավագյան
Զարինե Փանյան
Սարգիս Ղուկասյան

Օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրների քննարկում, երկրորդ մակարդակ

Այլ հարցեր։

Օգոստոսի 25.

Հանդիպման ժամը՝ 09:35

2023-24 ուսումնական տարվա  9-12-րդ դասարանների  մաթ․ ծրագրի, մաթ․ ընտրության ծրագրերի ներկայացում

Թորգոմ Սիմոնյան
Հերմինե Անտոնյան
Արման Երանոսյան
Ելենա Օհանյան
Սյուզի Հակոբյան

Օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրների քննարկում

Այլ հարցեր։

Օգոստոսի 28.

Սեպտեմբեր ամսվա նախագծերի քննարկում

Օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրների քննարկում, առաջին մակարդակ, երկրորդ մակարդակ

Օգոստոսի 29.

Ֆլեշմոբի կարգի վերմշակում․ առաջարկներ

Օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրների քննարկում, երրորդ մակարդակ

Օգոստոսի 30.

Օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրերի քննարկում, չորրորդ մակարդակ

Այլ հարցեր։