Մաթեմատիկական ճամբար, հունիսի 12, 13

Հունիսյան փառատոնի շրջանակում, մաթեմատիկական ջոկատը իր գործունեությունը սկսեց հունիսի 12-ից։
Կրթահամալիրի սովորողները իրենց էլ․ հասցեներին նախապես ստանալով մաթեմատիկական ճամբարի հրավերը, մասնակիցները գրանցվելով ցանկություն հայտնեցին մասնակցել ճամբարին և մաթեմատիկայի հանդեպ իրենց սերը կիսել մնացած ճամբարականների հետ։
Ջոկատը ղեկավարում ենք ես և կրթահամալիր մաթեմատիկայի դասավանդող Անի Ավագյանը։

Continue reading

2023-2024 ուսումնական տարվա իմ աշխատանքային փաթեթը


2022-2023 ուստարվա հաշվետվությունը տես այստեղ:

2023-2024 ուստարվա պլանի հետ կապված իմ դիտարկումները տես այստեղ:

2023-2024 ուստարվա առարկայական ծրագիրը տես այստեղ։

2023-2024 ուստարվա մաթեմատիկա առարկայից ընթացիկ նախագծերը տես այստեղ։

Ամառային մանկավարժական ճամբար, անհատական աշխատաժամանակ, հունիսի 12-30

Հունիսի 12-16

Մաթեմատիկական ճամբարի ղեկավար
Գտնվելու վայրը՝ Միջին դպրոց
Աշխատաժամանակը ըստ ճամբարի օրակարգի։


Հունիսի 19-23

09։00-09։15 հավաք Միջին դպրոցի ակումբում

9։15-10։00    կաբինետի մաքրում երկուշաբթի օրը, մնացած օրերին՝ բակային աշխատանք, փառատոնային պուրակում

10:00-11:00 Ամառային ճամբարի ամփոփում, հունիսի 1-12

11։00-12։00 Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

12։00-12։45 ընդմիջում

13:00-14:00 հավաք մասնախմբերով/ երկ․չորեք․ ուրբաթ/, մնացած օրերին 2023-2024 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներ

14:00-15:00 ձեռագործի ակումբ


Հունիսի 26-30

09։00-10.00 Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում

9։15-10։00    կաբինետի մաքրում երկուշաբթի օրը, մնացած օրերին՝ բակային աշխատանք, փառատոնային պուրակում

10:00-11:00 Աշխատանք դպրոցում/առարկայական ծրագրերի լրամշակում։

11։00-12։00 Աշխատանք փոքր խմբերով/առարկայական ծրագրերի լրամշակում։

12։00-12։45 ընդմիջում

13:00-14:00 հավաք մասնախմբերով/ երկուշաբթիից ուրբաթ/

14:00-15:00 հավաք մանկավարժական խորհրդով։

Ճամբարականները աստղադիտարանում

Հունիսի 7-ին, մաթեմատիկների և բնագետների ճամբարականները ուղևորվեցին Արագածոտնի մարզ, Բյուրականի աստղադիտարան։ Խմբի գրեթե բոլոր մասնակիցները հետաքրքրված էին աստղագիտությամբ, անծայրածիր տիեզերքով և պատահական չէր նրանց ճամփորդելու նպատակը՝ տեսնել մոլարակները, հանդիպել աստղագետ Արեգ Միքայելյանի հետ։

Continue reading

Մաթեմատիկական ճամբար փառատոնի շրջանակում, օրակարգը

Մաթեմատիկական ճամբարի հրավերը տե՛ս այստեղ:

Առաջին շաբաթ, Հունիսի 12-16

Ճամբարի ղեկավարներ՝ Լիանա Հակոբյան, Անի Ավագյան

Վայրը՝ Միջին դպրոցի ակումբ

Ճամբարի օրակարգը տե՛ս այստեղ։

Առաջին շաբաթվա Ամփոփում 1։

Առաջին շաբաթվա Ամփոփում 2։

Երկրորդ շաբաթ, Հունիսի 19-23

Ճամբարի ղեկավարներ՝ կրթահամալիրի մաթ․ դասավանդողները

Վայրը՝ կրթահամալիրի օղակներ․ Արևմտյան, Արևելյան, Հյուսիսային, Հարավային, Միջին դպրոցներում

Ճամբարի օրակարգը տե՛ս այստեղ։


Արևմտյան դպրոց, ղեկավար՝ Գրետա Բակունց
Արևելյան դպրոց, ղեկավար՝ Սմբատ Պետրոսյան
Հյուսիսային դպրոց, Անի Միրզոյան, Շողիկ Զեյնալյան
Հարավային դպրոց, Լյովա Սարգսյան



Միջին դպրոց՝

Երկուշաբթի՝ Մենուա Հարությունյան
Երեքշաբթի՝ Սարգիս Ղուկասյան
Չորեքշաբթի՝ Հասմիկ Իսրայելյան
Հինգշաբթի՝ Արշակ Մարտիրոսյան
Ուրբաթ՝ Սյուզի Հակոբյան

Օրակարգը՝
10:00-10:50

Մաթեմատիկական խաղեր
Բանավոր հաշվարկ
Արագ հաշվելու հնարքներ
Մաթ․ վիկտորինաների ստեղծում

11:00-12:00
Մարզական պարապմունքներ, այդ թվում նաև լող։


Հունիսի 12-16- մասնակիցների ցանկը ստորև․

Continue reading

Մաթեմատիկական ճամբարի հրավեր հունիսի 12-23, 2023թ․

Հարգելի՛ սովորող, 
«‎Մաթեմատիկա»‎  ամսագիրը հրավիրում է «‎Մխիթար Սեբաստացի» ‎ կրթահամալիր՝  մասնակցելու ուրախ մաթեմատիկական ճամբարի։

Մասնակիցներ․
«‎Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 4-8-րդ դասարանի սովորողներ
«Մաթեմատիկական ֆլեշմոբ անիվների վրա» մրցույթի հաղթողներ
Այլ դպրոցի սովորողներ
Մաթեմատիկայով հետարքրքվողներ։

Ճամբարի ղեկավարներ․
Լիանա Հակոբյան / հեռ․ 093.313.616, էլ․հասցե՝ l.hakobyan@mskh.am/
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողներ



Ճամբարի տևողությունը՝ հունիսի 12-23
ժամը՝ 09:00-16:00
վայրը՝ «‎Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի ակումբ
Մեկ ճամբարականի համար օրական վճարը՝  500դրամ (նախաճաշի, ճաշի համար)


Օրակարգ․

  • Ծանոթություն
  • շրջայց կրթահամալիրի օղակներով
  • մաթեմատիկական խաղեր
  • սեղանի խաղեր
  • մարզական տարբեր սպորտաձևեր
  • ծանոթություն «Մաթեմատիկա» ամսագրին, մաթեմատիկական ֆլեշմոբին
  • մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների քննարկում
  • լող
  • երգ
  • պար
  • խեցեգործություն
  • մասնակիցների ցանկությամբ հնարավոր է նաև ուսումնական ճամփորդությունների կազմակերպում



    Ցանկացողները գրանցվեն այստեղ, գրանցման վերջնաժամկետ՝ հունիսի 11:

Մանրամասն օրակարգին ծանոթացիր այստեղ։

Մաթեմատիկական ֆլեշմոբ ճամբարականների համար 2023թ․

«Մաթեմատիկա» ամսագիրը կազմակերպում է «Մաթեմատիկական ֆլեշմոբ անիվների վրա» մրցույթ։

Խնդիրները տե՛ս այստեղ, հրապարակումը հունիսի 7-ին, ժամը 10:00-ին, «Մաթեմատիկա» ամսագիր, թողարկում №113։

Պատասխանատու՝ Լիանա Հակոբյան և մաթեմատիկա դասավանդողներ։

Նախագծի նպատակը․


Ամառային ճամբարը հարմար առիթ է, որ մաթեմատիկական ֆլեշմոբով հետաքրքրվող ճամբարակնները լուծեն ոչ ստանդարտ խնդիրներ, տարածեն ֆլեշմոբը կրթահամալիրից դուրս։



 ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՃԱՄԲԱՐԱԿԱՆԻ ՄԱՍՆԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈւՆԵԼԻ Է: 

Պատշաճ կազմակերպելու կարգը․


Անցկացման օրը՝ հունիսի 7

ժամը՝ ջոկատավարի որոշմամբ, մեկնարկը՝ 10:00-ից
Անցկացման վայրը՝ ջոկատավարի որոշմամբ՝ դպրոցում կամ դպրոցից դուրս ցանկացած վայրում
Տևողությունը՝ մեկ ժամ։



Ճամբարականները մասնակցում են ֆլեշմոբին  լիցքավորված համակարգիչով կամ հեռախոսով, կախված վայրից։


Յուրաքանչյուր ջոկատի մասնակցության պատասխանատուն այդ ջոկատի ջոկատավարն է։

Ջոկատավարի աշխատանքի նկարագրությունը ֆլեշմոբին․

1. Տեղեկացնում է իր ջոկատին «Մաթեմատիկական ֆլեշմոբ անիվների վրա» մրցույթի մասին
2. Հունիսի 7-ին որոշում է ժամը, վայրը, թե որտեղ է անցկացնելու ֆլեշմոբը իր ճամբարականների համար
3. Հետևում է ժամանացույցին, որ ճամբարակնները լուծեն իրենց համապատասխան մակարդակի խնդիրները
4. Հետևում է խնդիրների լուծման ընթացքին, տևողությանը
5. Նկարահանում է ընթացքը
6. Այդ մասին տարածում, հրապարակում է սոցցանցերով
7. Ֆլեշմոբի ավարտից հետո համոզվում է, որ բոլոր մասնակիցները աշխատանքները ուղարկել են։

Ճամբարականի աշխատանքի նկարագրությունը ֆլեշմոբին․

1.Ֆլեշմոբի մասնակից ճամբարականը բացում է «Մաթեմատիկա» ամսագրի էջը, №113 թողարկումը
2. Ընտրում է իրեն համապատասխան մակարդակը՝ I, II, III, IV մակարդակներից որևէ մեկը
3. Լրացնում է ֆայլը՝ լուծելով խնդիրները
4. Աշխատանքը ավարտում է մեկ ժամում
5. Աշխատանքի ավարտից հետո սեղմում է submit կոճակը։

Նախագծի իրականացման ընթացքը։

Խնդիրները կազմվում են քառաստիճան մակարդակով․

Առաջին մակարդակ, խնդիրները կազմում են՝ մաթեմատիկա դասավանդողները

Երկրորդ մակարդակ, խնդիրները կազմում է Լիանա Հակոբյանը

Երրորդ մակարդակ, խնդիրները կազմում է Սյուզի Հակոբյանը

Չորրորդ մակարդակ, խնդիրները կազմում է ՝ Սարգիս Ղուկասյանը

Խնդիրների ուղարկման վերջնաժամկետը՝ հունիսի


Առաջին մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  • 1-3-րդ դասարանի սովորողներ՝ ճամբարային ջոկատներ
  • ցանկացողներ այլ դպրոցներից։


Երկրորդ մակարդակի խնդիրներ
 


Մասնակիցներ՝

  • 4-5-րդ դասարանի սովորողներ, ճամբարային ջոկատներ
  • այլ ցանկացողներ ավելի  ցածր  դասարաններից, այլ դպրոցներից։

Երրորդ մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  •  6-8-րդ դասարանի սովորողներ, ճամբարային ջոկատներ 
  • այլ ցանկացողներ  ավելի ցածր դասարաններից, այլ դպրոցներից։

Չորրորդ մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  •  9-12-րդ դասարանի սովորողներ, ճամբարային ջոկատներ 
  • այլ ցանկացողներ  ավելի ցածր դասարաններից, Քոլեջի ուսանողներ, այլ դպրոցներից 


    Ամփոփում։

    Մասնակիցների աշխատանքները ստուգում են ջոկատավարները, ստուգման ավարտը՝ հունիսի 9։
    Աշխատանքների վերջնական ամփոփումը, հաղթողների անունների հրապարակումը՝ հունիսի 12։
    Ջոկատավարները իրենց ճամբարականներին ուղարկում են ստուգված ամփոփ ֆայլը՝ տեղեկացնելով արդյունքների մասին։


Յուրաքանչյուր մակարդակից առավելագույն  միավոր հավաքած սովորողը համարվում է հաղթող․

Առաջին մակարդակի համար՝ 1-3-րդ դասարններից առավելագույն միավոր հավաքած սովորողը
Երկրորդ մակարդակի համար՝ 4-5-րդ դասարաններիցառավելագույն միավոր հավաքած սովորողը
Երրորդ մակարդակի համար՝ 6-8-րդ դասարաններից  առավելագույն միավոր հավաքած սովորողը
Չորրորդ մակարդակի համար՝ 9-12-րդ դասարաններ, Քոլեջի ուսանողներից առավելագույն միավոր հավաքած սովորողը:

Յուրաքանչյուր մակարդակից առավելագույն միավոր հավաքած սովորողները կարող են անվճար մասնակցել մաթեմատիկական ճամբարին՝ հունիսի12- հունիսի 23, 2023թ․

Առաջադրված խնդիրները տե՛ս այստեղ, հրապարակումը հունիսի 7-ին։

Արդյունքներն տե՛ս այստեղ, հրապարակումը հունիսի 12-ին։

Աշխատանքի լուսաբանողներ՝ ճամբարականներ, ջոկատավարներ, կազմակերպիչներ։

Ծիծեռնակաբերդ, ամփոփում

Մաթեմատիկների ջոկատը հունիսի երկուսին ուղևորվեց Ծիծեռնակբերդ՝ հայոց զոհերի հուշահամալիր։

Այս ճամփորդության կարևոր բաղադրիչը՝ մեր խմբի միասնական լինելն էր։ Քայլքով հասանք հուշահամալիր, այնտեղ ուսումնասիրեցինք հուշահամալիրի երեք կոթողները՝  100 մետր երկարությամբ հուշապատը, կենտրոնում գտնվող 30 մետր տրամագծով հավերժության տաճարը և 40 մետր բարձրությամբ «Վերածնվող Հայաստան» հուշասյունը։ Կազմակերպեցինք բաց քննարկում․թե ով ինչ գիտի կոթողների մասին, և իրար լրացնելով ամբողջացրինք կոթողների ուսումնասիորւթյունը։
Այնուհետև խմբով գնացինք Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի՝ միասին բակային խաղեր խաղալու, զրուցելու, ճամբարակններից մեկի ծննդյան տոնը նշելու նպատակով։