Մաթեմատիկա ամսագրի աշխատանքը փետրվար ամսին

«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքն ամեն ամիս ուղղված է մաթեմատիկա դասավանդողների մասնագիտական զարգացմանը։ Այս ամիս տիար Գևորգի և մաթեմատիկա դասավանդողների հետ քննարկել ենք մաթեմատիկա առարկայից հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի առաջադրանքները՝ 9-րդ դասարան։ Սկսել ենք թարգմանել Գրաֆների տեսության վերաբերյալ գիրքը, 1-10 խնդիրները, որոնք պատրաստվում ենք քննարկել մարտ ամսին։ Կազմել, քննարկել ենք փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքները, «Մաթեմատիկա» ամսագրում հրապարակել ենք հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբին առաջադրած բոլոր խնդիրների լուծումները։
Կամավոր ատեստավորման համար դիմած հայտատուների ներկայացրած փաթեթնեի մասին գրել եմ իմ կարծիքը։

Continue reading

Հանրային քննարկման է ներկայացվել սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը

Կարդացի սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը, առանձնացրել եմ այս հատվածները, գրել եմ իմ դիտարկումները։

ա)Հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։

Ողջունելի այն, որ կարելի է կիրառել գնահատման 10 միավորային սանդղակից բացի գնահատման այլ համակարգեր։ Այդ նախադասությանը կավելացնեի, որ կարելի է կիրառել գնահատման 2 միավորային համակարգ՝ «Ստուգված» կամ «Չստուգված»։

Continue reading

«ԿԵՆԳՈՒՐՈՒ» մաթեմատիկական մրցույթ

Սիրելի՛ սեբաստացիներ,

Սիրով տեղեկացնում եմ «Կենգուրու 2023» միջազգային մաթեմատիկական մրցույթի մեկնարկի մասին:

Այս տարի «Կենգուրու» մրցույթն անցկացվելու է մարտի 16-ին և 17-ին առցանց՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դպրոցների աշակերտների, նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար:

Continue reading