Անհատական աշխատաժամանակ

Հուլիսի 3-7

Օրակարգը․
09:00-10:00 միջավայրի խնամք, բակային աշխատանք, ներսում՝ ծաղիկների ջրում, բակային աշխատանքներ Միջին դպրոցի հարակից տարածքներ

10:00-11:00 Մաթ․ դասավանդողների 2022-2023 ներկայացրած հաշվետվությունների վերընթերցում։

11:00-12:00 Առարկայական ծրագրի լրաշկամում

12:00-13:00 ընդմիջում

13:00-14:00 ինքնակրթություն /թարգմանական աշխատանք qvant ամսագրից։

14:00-15:00 Գրադարանային աշխատանաք․ 2022-2023 ուստարվա առաջադրանքնեի փաթեթի ներկայացում, լրամշակում, գրաֆֆարանի հանձնում։

Հունիսի 4, 6

ժամը 10:00-11:00
Այց Արևելյան դպրոց-պարտեզ
Աշխատանք ճամբարականների հետ․ Մաթեմատիկական խաղեր քարերով։



ժամը 10:30-11:00
Այց Արևմտյան դպրոց-պարտեզ
Աշխատանք ճամբարականների հետ․ Մաթեմատիկական խաղեր քարերով։

Առարկայական ծրագիր 2023-2024


ԾՐԱԳԻՐ․
Հանրահաշիվ 6-8-րդ դասարան
Երկրաչափություն 7-8-րդ դասարան

Ընդհանուր կետեր.

1) ուսուցման նպատակը 6-8-րդ դասարաններում
2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները
5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
7) թեմաները և դրանց բովանդակությունը.
8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը
10) Մեդիագրագիտություն
11) Ուս․ ճամփորդություն

  1. Հանրահաշիվ, նպատակը

ա․ տրամաբանական և ալգորիթմական մտածողության ձևավորումն ու զարգացումը,

բ․ թվաբանական գործողություններ կատարելու բանավոր և գրավոր հմտությունների ձևավորումն ու զարգացումը,

գ․ հանրահաշվական արտահայտությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումն ու զարգացումը,

դ․ գործնականում և հարակից առարկաներում կիրառվող հանրահաշվական գիտելիքների և հմտությունների զարգացումը,

ե․ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը

զ․ քննադատական մտածողության, դժվարությունները հաղթահարելու կարողությունների ձևավորումը,

է․ գիտական և տեխնոլոգիական առաջընթացում մաթեմատիկայի դերի ու նշանակության կարևորումը,

ը․ համակարգչային ծրագրերի տիրապետումը, որոնք նպաստում են հանրահաշվի մատչելի յուրացմանը,

  1. Երկրաչափություն, նպատակը

7-8-րդ դասարաններում «Երկրաչափություն» առարկայի (դասընթացի) ուսուցման նպատակներն են`

ա․ ճանաչողական ունակությունների, տրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացումը,

բ․ չափողական, շրջակա միջավայրի օբյեկտները նկարագրելու հմտությունների ձևավորումն ու զարգացումը,

գ․ երկրաչափական ինտուիցիայի, ապացուցման հմտությունների ձևավորումն ու զարգացումը,

դ․ կյանքի տարբեր իրադրություններում հանդիպող կիրառական խնդիրներ լուծելու, գծապատկերներից, պայմանանշաններից, երկրաչափության լեզվից օգտվելու կարողությունների ձևավորումը,

ե․ գործնական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ձևավորումը:

2) Հանրահաշիվ, երկրաչափություն․ ընդհանուր բնութագիրը.

Ժամանակակից հասարակությունն ու մարդկային գործունեության ոլորտները, գիտությունն ու տեխնիկական, առաջընթացն անհնար է պատկերացնել առանց մաթեմատիկայի:

Անընդմեջ ավելանում են մարդկային գործունեության ու գիտության այն ոլորտներն ու ճյուղերը, որտեղ լայնորեն կիրառվում են մաթեմատիկական մեթոդներն ու մաթեմատիկայի տարբեր բաժիններում ստացված արդյունքները:

Մաթեմատիկան կարևոր է նաև որպես առանձին գիտություն, որն ունի իր զարգացման ներքին օրինաչափություններն ու իր ուսումնասիրության առարկան:

Մաթեմատիկական կրթությունը ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ կրթության մաս է և հիմնարար դեր ունի բնագիտական, տեխնիկական գիտելիքների ձեռքբերման ու խորացման գործում:

Մաթեմատիկական կրթությունը մարդու անհատականությունը, մտավոր ու ստեղծագործական ներուժը ձևավորող կարևոր միջոց է:

Մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտում, ի լրումն հատուկ գիտելիքների, անհրաժեշտ են նաև տրամաբանորեն մտածելու կարողություն, փաստարկները ճիշտ և հետևողականորեն կառուցելու, մտքերը ճշգրիտ և պարզ արտահայտելու ունակություններ, իրավիճակը քննադատաբար գնահատելու, վերլուծելու, կարևորն ու երկրորդականը զանազանելու, առանձին փաստերը համադրելու, ընդհանրացումներ անելու հմտություններ:

Այդ կարողություններն ու հմտություններն առաջին հերթին և առավելապես ձևավորվում ու զարգանում են մաթեմատիկա ուսումնասիրելու միջոցով:

«Մաթեմատիկա» առարկայի ուսուցումը նպատակաուղղված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ձևավորմանը։

3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ 6-8-րդ դասարաններ
Մաթեմատիկա․ 6-րդ դասարան

1․ Բաժանի թիվը տրված հարաբերությամբ մասերի:

2․ Կազմի համեմատություններ, կիրառի համեմատությունների հիմնական հատկությունը, լուծի տրված համեմատությունը:

3. Հաշվի թվային արտահայտության արժեքը՝ կիրառելով թվաբանական գործողությունների օրենքները, հատկությունները, կատարման կարգը (նաև փակագծերի առկայությամբ):

4․ Տարբերի ուղիղ և հակադարձ համեմատականությունները։

5․ Սահմանի տոկոս հասկացությունը, արտահայտի մասը տոկոսով և հակառակը:

6․ Գտնի տրված թվի տրված մասը կամ տոկոսը:

7․ Պարզի, թե մի թիվը մյուսի որ տոկոսն է, մեծացնի կամ փոքրացնի թիվը տրված մասով կամ տոկոսով:

8․ Վերածի անկանոն կոտորակը խառը թվի և հակառակը:

9․ Գտնի ռացիոնալ թվի հակադիրը, հակադարձը և բացարձակ արժեքը:

10․ Գրի տասնորդական կոտորակը սովորական կոտորակի տեսքով և հակառակը (եթե արդյունքը վերջավոր տասնորդական կոտորակ է):

11․ Կատարի թվաբանական գործողություններ ռացիոնալ թվերի հետ՝ կիրառելով թվաբանական գործողությունների հատկությունները:

12․ Գրի և կարդա տառային արտահայտություններ, հաշվի դրանց արժեքը:

13․ Կլորացնի բնական թիվը և տասնորդական կոտորակը մինչև նշված թվային կարգը:

14․ Համեմատի ռացիոնալ թվերը:

15. Հաշվի տվյալների միջին թվաբանականը, օրինակ` միջին աշխատավարձը, աշակերտների միջին գնահատականը:

16. Հավաքագրի տվյալներ (նաև ոչ թվային) և ներկայացնի աղյուսակի, սյունակային, գծային, շրջանային դիագրամների միջոցով:

17. Կարդա և մեկնաբանի անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից ու դիագրամներից:

18. Կազմի ընտանեկան բյուջե և կատարի հաշվարկներ:

19․ Համեմատի տարբեր աղբյուրներից ստացված եկամուտները:

21. Գաղափար ունենա պատահույթի մասին:

22. Գտնի բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնի նշված պայմանին բավարարողները:

23. Հասկանա տարբեր իրադրություններում հնարավոր ելքերի հավանականային բնույթը և հաշվի նշված պատահույթի հավանականությունը:

24. Տարբերի ասույթը ոչ ասույթից և հիմնավորի ասույթի ճշմարիտ կամ կեղծ լինելը:

25. Լուծի մեկ անհայտով պարզագույն գծային հավասարումներ:

26. Մոդելավորի և լուծի խնդիրը։ Կազմի խնդրի լուծման քայլաշար:

27. Լուծի համեմատության անհայտ անդամը գտնելու, շարժման, համատեղ աշխատանքի, արտադրողականության, բյուջեի, մասերի վերաբերյալ, հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ:

28. Լուծի խնդիրներ՝ նաև հավասարում կազմելով:

29. Արտահայտի միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով:

30. Գտնի քարտեզի կամ հատակագծի կետերի իրական հեռավորությունը և հակառակը` օգտվելով մասշտաբից:

Հանրահաշիվ 7- 8-րդ դասարան
Սահմանի բնական, ամբողջ, ռացիոնալ և իրական թվերի բազմությունները, դրանց տարրերը։

Միավորի, հատի տրված վերջավոր բազմությունները և հաշվի դրանց տարրերի քանակը։

 Գումարի, հանի, բազմապատկի, բաժանի և աստիճան բարձրացնի բազմանդամները։ Վերլուծի բազմանդամը արտադրիչների, կիրառի կրճատ բազմապատկման բանաձևերը։

Վերածի սովորական կոտորակը պարբերականի և հակառակը:

Սահմանի բնական, ամբողջ ցուցիչով աստիճանը և կիրառի հատկությունները։

Կատարի գործողություններ ռացիոնալ, արմատ պարունակող արտահայտությունների և քառակուսային եռանդամի հետ։

 Համեմատի իրական թվերը։

Հաշվի տվյալների միջին թվաբանականը։

 Լուծի գծային, քառակուսային, ռացիոնալ, իռացիոնալ, մոդուլի նշան պարունակող, վերածվող հավասարումներ։

Լուծի հավասարումների համակարգեր և համախմբեր։

Լուծի գծային, քառակուսային, ռացիոնալ, իռացիոնալ, մոդուլի նշան պարունակող անհավասարումներ։

 Լուծի հավասարումների և անհավասարումների համակարգեր և համախմբեր։

 Գաղափար ունենա թվային ֆունկցիայի, նրա տրման եղանակների մասին: Իմանա ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները և կիրառի խնդիրներ լուծելիս (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ)


Երկրաչափություն, 7-րդ դասարան

1. Նկարագրի ուղիղը, ճառագայթը, հարթությունը:

2․ Սահմանի և գծի հատված, անկյուն, բեկյալ (փակ, բաց), բազմանկյուն` օգտագործելով համապատասխան ծրագրեր։ Չափի, նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով, հատվածի երկարությունը, անկյան մեծությունը, դրանք արտահայտի տարբեր միավորներով:

 Նկարագրի ուղիղը, հարթությունը, սահմանի հատված, ճառագայթ, անկյուն, կից և հակադիր անկյուններ հասկացությունները և գծի դրանք (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով)։ Դասակարգի անկյունները՝ ըստ նրանց աստիճանային չափի:

Իմանա, որ երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ:

. Ձևակերպի կից և հակադիր անկյունների հատկությունները և կիրառի խնդիրներ լուծելիս:

Սահմանի հատվածի միջնակետ, անկյան կիսորդ, փոխուղղահայաց ուղիղներ, եռանկյուն, եռանկյան միջնագիծ, կիսորդ, բարձրություն հասկացությունները և կառուցի դրանք (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով): Դասակարգի եռանկյունները՝ ըստ անկյունների, ըստ կողմերի:

Սահմանի հավասար պատկերներ հասկացությունը և կիրառի հատվածների, անկյունների ու եռանկյունների համար: Ձևակերպի եռանկյունների հավասարության հայտանիշները, հավասարասրուն եռանկյան հատկություններն ու հայտանիշը և կիրառի խնդիրներ լուծելիս:

 Իմանա երկու ուղիղների հնարավոր փոխդասավորությունները, սահմանի զուգահեռ ուղիղներ հասկացությունը: Ձևակերպի զուգահեռ ուղիղների աքսիոմն ու դրա հետևանքները և կիրառի խնդիրներ լուծելիս:

Տարբերի և անվանի ուղիղները հատողով հատելիս առաջացած անկյունները: Ձևակերպի զուգահեռ ուղիղների հատկություններն ու հայտանիշները և կիրառի խնդիրներ լուծելիս:

Ձևակերպի եռանկյան անկյունների գումարի և արտաքին անկյան մասին, եռանկյան կողմերի և դրանց հանդիպակաց անկյունների միջև առնչությունների մասին թեորեմները, ուղղանկյուն եռանկյան հատկությունները և հավասարության հայտանիշները, հատվածի միջնուղղահայացի, անկյան կիսորդի հատկությունները, եռանկյան անհավասարությունը և կիրառի խնդիրներ լուծելիս:

Կառուցի (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով) տրված հատվածին և անկյանը հավասար հատված և անկյուն, հատվածի միջնակետը, անկյան կիսորդը, ուղղին ուղղահայացը, ուղղանկյուն, հավասարասրուն, հավասարակողմ եռանկյուններ:

 Սահմանի կետի հեռավորությունը ուղղից, զուգահեռ ուղիղների հեռավորությունը և կիրառի խնդիրներ լուծելիս:

Երկրաչափություն 8-րդ դասարան

 Տարբերի ուռուցիկ և ոչ ուռուցիկ բազմանկյունները: Կիրառի ուռուցիկ բազմանկյունների անկյունների գումարի բանաձևը խնդիրներ լուծելիս:

 Սահմանի զուգահեռագիծ, ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի, սեղան, հավասարասրուն սեղան, ուղղանկյուն սեղան հասկացությունները, կառուցի դրանք (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով):

Ձևակերպի զուգահեռագծի, ուղղանկյան, շեղանկյան, քառակուսու, հավասարասրուն սեղանի հատկություններն ու հայտանիշները և կիրառի խնդիրներ լուծելիս:

Սահմանի համաչափությունը կետի նկատմամբ և համաչափությունն ուղղի նկատմամբ: Հասկանա, որ կետի կամ ուղղի նկատմամբ համաչափ պատկերները հավասար են: Կառուցի (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով) տրված պատկերի համաչափ պատկերը կետի նկատմամբ և համաչափ պատկերը ուղղի նկատմամբ: Բերի կենտրոնային և առանցքային համաչափությամբ օժտված պատկերների օրինակներ:

Ձևակերպի Թալեսի թեորեմը և կիրառի խնդիրներ լուծելիս:

Ձևակերպի և կիրառի մակերեսի հատկությունները: Գրի և մեկնաբանի քառակուսու, ուղղանկյան, զուգահեռագծի, եռանկյան, սեղանի մակերեսների հիմնական բանաձևերը և կիրառի դրանք խնդիրներ լուծելիս:

Ձևակերպի եռանկյան միջնագծերի, միջին գծի, սեղանի միջին գծի հատկությունները և կիրառի դրանք խնդիրներ լուծելիս:

Ձևակերպի Պյութագորասի թեորեմը և դրա հակադարձ թեորեմը և կիրառի դրանք խնդիրներ լուծելիս։

Սահմանի ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը: Իմանա 30, 45, 60 աստիճանների անկյունների սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը: Լուծի ուղղանկյուն եռանկյունը:

4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.

Համապատասխանեցնել գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ժամանակակից նվաճումներին:
Հնարավորինս համապատասխանեցված է այլ երկրների բովանդակություններին՝ չսահմանափակելու համար սովորողների հնարավորությունները։

Հնարավորություն ընձեռել սովորողներին ներգրավվելու հասարակության մեջ, կողմնորոշվելու տարբեր իրավիճակներում, ձևավորելու հիմնավորված տեսակետ:

Զարգացնռլ սովորողների ստեղծագործական ունակությունները։

Թեմաների ընտրությունը և բաշխվածությունը միտված է ազատ, քննադատաբար և տրամաբանված մտածելու, ստեղծագործելու ունակությունների զարգացմանը:

5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.

6-8-րդ դաս․ սովորողները սովորոում են մուտքագրել մաթեմատիկական սիմվոլները word-ում, բլոգում, սովորում են օգտվել GEOGEBRAծրագրի գործիքաշարից։
Սովորողը ուսունական տարվա սկզբին ստանում է ուսումնական ձեռնակների, դասագրքրեի անհրաժեշտ հղումները։


6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների

6-8-րդ դասարաններում դասաբաշխումը կատարվում է հետևյալ կերպ․

7) թեմաները և դրանց բովանդակությունը.

6-րդ դասարան

7-րդ դասարան
Թվային և տառային արտահայտություններ
Միանդամ և բազմանդամ
Բազմություն և կարգավորություն
Վիճակագրություն և հավանականություն
Ֆունկցիա
Կրճատ բազմապատկման բանաձևեր

7-րդ դասարան

Երկրաչափություն

Ուղիղ , հատված  և անկյուն

  1. Ուղիղ և հատված։ Ճառագայթ և անկյուն
  2. Հատվածների և անկյունների համեմատումը, չափումը
  3. Ուղղահայաց ուղիղներ
  4. Ուղղահայաց ուղիղների կառուցումը
  5. Կից և հակադիր անկյուններ

Եռանկյուններ

  1. Եռանկյուններ։ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
  2. Եռանկյան միջնագծերը, բարձրությունները և կիսորդները
  3. Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
  4. Ուղահայաց ուղիղներ ուղիղներ
  5. Եռանկյան անկյունների գումարը
  6. Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
  7. Ուղղանկյուն եռանկյուններ, հատկություններ
  8. Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները
  9. Շրջանագիծ
  10. Եռանկյան կառուցումը

Զուգահեռ  ուղիղներ

  1. Զուգահեռ  ուղիղների սահմանումը
  2. Ուղիղների զուգահեռության հայտանիշ
  3. Զուգահեռ  ուղիղների կառուցումը
  4. Զուգահեռ  ուղիղների աքսիոմը
  5. Թեորեմ երկու զուգահեռ ուղիղների ևնրանց հատողով կազմած անկյունների մասին

Հանրահաշիվ 8-րդ դասարան

Կրկնողություն

  1. Հանրահաշվական արտահայտություններ:Միանդամներ
  2. Հանրահաշվական արտահայտություններ:Բազմանդամներ
  3. Կրճատ բազմապատկման բանաձևեր:
  4. Մեկ անհայտով գծային հավասարումներ
  5. Բազմություններ
  6. Գաղափար ֆունկցիայի մասին,օրինակներ
  7. Կորդինատային հարթություն
  8. Ֆունկցիայի տրման եղանակները
  9. Ուղիղ համեմատականության ֆունկցիան և նրա գրաֆիկը:
  10. Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկ

Գծային հավասարումների համակարգեր

  1. Երկու անհայտով առաջինաստիճանի հավասարումներ
  2. Երկու անհայտով առաջինաստիճանի հավասարումների համակարգեր
  3. Հավասարումների և հավասարումների համակարգերի համարժեքությունը
  4. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման տեղադրման եղանակը
  5. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գումարման եղանակը
  6. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գրաֆիկական եղանակ
  7. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման կիրառությունները խնդիրներ լուծելիս

Հանրահաշվական կոտորաներ

  1. Ամբողջ ցուցիչով աստիճան
  2. Ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները
  3. Հանրահաշվական կոտորակների գաղափարը
  4. Հանրահաշվական կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը
  5. Թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ
  6. Ռացիոնալ արտահայտություններ
  7. Ռացիոնալ արտահայտության թվային արժեքը
  8. Ռացիոնալ արտահայտությունների նույնական հավասարություն

Անհավասարություններ և անհավասարումներ

  1. Թվային անհավասարությունների հատկությունները
  2. Առաջին աստիճանի մեկ անհայտով ահավասարումներ
  3. Մեկ  անհայտով ոչ խիստ անհավասարումներ

Երկրաչափություն 8-րդ դասարան

Քառանկյուններ

  1. Բազմանկյուններ,ուռուցիկ բազմանկյուն,քառանկյուն
  2. Զուգահեռագիծ,հայտանիշները
  3. Թալեսի թեորեմը,եռանկյան միջին գիծ,սեղան
  4. Ուղղանկյուն,շեղանկյուն,քառակուսի

Շրջանագիծ

  1. Շրջանագծի սահմանումը
  2. Երկու և երեք կետերով ացնող շրջանագիծ
  3. Լարի միջնակետով անցնող շառավիղը
  4. Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը
  5. Շրջանագծի շոշափողը
  6. Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
  7. Եռանկյան չորս նշանավոր կետերը
  8. Եռանկյան ներգծյալ և արտագյալ շրջանագծեր
  9. Երկու շրջանագծերի փոծադարձ դասավորությունը

Բազմանկյան մակերես

  1. Քառակուսու մակերեսը
  2. Ուղղանկյան մակերեսը
  3. Եռանկյան մակերեսը
  4. Զուդահեռագծի մակերեսը
  5. Սեղանի մակերեսը

9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը

«Մաթեմատիկա» առարկայից սովորողների ուսումնառության գնահատման նպատակն է՝ պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին, բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները։

 Գնահատման ձևը՝ քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող)։

 Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով:

1-4 միավոր սահմանվում է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին
ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու, բլոգում ներկայացնելու համար:

5-6 միավորը սահմանվում է որպես, տվյալ  նախագծային աշխատանքի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:

7-8 միավորը սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության,  նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական, մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման, աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:

9-10 միավոր սահմանվում է որպես,  նախագծային աշխատանքի յուրացման,  նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական, ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր համացանցից  ձեռք բերելու,  տարբեր աղբյուրներից  հավաքելու, համադրելու ու նախագիծը   վերջնական ամփոփ տեսքի բերելու  համար:  «Մաթեմատիկա» ամսագրին նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում մաթեմատիկայից նյութ հրապարակելու, մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին  խնդիրներ առաջադրելու համար:

Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում,  կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը, որպես լրացուցիչ աշխատանք:

10) Մեդիագրագիտություն

Կարողանում է կիրառել․

GEOGEBRA ծրագիրը, ծանոթ է ծրագրի գործիքաշարին

Բլոգում հրապարակում է մաթեմատիկական սիմվոլները

WORD-ով մուտքագրում է մաթեմատիկական սիմվոլները։


11) Ուս․ ճամփորդություն

Մաթեմատիկա դասավանդողների արտագնա հավաք

Մաթեմատիկա դասավանդողների արտագնա հավաք Բուժականում

Ճամփորդության ղեկավար՝ Գևորգ Հակոբյան, Լիանա Հակոբյան։

Օրը՝ հունիսի 29
Մեկնում՝ 09:30 «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակից
Վերադարձ՝ 17:00 «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակ
Մինչ այդ ուսումնական ժամերգություն «Սուրբ Երրորդություն» եկեղեցում

Ճամփորդության նպատակը

Ուսումնահայրենագիտական․  ճանաչել մեր երկիրն ու տեսարժան վայրերը։
Մանկավարժական հավաք մաթ․ դասավանդողների հետ բնության գրկում
(թեմա՝ 2022-2023 ուստարում դասավանդողների ձեռքբերումները, հաջողությունները, ձախողումները, հաշվետվության ներկայացում, պատումի տեսքով, հաշվետության հղումների հրապարակումը՝ հունիսի 30-ին):

Միասնական քայլք Բուժական գյուղում, քայլ մինչև Թեղենյաց վանք

Միջավայրի խնամք։

Քայլքի պատասխանատու՝ Հասմիկ Սիմոնյան

Ճամփորդության Խնդիրները

Լինել միասնական, համախմբված։

Ճամփորդության երթուղին․
Երևան-Եղվարդ-Բուժական-Եղվարդ-Երևան


Վարորդ․
Աֆո Սադաղյան

հեռ․ 077 73 57 43
Մակնիշը՝ ֆորդ տրանզիտ
տեղերի քանակը՝ 18
Վճար՝ 30.000 դրամ

Եղանակը՝ 240
կեսօրին՝ կարճատև տեղումներ։

Մասնակիցներ․


1.Գևորգ Հակոբյան
2.Սմբատ Պետրոսյան
3.Գրետա Բակունց
4. Անի Միրզոյան
5.Լյովա Սարգսյան
6.Անի Ավագյան
7.Լիանա Հակոբյան
8.Արշակ Մարտիրոսյան
9.Սարգիս Ղուկասյան
10.Հասմիկ Իսրայելյան
11.Սիմոնյան Թորգոմ
12. Սիմոնյան Հասմիկ
13. Զեյնալյան Շողիկ
14. Հակոբյան Անահիտ
16. Հարությունյան Մենուա



Ամառային աշխատանքներ 2023թ․

  1. Մաթեմատիկական ֆլեշմոբի կազմակերպում հուլիս, օգոստոս ամիսներին, պատասխանատու՝ մաթեմատիկա դասավանդողներ, ըստ ցուցակի։

Օրերը՝
Հուլիս 26
Оգոստոս 30

2. Թարգմանական աշխատանք․
«Գրաֆների տեսություն», գրքից 31-50 համարի խնդիրները

ՄենուաՀարությունյան Խնդրի համարները՝ 31-40.
ԱրշակՄարտիրոսյանԽնդրի համարները՝ 41-50.

3. 2022-2023 ուստարվա ստեղծած ուսումնական փաթեթի լրամշակում, գրադարանի սպասարկում։
«Միանդամներ, բազմանդամներ»-պատասխանատու՝ Լիանա Հակոբյան։


4. 2022-2023 ուստարվա ֆլեշմոբի խնդիրների ժողովածուի կազմում, գրադարանի սպասարկում, պատասխանատու՝ Լիանա Հակոբյան։

5. Հուլիսի 10․
«Քվանտ» ամսագրից խնդիրների թարգմանությունների ժողովածուի կազմում, գրադարանի սպասարկում․ Գևորգ Հակոբյանի ծննդյան տոնի առթիվ։

2022-2023 ուստարում մաթ․ դասավանդողների աշխտանքը, ցուցանիշ

Ներկայացնում եմ 2022-2023 ուստարում մաթեմատիկա դասավանդողների իրականացրած աշխատանքը ցուցանիշներով։ Ուսումնական տարում կարևորել եմ ստորև վեց կետերը, որոնց ցուցանիշները դուրս եմ բերել դասավանդողների բլոգներից, եղել են կետեր, որ բլոգից դժվարացել եմ գտնել, դասավանդողից կատարել եմ ճշտումներ։

1. 2022-2023 ուստարում լրացուցիչ կրթություն իրականացնող սովորողների թիվը։

2. 2022-2023 ուստարում յուրաքանչյուր դասավանդողի ճամփորդությունների թիվը (բազմօրյա, մեկօրյա)։

3. 2022-2023 ուստարում յուրաքանչյուր դասավանդող քանի՞ անգամ է եղել ֆլեշմոբի պատասխանատու։

4. 2022-2023 ուստարում դասավանդողների իրականացրած հետազոտական աշխատանքների թիվը։

5. Ընտրությամբ գործունեության խումբ ղեկավարել է, թե ոչ, եթե այո, ապա քանի սովորող է խմբում եղել առաջին ուսումնական շրջանում, երրորդ շրջանում։

6. Ունեցել է հոդված, թե՝ ոչ։

Ցուցանիշները տե՛ս այս ֆայլում։

Մաթեմատիկական ճամբարի ամփոփում #2

Մաթեմատիկական ճամբարին երեխաները սիրով էին մասնակցում։ Օրակարգից չշեղվելով, ճամբարականներն ամեն օր իրենց գործունեությունը սկսել են առավոտյան մարզումներից, բակային խաղերից՝ ֆուտբոլ, վոլեյբոլ և այլն։ Երեխաները էլ ավելի հավեսով և ոգևորված էին առավոտյան խաղում, երբ խմբին միանում էր ընկեր Անդրանիկը, և մասնակիցներին տարբեր հնարքներ էր սովորեցնում վոլեյբոլ խաղն ավելի լավ խաղալու համար։

Continue reading

Հունիսյան մաթեմատիկական ճամբար, հունիսի 19-23

Մաթեմատիկական ճամբար կրթահամալիրի տարբեր օղակներում

Արևմտյան դպրոց, ղեկավար՝ Գրետա Բակունց
Արևելյան դպրոց, ղեկավար՝ Սմբատ Պետրոսյան
Հյուսիսային դպրոց, Անի Միրզոյան, Շողիկ Զեյնալյան
Հարավային դպրոց, Լյովա Սարգսյան



Միջին դպրոց՝

Երկուշաբթի՝ Մենուա Հարությունյան
Երեքշաբթի՝ Սարգիս Ղուկասյան
Չորեքշաբթի՝ Հասմիկ Իսրայելյան
Հինգշաբթի՝ Արշակ Մարտիրոսյան
Ուրբաթ՝ Սյուզի Հակոբյան

Օրակարգը՝
10:00-10:50

Մաթեմատիկական խաղեր
Բանավոր հաշվարկ
Արագ հաշվելու հնարքներ
Մաթ․ վիկտորինաների ստեղծում

11:00-12:00
Մարզական պարապմունքներ, այդ թվում նաև լող։