«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը սեպտեմբերին

Թեմա՝ 2022-2023 ուստարվա ուսումնական առաջին շրջանում, սեպտեմբեր-դեկտեմբեր, սովորողի ընտրությամբ դասընթացների, սովորողի ընտրությամբ գործունեության, սովորողի լրացուցիչ կրթության դասընթացների ծրագրեր։

Կրտսեր դպրոցներ

Արևելյան դպրոց-պարտեզ
Շողիկ Զեյնալյան

Արևմտյան դպրոց-պարտեզ
Գևորգ Հակոբյան

Հյուսիսային դպրոց -պարտեզ
Շողիկ Զեյնալյան

Հարավային դպրոց-պարտեզ
Լյովա Սարգսյան

Միջին դպրոց
Մենուա Հարությունյան

Ավագ դպրոց
Սյուզի Հակոբյան
Արման Երանոսյան
Ստեփան Մարգարյան
Հերմինե Անտոնյան

«ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Տևողությունը՝ 19.09-23.09

Ժամը՝ 15:00-17:00

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան, 

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)

Ծանոթացում

Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Աշխատանքի ամփոփում-քննարկում

Ավագ դպրոցական տարիքՄիջին դպրոցական  տարիքԿրտսեր դպրոցական տարիք
   
Սովորողն ընտրում է մասնագիտություն11-15 տարիքը համընկնում է դեռահասության տարիքի հետ:Սովորողի մոտ ակտիվ է մեխանիկական հիշողությունը և առավել հեշտ է անգիր սովորելը:
Կարևորում է ընկերների կարծիքը, լսում է նրանց խոսքըԵրեխան պատրաստ է համակարգված ուսուցմանը և խաղը այլևս չի դոմինանտում:Դպրոցականը մեխանիկորեն անգիր կարող է սովորել նյութը մի քանի անգամ կրկնելով:
Պատանեկության սկզբում երեխան հասարակական նորմերին, ծնողներին ներկայացնում է բողոք, անհանգստություն, մատնանշում է սեփական ինքնուրույնությունը:Դեռահասության տարիքում տրամաբանական հիշողությունը ակտիվոերն զարգանում է:Ճգնաժամային փուլ, որը հարուցում է ուսումնական պրոցեսի մեջ մտնելը:
  Ուսուցման ձևը խաղն է
  Ֆիզիկական, հորմոնալ և հեգեբանական սֆերայի կտրուկ փոփոխություններ:

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Գործնական աշխատանք

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում

  • խաղ
  • ուշադրություն
  • հիշողություն

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում

  • գիտելիքի ամրապնդում
  • ինքնահաստատում
  • ինտերակտիվ ուսուցում
  • գիետլիքի կիրառում, կապը իրականության

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում

  • ինքնուսուցման կարողություն
  • ինքնակրթություն
  • կիրառելիություն
  • մասնագիտական կողմնորոշում

Միջին դպրոցի սովորողների մոտ առարկայական դասերին ներգրավվածության հարցը թերևս ամենամտահոգիչ խնդիրներից է, քանի որ սովորողների այդ տարիքային խմբի մոտ ընդգծված է կոնկրետ այդ փուլերին բնորոշ, դեռահասների միջանձնային հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները, խմբում, դասարանում, միջավայրում ինքնահաստատվելու կարևորությունը, սեփական հետաքրքրությունները, իրենց ընթերցանության պակասը և այլն։ 

Այդ իսկ պատճառով օգտագործում եմ առարկայի նկատմամբ հետաքրքրությունն ու այն ուսումնասիրելու մոտիվացիան բարձրացնելու  բոլոր հնարավոր մեթոդները, սկսած փորձերից ու գործնական աշխատանքներից մեդիակրթություն և մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից ընդհուպ մինչև խաղեր (Kahoot-ով, learnings.ap-ով պատրաստված մրցույթային վիկտորինաներ և հարցաշարերի օրինակներ):

Կարդացի Ջոն Դյուի Ուսումնառությունն առանց ուսուցման հոդվածը: Հատկապես դուր եկավ երեք տարեկանից ջութակ նվագել սովորելու գործընթացը իր բոլոր մանրամասնություններով (ունեմ երաժշտական կրթութություն, նվագում եմ ջութակ 6 տարեկանից, հաճախել և ավարտել եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը՝ ջութակի բաժին):

Հոդվածից կառանձանցնեմ նաև հետևյալ մտքերը՝
 Սովորեցրեք ձեր սեփականը. 

1. Իհարկե, երեխայի հետաքրքրություններով առաջ շարժվելը կարող է, ինչպես վերջերս դա եղավ մեր ընտանիքում(և ինչպես ինձ մոտ է դա տեղի ունենում՝ ֆիզիկոս-աստղագետ ընտրության խմբի ստեղծման օրից մինչ օրս, արդեն 2 տարուց ավելի), հանգեցնել վեց ամբողջ օր տիեզերքի հետազոտության: Բայց եթե դուք պարզապես համբերատար ու դիտարկող լինեք, կգա ժամանակը, երբ երեխան, որովհետև գիտակցում է, որ տեղին է սովորել իր հիմնական հետաքրքրության մասին, համարյա ինքնուրույն (ինքնաբերաբար է ստացվում) կավելացնի հրթիռի վերամբարձ ուժը, կբազմապատկի վառելիքի բեռնումը, կտարբերակի էլիպսները շրջաններից և այլն: 

2. Փակ պահեք ձեր բերանը, երբ ձեր կարիքը չկա, և պատրաստ եղեք օգնելու, երբ պետք եք: Երեխան կսովորի:

3. Ուսուցանելու լավագույն ձևն օրինակ բերելն է, իսկ սովորելու լավագույն ձևը՝ անելը(իսկ կոնկրետ բնագիտական առարկաների դեպքում՝ փորձեր կատարելը և փորձից գալ դեպի տեսություն): 

4. Իրականության և սթափ մտքի ու հնարամտության փոխարեն հիմա նրանք «կանոններ» ունեին, որոնք իրենք հազվադեպ էին կարողանում պահպանել կամ հիշել, թե ինչպես կիրառել: 

5. Նա շատ արագ է սովորում, բայց անասելի դիմակայում է, երբ իրեն սովորեցնում են: 

6. Ազատ դպրոցների համար գոյություն ունի շուկա, որը ոչ թե «ուսուցիչներ», այլ ինքնուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսներ է առաջարկում:

Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական

ակտիվ-Ուսանողները, ովքեր նախընտրում են ակտիվ ուսուցման ոճ, վայելում են նոր փորձառություններ, նրանք թերահավատ չեն և ունեն բաց միտք: Նրանք դեմ չեն նոր առաջադրանք սովորել, քանի որ չեն խուսափում խնդիրներից, թեև դա կարող է վտանգել իրենց պատկերացումը և իրենց կարողությունները:

Արտացոլող-Անհատները, ովքեր նախընտրում են ռեֆլեկտիվ ուսուցման ոճը, դիտարկում են փորձառությունները տարբեր տեսանկյուններից: Նրանք նաև վերլուծում են տվյալները, բայց ոչ նախկինում խիստ արտացոլված: Նրանք խոհեմ են և չեն շտապում եզրակացություններ անել իրենց փորձից, որոնք կարող են անվճռական թվալ։

Պրագմատիկներ -Նրանք բավականին գործնական են և պետք է փորձարկեն իրենց գաղափարները։ Նրանք իրատես են որոշումների կայացման և խնդիրների լուծման հարցում և ուղղորդում են իրենց ուսումը կոնկրետ խնդիրների պատասխաններ տալու անհրաժեշտության շուրջ: Նրանց համար «եթե դա օգտակար է, դա իրական է»: Տեսությունն ուսումնասիրում են, որ հասկական գործնականը և հակառակը։

Տեսաբաններ— Նրանք սովորաբար պերֆեկցիոնիստական ​​բնավորություն ունեն։ Նրանք նաև վերլուծական լավ միտք են ունենում, բայց սիրում են սինթեզել և ձգտել ինտեգրել փաստերը համահունչ տեսությունների մեջ՝ չթողնելով բացեր և անպատասխան հարցեր: Նրանք ռացիոնալ են գործում և փորձում են առաջին հերթին օբյեկտիվ մնալ:

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում 

  • Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում

Գործնական պարապմունքին ներկայացնել՝

Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:


Որպեսզի սովորելու գործընթացը հնարավոր լինի, պետք է փորձել նախ գրավել սովորողների ուշադրությունը։ Սովորելը հնարավոր դարձնելու առաջին քայլը ուշադրության կենտրոնացումն է։ Մարդը չի կարող միանգամից շատ բան սովորել։ Այստեղ հարկ է նշել մի հանգամանք ևս՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու սովորողի հնարավորությունը մեծապես կախված է այն բանից, թե գիտելիքների նախնական ինչ պաշար ունի նա։

Ֆիզիկան դասավանդվող մյուս առարկաներից թերևս տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր թեմայյի դասավանդման ընթացքում օգտագործվում է՝

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում:

Աշխատելով Միջին դպրոցներում, կարծում եմ, առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝ տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու: 

Արդյունավետ ուսուցման 7 մոտեցումներ

  1. Մտաբերում
  2. Նյութի սփռում ժամանակի մեջ
  3. Խառը ուսուցում
  4. Մանրամասնում
  5. Օրինակներով ուսուցում
  6. Պատկերի և տեքստի ուսուցում
  7. Մետաիմացություն

Առաջադրանքներ հանձնարարելիս պետք է տրվեն այնպիսի օրինակներ, որոնցում հարցի պատասխանի մի մասը կա կամ ներառված են խնդրի լուծման որոշ քայլերում: Սա սովորողին հնարավորություն է տալիս քայլ առ քայլ սովորելու: Ավելի լավ և արագ են յուրացնում այն ամենը, ինչը ուղեկցվում է դասապրոցեսի ընթացքում պատկերներով։ Դրանք կարող են լինել նկարներ, լուսանկարներ, գծագրեր, գծապատկերներ, ինֆոգրաֆիկաներ։ Ինտերակտիվ մոտեցումներն անհրաժեշտ են սովորողներին մոտիվացնելու, ուսուցումը հետաքրքիր ու մասնակցային դարձնելու համար։ Դասապրոցեսը կազմակերպելիս, նախընտրում եմ այնպես նոր նյութը մատուցել, որ սովորողները անընդհատ հարցեր տան, տարբեր դեպքեր դիտարկեն: Շատ կերևոր է դասերը ներկայացնել շղթայական , հարցու պատասխանով կապելի միմյանց, ամրապնդել դասը:

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:

Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Շաբաթվա ամփոփում:

Անընդհատ գործ ունենալով երեխաների հետ, շատ կարևորում եմ իմանալ երեխայի հոգեբանությունը, նրա առանձնահատկությունը: Վերապատրաստող Տաթև Ավետիսյանի հետ մենք քննարկեցինք տարբեր տարիք երեխաների առանձնահատկությունները, նրանց մոտիվացնելու մեթոդները, համագործակցելու հնարքները: Խոսեցինք սովորողների հետ հնարավոր կոնֆլիկտների մասին, լսեցինք խմբի անդամների կարծիքները, քննարկեցինք սովորող-ուսոցիչ կոնֆլիկտները տարբեր իրադրություններում, դրանց հաղթահարելու ճանապարհները: Ներկայացվեց նաև կոնֆլիկտի դրական կողմերը: Շատ օգտակար վերապատրաստում էր բոլոր ուսուցիչների համար: Շնորհակալություն Տաթև Ավետիսյանին առողջ, օգտակար սեմինար-քննարկում վարելու համար:

2022-2023 ուսումնական տարում Տավուշում չափորոշչի հիմքի վրա առարկայական լրամշակված ծրագրեր

Ի տարբերություն մաթեմատիկայի ներկայումս գործող չափորոշչի և ծրագրի՝ նոր մշակված փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • 2-րդ դասարաններում ներառվել են ֆինանսական կրթության տարրեր։
  • 2-րդ դասարաններում ներառված են երկրաչափական նախնական տեղեկության գաղափարը, (հատված, եռանկյուն, քառանկյուն, բեկյալ)
  • Բարձր դասարաններում համալրվել և ամբողջացվել են վիճակագրությունը և հավանականությունների տեսությունը։
  • Վերջնարդյունքներում պարբերաբար շեշտ դնում են դինամիկ մաթեմատիկայի ծրագրերի կիրառու, անհրաժեշտության պահանջը։
  • 2-րդ դասարանում մի շարք թեմաներ ավելացել են:
  • «Երկրաչափություն 9» վերջնարդյունքներից հանվել են ապացույցներն ու արտածումները․ դրանք առկա են նախագծային և հետազոտական աշխատանքներում։
  • «Տարածաչափություն» բաժինը հանվել է «Երկրաչափություն 7-9» ծրագրից, ինչը պայմանավորված է առարկայի ներքին տրամաբանությամբ, ինչպես նաև 12-ամյա պարտադիր կրթությամբ։
  • Նշված դասարանների համար պարտադիր գրված է միջառարկայական կապը:

Մաթեմատիկա առանց բանաձև

Սիրելի սովորող, բլոգում նոր բաժին բացիր, վերնագիրը գրիր «Մաթեմատիկա առանց բանաձև 2025»:

Դեկտեմբեր ամսվա անելիքները։

Նոյեմբեր ամսվա անելիքները։


Հոկտեմբեր ամսվա անելիքները։

Սեպտեմբեր ամսվա անելիքները։

Մանկավարժությունը իմ պատկերացմամբ


Թե ինչպես են իրար հետ կապված մանկավարժությունը, ուսուցչությունը, կրթություն տալը, դժվարանում եմ ասել, բայց որ բոլորի հիմքում ընկած է անհատը, երեխան, մարդը, ում պետք է օգնել կողմնորոշվել կյանքում, վստահ ասում եմ, անմիջական պատասխանատուն մենք բոլորս ենք՝ ուսուցիչ, ծնող, ընկեր, բարեկամ, շրջապատ:

Ուստի սահմանել, թե մանկավարժությունն ինչ է, կամ ով է մանկավարժը, ինձ համար պարզապես աքսիոմ է:
15 տարի աշխատելով դպրոցում, անընդհատ լինելով տարատարիք սովորողների կողքին՝ ոչ միայն ես եմ նրանց կրթում, ուղղորդում, այլ նաև սովորողներն են ինձ կրթում, փոխում իմ աշխարհայացքը, ես նկատել եմ, որ սովորողներին սկսել եմ նայել իրենց իսկ աչքերով, նրանք են ինձ մղում ինքնակրթության, փոխանցում գիտելիք, նրանք են իմ ընկեր-մանկավարժները, խորհրդատուները, իմ աշխատանքի էներգիայի աղբյուրը:

Continue reading

Հետազոտական աշխատանքի սկզբունքները

Թեմա՝ Մաթեմատիկա ամսագիրը սովորողի օժտվածության զարգացում

 ժամաքանակը՝  5 ժամ

Կրեդիտների քանակը՝  3 կրեդիտ

 Կատարման ժամկետը՝ մինչև հոկտեմբերի 24

Ղեկավարի անունը՝ Գևորգ Հակոբյան


Աշխատանքի կազմակերպման ձևը՝ հեռավար-նամակագրային:

Continue reading