Համընդհանուր ներառում

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Հանդիպման ժամանակացույց սեպտեմբերի 19-23
Երկուշաբթի-ուրբաթ
15:00-17:00

Բովանդակությունը՝

1.Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Կրթական հատուկ կարիքով սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄ–ի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿ–ի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականության, ՏՄԱԿ–ի մասնագետների աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ–ի մասնագետները։

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ) Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:


Իմ մանկավարժական գործունեության ընթացքում աշխատել եմ (ինտելեկտուալ) մտավոր, ձայնի և խոսքի, շարժողական ֆունկցիաների տարբեր աստիճանի խանգարումներով սովորողների ինչպես նաև աուտիզմի ախտանիշով, դաունի համախտանիշով երեծաների հետ: Առկա խնդիրները դիտարկելով՝ համագործակցել եմ սովորողի ծնողի և դպրոցի հոգեբանի հետ, փորձել ենք գտնել աշխատանքի արդյունավետ ձևեր:

Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որի ամենաէական դրսևորումը շփման պահանջի անկումն է կամ բացակայությունը: Աուտիզմ ունեցող երեխաները դժվարություններ ունեն սոցիալականացման հետ, քանի որ դժվարանում են հասկանալ, տարբերակել իրականն ու ոչ իրականը, ճիշտն ու սխալը:

Մանկական ուղեղային պարալիզը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որին բնորոշ են՝ մկանների վերահսկման դժվարությունները, ռեֆլեքսների անկայունությունը, շարժողական գործառույթների խանգարումը, հավասարակշռությունը պահելու, փոքր շարժումներ կատարելու դժվարությունը: Երեխաների մեջ կարող են նաև նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, տեսողության, լսողության խանգարումներ։

Հիպերակտիվության համախտանիշները բաժանվում են 3 խմբի՝ ուշադրություն, հիպերակտիվություն և իմպուլսիվություն:

Ուսման մեջ դժվարությունների հիմքում ընկած է հոգեկան գործընթացների խանգարումը, որն անմիջականորեն ազդում է ինչպես ուսման հիմնական հմտությունների վրա, ինչպիսիք են՝ կարդալը, գրելը, մաթեմատիկական գործողություններ կատարելը, այնպես էլ բարձրագույն հոգեկան գործառույթների վրա, ինչպիսիք են՝ վերացական մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը, ինչն ազդում է ուսումնական գործընթացի վրա՝ այն երեխայի համար դարձնելով անմատչելի:

Դիսլեքսիան նյարդաբանական խանգարում է, որը բնութագրվում է կարդալու կարողության դժվարությամբ, որն էլ խանգարում է երեխայի բառապաշարի հարստացմանն ու գիտելիքների ձեռքբերմանը: Դիսլեքսիա ունեին Լեոնարդո դա Վինչին և Կիրա Նայթլին:

Լսողական վերլուծության խանգարման դեպքում դժվարանում է լսողական ինֆորմացիայի վերլուծությունը։ Այն կարող է առաջացնել լսողական հիշողության խնդիրներ և լսողության մեխանիկականացում: Այսինքն, երեխաները չեն կարողանում տարբերակել հնչյունների և բառերի միջև եղած տարբերությունները նույնիսկ այն դեպքում, երբ հնչյունները ասվում են բարձր և պարզ: Նրանք դժվարանում են որոշել ձայնի աղբյուրը, հետևաբար չեն կարողանում արգելափակել ֆոնային աղմուկը:

Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Սովորաբար հանդիպող 46 քրոմոսոմների փոխարեն Դաունի համախտանիշով մարդկանց մոտ դրանց թիվը 47-ն է։ Հենց այդ քրոմոսոմի հետևանքով է առաջանում Դաունի համախտանիշը։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացվածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսին են, օրինակ՝ սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։ Քանի որ վերոնշյալների մեծ մասն արդեն հնարավոր է բուժել, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վարում են առողջ կյանք։



Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

1. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Սովորողի կրթական առաջընթացի ընթացիկ գնահատումը կատարվում է ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան:
2. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով։ Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:
3. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:
4. Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում: Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: Դիմումը ստանալու օրվանից հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի մասնագետները այցելում են դպրոց և աջակցություն են ցուցաբերում դպրոցի աջակցության խմբին՝ մշակելու սովորողին տրամադրվող աջակցող ծառայություները: Դպրոց չհաճախող երեխայի դեպքում /մանկապարտեզահասակ/ աջակցությունը կազմակերպվում է Տարածքային կենտրոնում: Սովորողի ԱՈՒՊ-ի հաստատումից հետո, 10-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի և դպրոցի տնօրենները համատեղ ստորագրում և վավերացնում են Տարածքային կենտրոնի կողմից դպրոցին (սովորող, ուսուցիչ, ծնող) տրամադրվող ծառայությունների ծավալը, ժամանակացույցը և Տարածքային կենտրոնի մասնագետների` դպրոց հաճախելու գրաֆիկը: Ընդ որում, ժամանակացույցը կազմելիս դրանում պետք է նախատեսել մասնագետների այցելություն դպրոց՝ առնվազն շաբաթը մեկ անգամ: Ժամանակացույցը կցվում է ԱՈՒՊ-ին:
5.  Ծնողի կողմից տարածքային մակարդակի Գնահատման արդյունքները կարող են բողոքարկվել Հանրապետական կենտրոն: Բողոքները քննարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:


Ծանոթանալով դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Ըմբռնել հրահանգները և հետևել դրանց
Ռ.Հ-ն շարժուն սովորող է, դվարությամբ է հետևում հրահանֆներին:

Հարմարվելու կարողություն
Կարծում եմ՝ հարմարվելու հետ խնդիր ունի, չի ներառվում:

Մասնակցելու և ակտիվ լինելու շահագրգռվածություն
Բացակայում դասերից, դվարությմաբ է աշխատում։

Փոխհարաբերությունները հասակակիցների հետ
Դասարանցիների հետ, կարծես թե, չի շփվում:

Ինքնասպասարկում
Ռ․Հ.-ն ունի  ինքնասպասարկման կարողություն:

Խոշոր մոտորիկա՝ տեղաշարժում
Ինքնուրույն օգտվում է տրանսպորտից

Մանր մոտորիկա՝ դաստակի և ձեռքերի գործածում
Կարողանում է ձեռքերը գործածել

Ուշադրություն
Ուշադիր չէ, պարբերաբար կանչում եմ հատուկ մանկավարժին

Հիշողություն
Հիշողությունը լավ է։

Հաղորդակցում
Ակտիվ է, հաղորդակցվում է, ունի հստակ խոսք։

Ընտրություն կատարելու կարողություն
կարողանում է ընտրություն կատարել։

Կուլ տալու կարողություն
Կլման ակտը նորմալ է:

Կարդալ

Ռ.Ա.-կարողանում է կարդալ առաջադրանքի պահանջը, դժվարությամբ է հասկանում պահանջը։

Գրել
Կարողանում է գրել թվերը, կատարում է պարզ հաշվարկ։

Խոսքային հաղորդակցում
Նախընտրում է խոսել, երբեմն՝ խանգարել դասը։

Մեքենայով փոխադրվելը
Կարողանում է մեքենայով փոխադրվել։

Վարքի կառավարում
Դժվար է կառավարվում, ունի վարքի խնդիր։

Կողմնորոշում
Կարողանում է կողմնորոշվել:

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Համատեղ դասավանդման մոդելներն են՝

  • Աջակցող դասավանդում
  • Զուգահեռ դասավանդում
  • Թիմային դասավանդում
  • Այլընտրանքային դասավանդում
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասավանդում․
    Համատեղ դասավանդման վերջնական նպատակը հանրակրթական դպրոցում իրենց տարեկիցների հետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների առավել արդյունավետ ներառումն է: Նպատակը որքան էլ հիմնավոր է, բարդ է կիրառելը:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

ԱՈւՊ-ը փաստաթուղթ է, որը  ուսուցիչների, դաստիարակների , երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների համար ուղեցույց է: Այն օգնում է արդյունավետ կազմակերպել ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական աշխատանքը: Սովորողի ԱՈւՊ-ը կազմվում է ըստ դիտարկման և գնահատման արդյունքների: Յուրաքանչյուր սովորողի համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմվում է ԱՈՒՊ: ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների  կողմից ՝ ուսուցիչների և ծնողի մասնակցությամբ:
Այն թույլ է տալիս դասավանդող-ծնող-հոգեբան կապով ամուր համագործակցություն կառուցել՝ հստակեցնելով առկա խնդիրները: Ուղենշվում են սովորողի հետ հիմնական աշխատանքները, դրանց ձևերն ու հիմնական բովանդակությունը: Սովորողի նախասիրությունների ու լրացուցիչ կրթության աշխատանքների արձանագրումը կարևոր գործոն է անհատականացված ուսուցման հասնելու հարցում:

Մեր կրթահամալիրում կարևորվում է՝ սովորողների ներգրավումը արշավներում: Այն օգնում է սոցիալականացմանը:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Կարդացի Յուրա Գանջալյանի նշված հոդվածը՝
Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ 

Առանձնացրի հետևյալ կետերը՝

Ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները.

  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողությունը

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Ամփոփում։

Վերապատրաստման այս շաբաթվա թեմաներն ու ուսումնական նյութերն ինձ համար շատ հետաքրքիր, օգտակար էին, բազմաթիվ կրթական խնդիրներ հստակեցնող, ուղենշող: Միասին ծանոթացանք մոդուլի բովանդակությանը, կարդացինք հոդվածները, կազմակերպեցինք քննարկումներ, վերլուծական աշխատանքներ կատարեցինք։
Շնորհակալ եմ Լուսինե Ալեքսանյանին աշխատանքը մանրամասն, բովանադակալից, մատչելի ներկայացնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով