Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
հանդիպման ժամը վերապատրաստող մասնագետի հետ՝ 15։00-15։30 

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Դիրքորոշում և արժեք թեմայի մոդուլ։

 Թեմա 1.

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը:

Առաջին պարապմունք

Կարդալ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» 
փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։


Ինչպիսի հասարակությունում են ապրելու մեր երեխաները, այս հարցի պատասխանը կախված է յուրաքանչյուրիցս, մեծ թե փոքր, յուրաքանչյուր անհատի կրթությունից: Հասարակության արժեհամակարգը սկսվում է ձևավորվել կրթական հաստատությունից, նույնիսկ նախակրթարանից: Երեխաների մեծ մասը հանրային տիրույթի հետ առաջին շփումն ու առնչությունն են ունենում հենց դպրոցում, և դպրոցը պետք է լինի կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակը, հետո նաև կրթություն ապահովող բուհերը: Մեր կրթության համակարգերն ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին ուղղորդեն դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու անհատներ: Երեխաներին պետք է կրթել գիտելիքի այնպիսի արժեքներով, վերաբերմունքով, հմտություններով, գիտելիքներով ու քննադատական
ըմբռնմամբ, որոնք նրանց հնարավորություն կտան կայացնել իրենց ապագայի վերաբերյալ պատասխանատու որոշումներ: Կրթական համակարգերում, կարծում եմ, բացի ուսում տալուց, պետք է սովորողներին մղել նրան, որ իմանան և հասկանան իրենց առջև ծառացած մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։ Այս ամենի համար նրանց անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, այլ նաև համապատասխան կարողունակություններ:
Դպրոցից նաև սկիզբ է առնում ժողովրդավարական կրթությունը: Ժողովրդավարական կրթությունը պետք է լինի անձի լիարժեք կրթության բաղկացուցիչը, որը ներառում է չորս գլխավոր նպատակ.

► պատրաստել աշխատաշուկային.
► պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության
ակտիվ քաղաքացի.
► ապահովել անձնային զարգացում.
► ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։

Բոլոր այս չորս նպատակներն անհրաժեշտ են, որպեսզի անհատները կարողանան ապրել անկախ կյանքով և որպես ակտիվ քաղաքացի մասնակցություն ունենան ժամանակակից, արագ փոփոխվող հասարակարգերին՝ բոլոր բնագավառներում։ Դրանք հավասարապես արժեքավոր են և փոխլրացնում են միմյանց։
Օրինակ՝ աշխատունակության համար մարդկանց անհրաժեշտ կարողունակություններից շատերը,
օրինակ՝ վերլուծական ունակությունը, հաղորդակցման հմտություններն ու խմբում աշխատելու ընդունակությունը ևս օգնում են դարձնել նրանց ժողովրդավարական հասարակության ակտիվ քաղաքացիներ և հիմնարար նշանակություն ունեն նրանց դաստիարակության համար։
Կարողունակությունների մոդելում շատ կարևորում եմ հետևյալ կետերը՝
► արժևորել մարդկային արժանապատվությունը և մարդու իրավունքները
► արժևորել մշակութային բազմազանությունը
► արժևորել ժողովրդավարությունը,
► արդարադատությունը,
► արդարությունը,
► հավասարությունը,

Անհատի համար մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ
կարող են սովորել և օգուտ քաղել մշակութային բազմազանությունից, պետք է ոգևորել մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների մասին իրենց ընկալումներից, իսկ միջմշակութային երկխոսությունից պետք է օգտվել հասարակության մեջ որպես հավասարներ՝ միասին ապրելու ու
ժողովրդավարական մշակույթը զարգացնելու համար։ Մեր կրթահամալիրում շատ են օտարազգի սովորողները, նրանք շատ արագ ինտեգրվում են խմբերում, իրար օգնելով՝ և՛ սովորոում են, և՛ մտերմանում:

Թեմա 2.

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

Սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորման համար առանձնացրել եմ այս կետերը՝

1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. Նրանք կիրառում են լեզուն որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ աշխատելու կարողություն: Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
սահմանները:

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են
ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։

5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու
հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում:

6)մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային
քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն:

7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում
օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։

8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր
ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Ամփոփում-մանկարժությունը, սովորողների դիրքը, արժեքը

Թե ինչպես են իրար հետ կապված մանկավարժությունը, ուսուցչությունը, կրթություն տալը, դժվարանում եմ ասել, բայց որ բոլորի հիմքում ընկած է անհատը, երեխան, մարդը, ում պետք է օգնել կողմնորոշվել կյանքում, վստահ ասում եմ, անմիջական պատասխանատուն մենք բոլորս ենք՝ ուսուցիչ, ծնող, ընկեր, բարեկամ, շրջապատ: Ուստի սահմանել, թե մանկավարժությունն ինչ է, կամ ով է մանկավարժը, ինձ համար պարզապես աքսիոմ է:



15 տարի աշխատելով դպրոցում, անընդհատ լինելով տարատարիք երեխաների կողքին, ոչ միայն ես եմ 15 տարի աշխատելով դպրոցում, անընդհատ լինելով տարատարիք սովորողների կողքին՝ ոչ միայն ես եմ նրանց կրթում, ուղղորդում, այլ նաև սովորողներն են ինձ կրթում, փոխում իմ աշխարհայացքը, ես նկատել եմ, որ սովորողներին սկսել եմ նայել իրենց իսկ աչքերով, նրանք են ինձ մղում ինքնակրթության, փոխանցում գիտելիք, նրանք են իմ ընկեր-մանկավարժները, խորհրդատուները, իմ աշխատանքի էներգիայի աղբյուրը:

Այս երկար տարիների փորձը ինձ սովորեցրեց.

Չկա սովորող-դասավանդողհարաբերություն, կա սովորող-ընկերոջ և սովորեցնողի կապ, և կարևոր չէ՝ այդ պահին ով է սովորեցնողը, և ով է սովորողը:

Ակամայից հիշեցի այս ամռանը՝ հուլիսին կազմակերպված մաթեմատիկական ճամբարը, ճամբարականների հետ մեր պատրաստած ուտեստները, միասնական, բոլորս հավասար սկզբունքով, իսկական ապրումակցային օրեր էին ինձ համար, նրանց համար՝ նույնպես (կարդա Նարե Հովհաննիսյանի, Տիգրան Բարսեղյանի բլոգներում) : Իմ վեցերորդցիները փախլավա պատրաստելու համար տարբեր բաղադրատոմսեր էին բերել, միասին համեմատեցինք, լավ ու վատ արեցինք, գնեցինք բաղադրիչներ, նախապես հաշվարկ անելով, և իրար օգնելով՝ թխեցինք փախլավա, այն էլ ինչ փախլավա, հարսանեկան փախլավա, և՛ սովորողներից, և՛ հյուրերից ոչ մեկը չկասկածեց, որ մենք բոլորս էլ, ինձնից սկսած, առաջին անգամ ենք թխում, և դժվար է հասկանալ, թե ով ում էր սովորեցրել, տե՛ս հղումը, տե՛ս հղումը տեսանյութի հեղինակ` Անահիտ Ամիրխանյան:



Կարևոր է սովորողների հետ անկեղծ լինելը:
Երբեք չեմ վախեցել սովորողի հարցերից, եթե չգիտեմ, համարձակ ասում եմ, որ չգիտեմ, թող չմտածեն, որ ուսուցիչը պետք է լինի ամենակարող: Ի դեպ, ունեմ այդպիսի սովորողների մի խումբ, որ սիրում է բերել տարբեր խնդիրներ,գլուխկոտրուկներ, մեկ-մեկ էլ անլուծելի խնդիրներ են բերում և առաջարկում են ինձ լուծել: Օրինակ՝ Քալլոթցի խնդիրը, որ ամառային ամիսներին Մաթեմատիկա ամսագրում հանդիպել էր իմ սովորող Էդմոն Սահակյանը, ասում է` ոչ ոք գիտնականներից դեռ չի լուծել այդ խնդիրը, ընկեր Լիանա, դուք մեզ կօգնեք լուծել:
Մենք դասարանում, իհարկե, փորձեցինք, կարդացինք խնդիրը, հետևեցինք խնդրի պայմաններին, քայլերին, մեկ-երկու թվի համար փորձեր կատարեցինք, ստուգեցինք խնդրի ճշմարտությունը և պայմանավորվեցինք, որ հենց Էդմոնն էլ մի քանի տարի անց գտնելու լուծումը:

Սովորողին պետք է վստահեցնել, հավատալ իր ուժերին, որ ինքն ավելին կարող է, քան իրականում փորձում է:

Այստեղ ես հիշեցի իմ սովորող Թևոսյան Ալեքսանդրին, ով անցյալ տարի էր տեղափոխվել կրթահամալիր: Մեկ շաբաթ դասերիս լուռ նստում էր, և ոչինչ չէր անում, երբ մոտենում էի հարցնում էի՝ ինչո՞ւ չես աշխատում, դու էլ աշխատիր, փորձիր, կստացվի, միշտ ասում էր՝ ես տանն եմ անում, մայրիկիս հետ, նա է ինձ օգնում, ես մենակ չեմ կարող:

ւսման ամբողջ պատասխանատվությունը, երեխային համոզել, որ ինքը մենակ ոչինչ չի կարող:Հաջորդ օրերին սկսեցինք մեր համատեղ աշխատանքը, բացեցինք բլոգ՝ իր ճաշակով, հետո օրվա առաջադրանքներից մեկը խնդրեցի բանավոր լուծել՝ փորձելու համար, թե ինչ կստացվի, պարզվեց՝ լավ էլ ընդունակ երեխա է, կարողացավ, հաջորդ օրը՝ երկու առաջադրանք, այսպես շարունակելով՝ հասանք նրան, որ Ալեքսանդրը ամեն օր գնում է տուն՝ առանց լրացուցիչ աշխատանք ունենալու մաթեմատիկա առարկայից, ավելին, մաթեմատիկական ֆլեշմոբի հինգերորդ մակարդակի խնդիրները հենց ինքն է սպասարկում՝ հորինելով տարբեր խնդիրներ, մի օրինակ մեջբերեմ.


Թռվռան Ճպուռը քնում էր  ամառվա յուրաքանչյուր օրվա կեսը, պարում էր ամեն օրվա մեկ երրորդ մասը և երգում էր մեկ վեցերորդ մասը: Մնացած ժամանակը նա որոշեց տրամադրել ձմռանը պատրաստվելուն։ Օրական քանի՞ ժամ էր Ճպուռը պատրաստվում ձմռանը:

Սովորողների հետ ճամփորդել


Երեխաների հետ աշխատելիս, կարևորում եմ նրանց հետ ապրումակցումը, հենց բառի ուղիղ իմաստով: Կրթահամալիրի սովորողները ճամփորդող են, միասին շատ ենք ճամփորդում (հիմնականում մեկօրյա): Ուզում եմ առանձնացնել մեր վերջին եռօրյա ճամփորդությունը Լուսինե Ներսեսյանի և ճամբարականների հետ դեպի Արատես: Ինչքան հաշտ են երեխաները ճանապարհին, ինչքան իրար զիջող, իրար օգնող, անասելի է: Ի դեպ, խումբը տարատարիք էր, ֆլեշմոբի հաղթողներին էին, և շատ-շատերը նույնիսկ իրար չէին ճանաչում: Երեք օր միասին ապրելով՝ կազմակերպել ենք մեր ճաշը, սենյակների մաքրությունը, խնամքը, աղջիկ թե տղա՝ բոլորը հավասար էին, ոչ ոք չի առանձնացել: Մեր խմբում երեխաներից կային ավելի հմուտ ճամփորդողներ, ովքեր արդեն տասներորդ անգամ էին Արատեսում, նրանք էին մեզ օգնում, ուղղորդում՝ ինչպես իջնել Արատեսյան ձորը, ինչպես հաղթահարել բարձունքը և այլն, տես Միքայել Հովհաննիսյանի պատումը: Մի հատված Արատեսյան ճամբարից տես այստեղ՝

Սովորողների հետ ճամփորդել

Երեխաների հետ աշխատելիս, կարևորում եմ նրանց հետ արպրումակցումը, հենց բառի ուղիղ իմաստով:
Կրթահամալիրի սովորողները ճամփորդող են, միասին շատ ենք ճամփորդում (հիմնականում մեկօրյա): Ուզում եմ առանձնացնել մեր վերջին եռօրյա ճամփորդությունը Լուսինե Ներսեսյանի և ճամբարականների հետ, դեպի Արատես: Ինչքան հաշտ են երեխաները ճանապարհին, ինչքան իրար զիջող, իրար օգնող, անասելի է: Ի դեպ, խումբը տարատարիք էր, ֆլեշմոբի հաղթողներին էին, և շատ-շատերը նույնիսկ իրար չէին ճանաչում: Երեք օր միասին ապրելով, կազմակերպել ենք մեր ճաշը, սենյակների մաքրությունը, խնամքը, աղջիկ թե տղա բոլոր հավասար էին, ոչ ոք չի առանձնացել: Մեր խմբում երեխաներից կային ավելի հմուտ ճամփորդողներ, ովքեր արդեն տասներորդ անգամ էին Արատեսում, նրանք էին մեզ օգնում, ուղղորդում, ինչպես իջնել Արատեսյան ձորը, ինչպես հաղթահարել բարձունքը, և այլն, տես Միքայել Հովհաննիսյանի պատումը: Մի հատված Արատեսյան ճամբարից տես այստեղ՝



Կրթահամալիրի սովորողներին, ուսուցիչներին, աշխատողներին, միևնույն է, կապում է մեկ բան՝ սերը. մեկս մյուսով ապրումակցումը:



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով