«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը նոյեմբերին

Այս ամիս մաթեմատիկա դասավանդողների հետ սկսել ենք նոր աշխատանք, որն ուղղված է ինքնակրթությանը։
Յուրաքանչյուր դասավանդող հավաքին ներկայացնում է համացանցից կամ այլ աղբյուրից որևէ խնդիր, որն ըստ դասավանդողի կարիք ունի քննարկման։ Այս ամիս դասավանդողները առաջարկել են հետևյալ խնդիրները, հղումն տե՛ս այստեղ։

Continue reading

Կամավոր ատեստավորում կրթահամալիրի դասավանդողների համար, առաջարկություններ

Դասավանդողի դրույքաչափի բարձրացման նախագիծ

8. Հայտատուն կազմակերպում է իր մանկավարժական գործունեության հանրային ներկայացումը:

Առաջարկում եմ հայտատուն մինչև իր ներկայացրած փաթեթի հանրային ներկայացումը, հայտը ուղարկելուց հետո, իր մանկավարժության գործունեության փաթեթը ուղարկի իր մասնախմբի անդամներին և ծրագրի ղեկավարին, մասախմբի հերթական հավաքի ժամանակ գործընկերներին ներկայացնի իր աշխատանքը: Այնուհետև մեկ շաբաթվա ընթացքում մասնախմբի բոլոր անդամները, մասնախմբի ղեկավարը, ծրագրի ղեկավարը excel ֆայլում գրեն իրենց կարծիքները, և միայն բոլորի համաձայնությունից հետո աշխատանքը դրվի ընդհանուր հանրային ներկայամցման:

9-րդ կետը առաջարկում եմ այսպես գրել:
9. Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված նյութերը։ Նյութերը ուսումնասիրությունից հետո առաջացած տարաձայնությունները մասնաժողովի անդամը անհատական հասցեով ուղարկում է միայն հայտատուին, նամակին կցելով նաև մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հասցեն: Հայտատուն հրապակային ներկայացնում է իր նյութերը մասնախմբի ընդհանուր համաձայնությունից, մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի, մասնաժողովի ղեկավարի ընդհանուր համաձայնությունից հետո: Մասնախմբի անդամները մասնակցում են հայտատուի մանկավարժական գործունեության հանրային ներկայացմանն, անհրաժեշտության դեպքում ստանում լրացուցիչ պարզաբանումներ։

10. Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր՝ էլեկտրոնային տարբերակով, մասնաժողովի ղեկավարին ներկայացնում է իր կարծիքը։
Եթե մասնաժողովի յուրաքանչյուր անդամ իր կարծիքը գրում է exceal բաց ֆայլում, որը տեսանելի է մասնաժողովի յուրաքանչյուր անդամին և ղեկավարին, էլ ինչո՞ւ ենք նորից ուղարկում նույն կարծիքը մասնաժողովի ղեկավարին:

11.Մասնաժողովը ներկայացված կարծիքների հիման վրա, համաձայնությամբ, որոշում է կայացնում ներկայացված հայտի մասին․համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց դրույքաչափի փոփոխության, չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, առաջարկվում է նշանակել հավելավճար։
Կետից առաջարկում եմ այս միջանկյալ նախադասությունը հանել. չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, որովհետև եթե դասավանդողը երեք տարի է աշխատում է կրթահամալիրում, մասնախմբի ղեկավարը, ծրագրի ղեկավարը ոչ մի բողոք չեն ունեցել հայտատուի աշխատանքի մասով, հայտատուն ի՞նչ հիմքով չի համապատասխանում իր պաշտոնին:

1
7.Ատեստավորումն անցածներին հավելավճար տրվում է  5 տարի ժամկետով։

Այս կետը առաջարկում եմ հստակեցնել, 5 տարի ժամկետով սկսած երբ, օրինակ հաջորդ ամսից, երբ հայտատուն ներկայացրել է իր փաթեթը:


Նախագծի քննարկում. հեռավար կրթության կազմակերպման գործընթացը

Նախագծից առանձնացրել եմ այս կետը:
 Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը:

Այս կետում չկա հիմնավորում, թե ինչո՞ւ չի թույլատրվում հեռավար ուսուցում ընտրած սովորողին քննությունները հանձնել հեռավար տարբերակով, չէ որ սովորողը հիմնականում ընտրում է հեռավար կրթություն, երբ ունի առողջական խնդիրներ կամ բացակայում է տվյալ երկրից, բայց ուզում է իր ուսումը շարունակել նույն դպրոցում, այսինքն՝ սովորողին դժվար է (եղել են դեպքեր, որ նույնիսկ անհնար է եղել) գտնվել ֆիզիկական միջավայրում, ապա ինչո՞ւ պարտադրել քննության օրը գալ դպրոց: Ստացվում է, որ կասկածանքի տակ է դրվում հեռավար տարբերակով ուսուցման ձևաչափը, այսինքն, մեծ թվով սովորողներ կհրաժարվեն այս տարբերակը ընտրելու հնարավորությունից:

Առանձնացրել եմ նաև այս կետը:
Կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում:
Այս կետը մեր կրթահամալիրի դասավանդողների համար նորություն չէ, դասավանդողները անհրաժեշտությունից ելնելով այդպիսի ուսուցում կազմակերպել են, ինքնս էլ եմ կազմակերպել, ընդ որում դասարանում սովորողների աշխատանքին հետևել է կազմակերպիչը, արդյունավետ դաս է ստացվել:
Այստեղ առաջարկում եմ առողջական խնդիրները հանել և փոխարենը նշել անհրաժեշտությունից ելնելով: Ուսուցիչը կարող է բացակայել ոչ միայն իր հիվանդության պատճառով, այլ նաև փոքրիկի հիվանդության պատճառով կամ այլ խնդիրներով:

Խնդիրներ դասվարների համար

Աբյուրը՝ https://gevorgh.wordpress.com/

1․ Զամբյուղում սալորներ են դրված։ Եթե մայրիկը երեխաներից մեկին տա սալորների կեսը և էլի 1 սալոր, մյուսին՝ մնացածի կեսը և էլի 2 սալոր, երրորդին՝ մնացածի կեսը և էլի 3 սալոր, ապա զամբյուղում սալոր չի մնա։ Սկզբում քանի՞ սալոր կար զամբյուղում ։

Continue reading

Օլիմպիադա մաթեմատիկա առարկայից-2022

Մաթեմատիկա առարկայից օլիմպիադայի դպրոցական փուլը կրթահամալիրում պատշաճ կազմակերպելու և սովորողների ավելորդ կուտակումից խուսափելու համար , յուրաքանչյուր սովորող կմասնակցի օլիմպիադային իր դպրոցում: Կազմակերպման պատասխանատուներն են՝

Continue reading

Ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Կարդացել եմ ուսուցչի հերթական ատեստավորման կարգում նշված փոփոխությունները, նախագիծը առանձնացրել հետևյալ պարբերությունները.

Continue reading