Ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Կարդացել եմ ուսուցչի հերթական ատեստավորման կարգում նշված փոփոխությունները, նախագիծը առանձնացրել հետևյալ պարբերությունները.

Բոլոր հաստատությունների ուսուցիչները՝ անկախ ունեցած հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ատեստավորված:
Այս տարվա ուսուցիչների հերթական ատեստավորումը ցույց տվեց, որ դասավանդողները համատեղելով և՛ դասավանդումը, և՛ ատեստավորումը շատ լարված են աշխատում, գերհոգնաց, իսկ այլ դպրոցներից ընդգրկված դասավանողների համար խնդիր էր նաև ատեստավորում անցկացնող ուսումնական վայր հասնելը, ուստի, ատեստավորվող դասավանդողներին պետք է միանշանակ տալ ընտրության իրավունք. ատեստավորվել առկա, հեռավար կամ համակցված տարբերակով:

Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը, որն առկա էր նախորդ կարգում, չի գործելու: Սա նշանակում է, որ եթե ուսումնական տվյալ տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց հաջորդ ուստարում այլ կարիք է արձանագրվել, նա կարող է նորից վերապատրաստվել:
Այստեղ հարց է առաջանում, եթե հնգամյա սահմանափակումը դուրս է գալիս, և ուսուցիչը ուստարում մասնագիտական զարգացման կարիք չի արձանագրել, և ոչ էլ մնացած երկու կետերով են կարիք արձանագրել, ապա այդ դեպքում, մեկ էլ ե՞րբ է դասավանդողը անցնելու հերթական ատեստավորման:

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերին մեկնարկում է ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որը պարունակում է երեք բաղադրիչ.
Նախ կարիքի գնահատում ասելով ինչ ենք հասկանում, այդքան էլ պարզ չէ:

  • Մասնագիտական զարգացման կարիքի ինքնագնահատում ուսուցչի կողմից
    Ուսուցիչը, եթե տեսնում է ինչ-որ թեմայից կաղում է կամ կարիք ունի մասնագիտական խորհրդի, կարծում եմ, տվյալ դասավանդողը չի սպասի մինչև հաջորդ սեպտեմբեր, արագ քայլեր կձեռնարկի, օրինակ՝ կանցնի ինքնակրթության:
  • Մասնագիտական զարգացման կարիքի գնահատում ուսումնական հաստատության ներսում՝ մեթոդմիավորման և մանկավարժական խորհրդի կողմից,
    Կարծում եմ այս դեպքում, ավելի ճիշտ է դասավանդողին ուղարկել վերապատրաստման, մասնագիտական զարգացմանն ուղված հավաքների, օրինակ՝ աշխատանք մենթորի հետ, և ոչ թե պարտադիր ատեսատվորման:
  • Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի արտաքին գնահատում և առկա տվյալներ (օրինակ՝ կամավոր ատեստավորման արդյունք):
    Չեմ կարծում թեստի արդյունքի հիման վրա դասավանդողին պետք է ուղղորդել հերթական ատեստավորման, կարծում եմ, այստեղ պետք է լինի հակառակը, դասավանդողը անցնելով հերթական ատեստավորումը, հետո ըստ նրա ցանկաության, կարող է մասնակցել նաև կամավոր ատեստավորմանը:

    Դասավանդողի մասնագիտական զարգացման միակ արդյունավետ ճանապարհը ինքնակթրություն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով