Մասնախմբով աշխատանք

Օրը՝ հոկտեմբերի 31
Ժամը՝ 15:00
Վայրը՝ Միջին դպրոցի ֆիզիկայի կաբինետ

Օրակարգում.
«‎Ուսումնական աշուն»-սովորողներին ուղարկված աշխատանքների ամփոփում /24.10-28.10/:
Հարցեր հոկտեմբերյան ֆլեշմոբից:
Այլ հարցեր:

Մենթորի աշխատանք. հոկտեմբեր

Հասմիկ Մկրտչյան-բլոգը:

Հասմիկ Մկրտչյանին ծանոթ եմ սեպտեմբերից: Մեր առաջին հանդիպման ժամանակ ներկայացրել եմ կրթահամալիրը, կրթահամալիրի կայքը, ենթաբաժինները, ընդհանուր աշխատակարգը, որից հետո անցանք դասավանդողի աշխատանքին, ուղղուրդել եմ նրան քառօրյա վերապատրաստման:

Continue reading

Գնահատում

Մաթեմատիկա առարկայից սովորողի ուսումնառության արդյունքների գնահատում

Դասավանդողը գնահատում է սովորողի ձեռք բերած հմտություններն ու կարողությունները, դրանց աճը:
(Միավորային) Գնահատման հիմքում սովորողի բլոգն է, ընթացիկ աշխատանքը, կատարած նախագիծը: Դասավանդողը գնահատում է սովորողի աշախատանքը յուրաքանչյուր ամիս` ելնելով ստորև գնահատման սանդղակից (I, III ուսումնական շրջաններ):

Continue reading

Վերապատրաստվողների հետազոտական աշխատանքներ

Կատարման ժամանակը
2022թ․օգոստոսի 22-հոկտեմբերի 25

Հասմիկ Իսրայելյան դպրոց՝ Մ/Ս
Թեմա՝ Հույզերը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում․ ամոթ
բլոգում

Թաթուլ Շահնազարյան դպրոց՝ Մ/Ս
Թեմա՝ Մաթեմատիկան մեր շրջապատում և մաթեմատիկական հաստատուններ․
բլոգում 

Սմբատ Պետրոսյան դպրոց՝ Մ/Ս
Թեմա՝ Մաթեմատիկական գեղեցիկի կազմավորող հատկանիների դրսևորումները մաթեմատիկայի ուսուցիչների պատրաստման համակարգում
բլոգում

Մենուա Հարությունյան, դպրոց՝ Մ/Ս
Թեմա՝ Մաթեմատիկան մեր շրջապատում

բլոգում

Սյուզի Հակոբյան, դպրոց Մ/Ս

Թեմա՝ Խաղեր, որոնք ունեն մաթեմատիկական ալգորիթմներ 
բլոգում

Թագուհի Ստեփանյան դպրոց՝ 190
թեմա՝ Տեքստային խնդիրների տեսակներն ու դրանց լուծման եղանակները

բլուգում

Մաթեմատիկա առարկայի գնահատման համակարգը

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Մանրամաս տե՛ս այստեղ:

Continue reading

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ուղղեցույցը տե՛ս Մանկավարության լաբորատորիայի էջում:
Էջը թարմացվում է:









1.Նախագիծ. «‎Սեբաստացի իմ մաթեմատիկ ընտանիքը»‎

Մասնակիցներ՝
6-րդ դասարաններ:

Նախագծի նպատակը

Բացահայտել սեբաստացիական մաթեմատիկ ընտանիքներին, կապ հաստատել նրանց հետ, համատեղ աշխատել:

Նախագծի խնդիրը

Սովորողները կարողնան ազատ և անկաշկանդ ներկայացնել իրենց ընտանիքի անդամներին, զրուցել, բացահայտել նրանց նախասիրությունը մաթեմատիկայի ոլորտում:

Մանրամսան նկարագիրը

Մասնակցում է այն սովորողը, ով ունի մաթեմատիկ ծնող կամ ծնողներ, քույր կամ եղբայր
բարեկամ: Սովորողը պատրաստում է տեսանյութ կամ պատում հետևյալ հարցերի շուրջ, ուղղելով այն մաթեմատիկ հարազատին, բարեկամին և այլն…

  • ի՞նչ է մաթեմատիկան կամ ո՞վ է մաթեմատիկոսը
  • աշխատում է արդյո՞ք իր մասնագիտությամբ, քանի՞ տարի, որտե՞ղ
  • ինչո՞ւ է ընտրել այդ մասնագիտությունը
  • եթե մաթեմատիկ չլիներ, ապա ինչ մասնագիտություն կնախընտրեր
  • ինչպիսի խնդիրներ է սիրում լուծել
  • որն է իր լուծած վերջին խնդիրը, նշիր աղբյուրը
  • տեղյա՞կ է մաթեմատիկա ամսագրին
  • տեղայակ է մաթեմատիկական ֆլեշմոբի մասին
  • ի՞նչ խնդիր կառաջարկի սովորողներին
  • ի՞նչ խորհուրդ կտա սովորողներին:


2. Մաթեմատիկա ամսագրի ստեղծագործական համարի թողարկում: