Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան
Մոդուլը տե՛ս այստեղ:

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում
    Մարդն իր ամբողջ կյանքում ցանկացած քայլ գնահատում է, յուրաքանչյուր արարք գնահատելի է, այն անընդհատ պրոցես է: Գնահատումը պետք է հստակ տարբերել գնահատանիշից:
  • ո՞վ է գնահատում:
    Գնահատում է դասավանդողը, սովորողը, ծնողը, ընկերը:
  • ի՞նչն են գնահատում:
    Գնահատում են սովորողի ձեռք բերած հմտություններն ու կարողությունները, դրանց աճը: Կարող են ներառվել հետևյալ կետերը՝ իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները, ուսումնական ճամփորդությունները, հայրենագիտական արշավների նյութերը, առաջադրանքների փաթեթները, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերը, ուսումնական շրջանների  հաշվետվությունները և այլն:
  • ինչպե՞ս են գնահատում
    Սովորողին կարելի է գնահատել ինչպես տաս միավորանոց համակարգով, այնպես էլ հայացքով, խոսքով, շոյելով, բառով և այլն:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Գնահատումը մարդուն անհրաժեշտ է առաջընթացը կամ հետընթացը ֆիքսելու համար:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Գնահատոման միջոցով կարելի է սովորող մոտիվացնինել, սեր առաջացնել դեպի առարկան:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

  • ինքնակրթություն, ինքնակրթության գնահատումը
  • ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
  • ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
  • սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,


Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

  • արդարություն
  • հիմնավորված
  • բաց. թափանցիկ
  • մատչելիություն
  • թափանցիկություն

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Ուսուցանող գնահատման նպատակն է ճշգրտել դասավանդման նպատակահարմար մեթոդները, շարունակաբար բացահայտել ուսումնական նյութի յուրացման տարրապատկերը, վեր հանել ուսումնական նյութի յուրացման հետ կապված խնդիրները և սովորողին ուղղորդել տվյալ նյութը սովորելու անհրաժեշտության գիտակցմանը:
Ուսուցանող գնահատումն իրականացվում է ուսումնական առաջադրանքի կատարման կամ նյութի յուրացման վերաբերյալ սովորողին արված խորհրդատվություններով, դիտողություններով, վերլուծություններով և մեկնաբանություններով: Այն միտված է սովորողի առաջադիմության բարձրացմանը և կրթության որակի բարելավմանը:
Ուսուցանող գնահատումը կիրառվում է ուսումնական ողջ գործընթացում և չունի նիշային գնահատման նպատակ:
Ուսուցանող գնահատման նպատակով երաշխավորվում են ուսուցանող աշխատանքների հետևյալ տեսակները`
1) բանավոր հարցում,
2) տնային աշխատանք,
3) կարճ ժամանակի համար նախատեսվող հայտորոշիչ թեստ,
4) ուսուցանող ստուգում,
5) բաց հարցերով քննարկում,
6) ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,
7) համագործակցային աշխատանք, գործնական աշխատանք, կիրառություն, ռեֆերատ, նախագիծ:

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ:

10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ

Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Աշխատանքը տես իմ հոդվածում:

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
Նորություն է հետևյալ կետը՝
10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ:
Կարծում եմ այսպես այսպես ավելի ճիշտ է, որ անբավարար գնահատանիշ չկա, քանի որ դուրս է եկել նույն դասարան մնալու հասկացողությունը:

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

ՏՀՏ հմտությունները՝ բլոգ, էլ.հասցեի կիրառում
ստեղծագործական միտքը,երևակայությունը
համագործակցելու կարողությունը
բանավոր հաշվարկը
տարածության մեջ կողմնորոշվելը
ճանապարհի կանոնների իմացությունը

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Ուսումնական նախագծի կառուցվածը

Ուսումնական նախագծի կառուցվածքը

  • Նախագծի անվանումը (վերնագիրը)
  • Անոտացիա․ բովանդակության, իրավիճակի նկարագրության սեղմագիր
  • Տեսակը (օրացուցային, կրթահամալիրային, անհատական, խմբային , դասարանական, ճանաչողական, հետազոտական, համագործակցային, հասարակական, էկոլոգիական, ճամփորդական, միջմշակութային այլ)
  • Նպատակը
  • Խնդիրները
  • Տևողությունը․ կարճաժամկետ, երկարաժամկետ
  • Վայր/երը
  • Անհրաժեշտ գործիքները, նյութերը
  • Մասնակիցները (խումբը, դասարանը, ակումբը)
  • Վերջնարդյունքները
  • Նախագծի ամփոփում, գնահատում
  • Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

    Նախագծի վերջում պետք է գնահատել՝ ինչքանով է առաջադրած խնդիրը լուծվել, աշխատանքը ավարտվել է ճիշտ արդյոք նշված ժամանակահատվածում, ինչքան ջանք է թափել սովորողը, ինչքանով է աշխատանքը ներկայանալի, ինչքան բազմազան են եղել օգտագործվող գրական ցանկը:

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով