Բարձունքի հաղթահարում, ամփոփում

Մայիսի 31-ին, մաթեմատիկների ջոկատը ընկեր Մենուայի ընկերակցությամբ ճամփա ընկավ դեպի Արագածոտնի մարզ՝ Երնջատափ գյուղ, Արայի լեռը մեկ անգամ ևս հաղթահարելու նպատակով։

Խմբում կային ճամբարականներ, ովքեր այս ուսումնական տարում՝ առաջին շրջանում, արդեն հաղթահարել էին բարձունքը, բայց նրանց ցանկությունը մեծ էր, և նրանք ուզում էին նորից տեսնել Արայի լեռը, նրա վեհությունը, գեղեցկությունը աշնան և ամռան ամիսներին։ Մեր խումբը, եղանակի կանխատեսումներին իհարկե նախապես հետևել էր, գիտեինք, որ կարճատև անձրև է լինելու, և լավ էր, որ մասնակիցները բոլորը պատրաստված էին եկել, ունեին իրենց հետ անձրևապաշտպան թիկնոցներ։ Ճանապարհին, երբ քիչ էր մնացել հասնեինք բարձունքին, անձրևը միանգամից ուժեղացավ և վերածվեց հորդառատ անձրևի։ Ընկեր Մենուան, ով բնիկ Ապարանից է, պնդեց, որ Ապարանում սովորաբար տեղումները երկարատև են լինում, ճիշտ է խմբի իջնելը, և այս անգամ այսպես կիսատ թողելը՝ հաջորդ անգամ հաղթահարելու ակնկալիքով։ Դե ես էլ չառարկեցի, ընդունեցի ընկերոջս խոսքը։

Այդ խոսքի վրա, մեր սեբաստացիները, կրթահամալիրի երբեք չհանձնվող վեցերորդ, յոթերորդցիների մեծ մասը, պնդեց, մեզ հակառակում համոզեց, որ եկել են, և պետք է հասնեն տեղ, անկախ եղանակի ոչ բարենպաստ պայմաններից, անկախ ուղեկցողների ցանկությունից։ Եվ լավ էր, որ խումբը մեզ հաղթեց, բոլորը խոսքները մեկ արեցին և գնացին առաջ, գնացին մինչև վերջ, հասան տեղ, և եղանակը միանգամից պարզվեց, երևաց Արայի լեռան բարձունքից բացվող ամենասիրոն, ամենապարզ, մաքուր տեսարանը։

Սեբաստացիները հաղթահարցերին թե՛ անձրևը, թե՛ բարձունքը։
Կեցցե՛ք, սեբաստացիներ, ես և ընկեր Մենուան հիացած ենք ձեր քաջությամբ, ձեր արիությամբ․․․

Սովորղների պատումները լրացվում են․․․

Ալիսա Փիլոյան
Արեգ Հարությունյան
Ալեքս Մայիլյան
Գագիկ Ղազարյան
Էդմոն Սահակյան
Վաչե Հովհաննիսյան


«Ճամփորդություն դեպի աստղեր» Հունիսի 7,8

Բնագիտական-ճամբարային ճամփորդական նախագիծ՝

«Ճամփորդություն դեպի աստղեր».  Հունիսի 7-8

Այց Բյուրականի աստղադիտարան (Ծանոթացում աստղադիտարանի հետ, հայելային մեծ աստղադիտակ, Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան, հանդիպում աստղադիտարանի գիտաշխատողների հետ, դասախոսություն կրթահամալիրի սովորողների համար, Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ, գիշերային դիտումներ);

Ճամփորդության պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան/093.313.616/;

Ճամփորդության վայրը՝  Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ);

Ժամանակահատվածը՝ հունիսի 7-8

Մեկնում՝ հունիսի 7, ժամը 11։00 /Մայր դպրոցի բակից/

Ժամանում՝ հունիսի 8, ժամը 14։00 /Մայր դպրոցի բակ/

Երթուղին՝  Երևան—Բյուրական—Օրգով—Բյուրական — Աշտարակ —Երևան;

Մասնակիցներ՝  Մաթեմատիկական և բնագիտական ջոկատների ճամբարականներ;

Գիշերակացը՝ Բյուրականի Աստղադիտարանի հյուրատանը։ 

Նպատակը՝

  • Բնագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում;
  • Աստղադիտակով գիշերային դիտումներ, երկնային մարմինների ուսումնասիրություն, աստղազարդ երկնքի, երկնային մարմինների  ուսումնասիրում՝ մոլորակներ, համաստեղություններ, կողմնորոշվել բաց երկնքում;
  • ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը, որպես տարածաշրջանի միջազգային գիտական կենտրոն(տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին);
  • Հանդիպում աստղադիտարանի գիտաշխատողների հետ, աստղագիտական երևույթների մասին հանրամատչելի դասախոսություն, զրույց /տիեզերք, սև խոռոչներ, քվազարներ, գալակտիկաներ թեմայով/;
  • Այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան. (ծանոթացում  մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած  գործունեության միջավայրին);
  • Կիրառական  և գործնական — Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;

Ճամփորդության ընթացքում նախատեսվում է նաև այց Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտարան, զբոսանք Բյուրական գյուղում, շրջայց տեղի տեսարժան վայրեր։

Ծրագիր 

Հունիսի 7․

  • 11:00` մեկնում Մայր դպրոցի բակից, 
  • Կանգառ Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտարանում, այց Պարիս Հերունու ռադիոօպտիկական կայան;
  • Տեղերի միջնադարյան վանական համալիր /13-րդ դար/;
  • Ժամանում ԲԱ հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիք 
  • Զբոսանք Բյուրականի աստղային ավանում; ծանոթացում աստղադիտարանի հետ, հայելային մեծ աստղադիտակ; 
  • 19:00 մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցություն
  • 24։00 գիշերային աստղադիտում։

  Հունիսի 8

  • 08:00` վերկաց, հիգիենա, իրերի հավաքում, նախաճաշ, մեկնում 
  • 10։00՝ Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան;
  • 11։00՝ Հանդիպում աստղադիտարանի գիտաշխատողների հետ, աստղագիտական երևույթների մասին հանրամատչելի դասախոսություն, զրույց /տիեզերք, սև խոռոչներ, քվազարներ, գալակտիկաներ թեմայով/;
  • Վերադարձ մինչև 14:00 /Մայր դպրոցի բակ/: 

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • բջջային հեռախոս, հեռադիտակ, (լազերային ցուցափայտ)
  • անհատական բրդուճներ, ջուր
  • Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ հարմարավետ տաք հագուստ, անձրևապաշտպան(дождевик), սպորտային կոշիկներ:

Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից, կծանոթանան աստղադիտարանի գործունեությանը և աստղադիտակներին, տեսանյութեր,  անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում, ենթակայքում: 

Պատմական ակնարկ: Հայ մեծանուն գիտնական Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա: Այստեղ պարբերբար կազմակերպվում են ուսումնական դիտումներ, հանդիպումներ աստղադիտարանի գիտաշխատողների հետ, աստղազարդ երկնքի ուսումնասիրում, մոլորակներ, համաստեղություններ, կողմնորոշվել բաց երկնքում և իհարկե մեզ ամենամոտ երկնային հարևան Լուսնի մակերևույթի գիշերային դիտումներ 1մ Շմիդտի աստղադիտակի օգնությամբ:

Վարորդ` Արսեն Գալուլյան (հեռ.` 077 96 16 93)։ Մերսեդես 28 UL 774 (18 նստատեղ):

Վճարող՝ Ծնող (Տրանսպորտ + Հյուրատուն-8000 դրամ) Մասնակիցներ՝  Միջին դպրոցի սովորողներ՝ 7-8-րդ դասարաններ։

Նախագծի համակարգողներ՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան; Էլ. հասցե՝ N.Temuryan@mskh.am  (Հեռ. 099 91 44 77)

Մասնակիցներ՝ 

1. Թադևոսյան Աննա 7-5

2․ Մովսիսյան Եվա 7-5/ հրաժարվել է, գալիս է Աբրահամյան Գուրգեն-8-6

3․ Սահակյան Էդմոն 7-2 /հրաժարվել է, Տոնոյան Էլիզա, 7-2

4․ Մաթևոսյան Հասմիկ 6-8

5․ Խանյան Մարիա 7-4 /հրաժարվել է, Պարսիլյան Արեգ 8-2

6․ Բեգլարյան Սանահին 7-4

7․ Չարչյան Աշոտ 7-2

8․ Գրիգորյան Նարե 7-5

9․ Խաչատրյան Եվա 7-1

10․ Միրաքյան Դավիթ 8-4

11․ Գալիկյան Հովհաննես 8-6

12․ Սևանցյան Էդուարդ 8-6

13․ Վերմիշյան Առնակ 7-9

14․ Սահակյան Տիգրան 7-9

15․ Նավասարդյան Ռաֆայել 8-7

Բաց դաս, բնության գրկում

Ճամփորդության ժամկետը՝ հունիսի 2, ժամը 09:30-15:00
Վայրը՝ ք. Երևան, Թումոյի այգի /Հովհաննես Թումանյանի այգի/
Մեկնումը՝ Միջին դպրոցի բակից, քայլք դեպի կանգառ
Վերդարձ՝ Միջին դպրոց բակ
Փոխադրամիջոց՝ քաղաքային տրանսպորտ
Կազմակերպիչ՝ Լիանա Հակոբյան և Անի Ավագյան
Մարզիկ՝ Սամվել Խաչատրյան

Continue reading

Ուսումնական ճամփորդություն․ Արայի լեռ

Նախագիծ

Ճամփորդություն օրը- Մայիսի 31,
Մեկնում՝  ժամը 9.30 Միջին դպրոցի բակից

Վերադարձ՝ 16:30-17:00 Միջին դպրոցի բակ

Ճամփորդության վայրը — Արագածոտնի մարզ (գ․Երնջատափ)

Ճամփորդության նպատակը. 

  •  հայրենաճանաչական
  •  «Բարձունքի հաղթահարում» նախագծի իրականացում:

Ճամփորդության խնդիրները.

  •  բարձունք նվաճելու հմտությունների ձևավորում
  • դժվարությունների հաղթահարում
  •  Երևան-Արագածոտնի մարզ ճանապարհի ուսումնասիրություն։

Ճամփորդության երթուղին․

Երևան -Աշտարակ- Հարթավան -Երնջատափ
Հետադարձը՝ Երնջատափ- Հարթավան — Աշտարակ

Եղանակը՝ + 170 C Ժամը 12:00-ին կարճատև անձրև


Անհրաժեշտ իրեր․

  • ուսապարկ
  • բրդուճներ
  • ջուր
  • արևային գլխարկ, անձրևապաշտպան հագուստ
  • չսահող մարզական կոշիկներ
  • երկարաթև բարակ վերնաշապիկ, երկար տաբատ

Անհրաժեշտ գումարը՝ կախված սովորողների թվից․ 2000 դրամ

Ճամփորդության պատասխանատու՝ Լիանա Հակոբյան, Մենուա Հարությունյան

Օգնական մարզիչ՝

Տրանսպորտի վարորդ՝  Ստեփանյան Աշոտ (հեռ. 094. 73 48 69)

Մակնիշ- ПAZ 35FS 514

Նստատեղերի քանակը՝ 25

Վճարը՝ 1600-2000 կախված սովորողների հստակ քանակից։

Նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողները ծանոթանում են Արա լեռան անվան ծագման, գտվնելու վայիր, բարձրության, աճող խոտաբույսերի, կենդանիների և այլ մանրամասների մասին և գրառում են կատարում իրենց բլոգներում:

Ճամփորդության մասնակիցներ՝

Բլոգներում հրապարակումը ընթացքի մեջ է, հղումները կավելացնեմ շուտով։

Ընկեր Մենուայի ջոկատից
Վահե Ղազարյան 6-րդ դասարան
Բաբայան Ալեքս 6-րդ դասարան
Րաֆի Ամիրյան 6-րդ դասարան
Արսեն Գրիգորյան 6-րդ դասարան
Արամ Մարտիրոսյան 6-րդ դասարան
Գասպարյան Ալեքս 6-րդ դասարան
Առաքելյան Ալեքս 6-րդ դասարան
Հարությունյան Նատալի 6-րդ դասարան
Լուիզա Գևորգյան 6-րդ դասարան
Աննա Ոսկանյան 6-րդ դասարան

Ընկեր Լիանայի ջոկատից

Ալիսա Փիլոյան 7-րդ դասարան
Գագիկզ Ղազարյան 7-րդ դասարան
Դավիթ Մուրադյան 7-րդ դասարան
Զաքարյան Հայկ 7-րդ դասարան
Լիոն Քալիճյան 7-րդ դասարան
Աշոտ Չարչյան 7-րդ դասարան
Տիգրան Ղոչիկյան 7-րդ դասարան
Եվա խաչատրյան 7-րդ դասարան
Միլենա Հակոբյան 7-րդ դասարան
Սանահին Բիգլարյան 7-րդ դասարան (հրաժարվել է) / Հասմիկ Մաթևոսյան
Զոյա Այվազյան 7-րդ դասարան

Հաշվետվություն 2022-2023 ուստարի

Շուրջտարյա հաշվետվություն.

Այս ուսումնական տարում աշխատել եմ 6, 7-րդ դասարանի սովորողների հետ։ Դասավանդել եմ մաթեմատիկա առանց բանաձև, մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաները։

6-1 դաս․ մաթեմատիկա
7-2 դաս․ հանրահաշիվ, երկրաչափություն
7-4 դաս․ հանրահաշիվ, երկրաչափություն
7-5 դաս․ հանրահաշիվ, երկրաչափություն
7-9 դաս․ հանրահաշիվ, երկրաչափություն։

Continue reading

Գրախոսություն․ Ռաֆայել Քեքեջյան

Ավագ դպրոցի սովորողի մաթեմատիկա առարկայից գրած հետազոտական աշխատանքի գրախոսություն.

Թեմա․ «Հայտնի մաթեմատիկոսներն ու նրանց հայտնագործությունները»

  • Պաշտպանող՝ Ռաֆայել Քեքեջյան, 11-րդ դասարան
  • Ղեկավար՝  Արշակ Մարտիրոսյան
  • Գրախոս ՝ Լիանա Հակոբյան 

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը չի համապատասխանում է ներկայացված պահանջներին, այսինքն՝ աշխատանքն ունի տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, բայց չունի եզրակացություն։

Հետազոտական աշխատանքի ներածական մասում լավ չի հասկացվում, թե Ռաֆայելը իր առաջ ինչ նպատակ, ինչ խնդիր է դրել, որին ուզում է հասնել հետազոտական աշխատանքի արդյունքում։
Ներածական մասում նկարագարվում է միայն մաթեմատիկայի զարգացումը դարերի ընթացքում։

Ռաֆայելը իր հետազոտական աշխատանքում առանձնացրել է իր կարծիքով առավել հայտնի 12 մաթեմատիկոսներին։ Տարբեր աղբյուրներից գտել, թարգմանել է նրանց կենսագրությունը, առանձնացրել է մաթեմատիկոսներին մեծ հռչակում բերած տեսության որոշ կետեր։ Լավ է, որ ուսումնասիրել է մաթեմատիկոսների կենսագրություննեըը, ծանոթացել նրանց աշխատություններին։


Իմ կարծիքով հետազոտական աշխատանքը ավելի գրավիչ և ամբողջական կլիներ, եթե Ռաֆայելը ընտրեր մեկ կամ երկու հայտնի մաթեմատիկոսների, և հետազոտեր միայն նրանց աշխատանքները, հայտնագործությունները։ Նշեր, թե ինչու է առանձնացրել հենց այդ մաթեմատիկոսներին, հիմնավորեր ընտրությունը, նշեր թե հատկապես իրեն որ հայտանորգործությունն է դուր եկել, որտեղ կարող է այն կիառել, և այլն։
Կարծում եմ, հետազոտական աշխատանքում պետք է ներառվեր նաև գործնական մաս, ցույց տալու համար մաթեմատիկայի գրավչությունը, տեսական մասի կիրառումը առօրյայում։ Աշխատանքը ավելի շատ համապատասխանում է ուսումնական նյութի պահանջներին։
Աշխատանքը թույլ էր։