Գրախոսություն․ Ռաֆայել Քեքեջյան

Ավագ դպրոցի սովորողի մաթեմատիկա առարկայից գրած հետազոտական աշխատանքի գրախոսություն.

Թեմա․ «Հայտնի մաթեմատիկոսներն ու նրանց հայտնագործությունները»

  • Պաշտպանող՝ Ռաֆայել Քեքեջյան, 11-րդ դասարան
  • Ղեկավար՝  Արշակ Մարտիրոսյան
  • Գրախոս ՝ Լիանա Հակոբյան 

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը չի համապատասխանում է ներկայացված պահանջներին, այսինքն՝ աշխատանքն ունի տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, բայց չունի եզրակացություն։

Հետազոտական աշխատանքի ներածական մասում լավ չի հասկացվում, թե Ռաֆայելը իր առաջ ինչ նպատակ, ինչ խնդիր է դրել, որին ուզում է հասնել հետազոտական աշխատանքի արդյունքում։
Ներածական մասում նկարագարվում է միայն մաթեմատիկայի զարգացումը դարերի ընթացքում։

Ռաֆայելը իր հետազոտական աշխատանքում առանձնացրել է իր կարծիքով առավել հայտնի 12 մաթեմատիկոսներին։ Տարբեր աղբյուրներից գտել, թարգմանել է նրանց կենսագրությունը, առանձնացրել է մաթեմատիկոսներին մեծ հռչակում բերած տեսության որոշ կետեր։ Լավ է, որ ուսումնասիրել է մաթեմատիկոսների կենսագրություննեըը, ծանոթացել նրանց աշխատություններին։


Իմ կարծիքով հետազոտական աշխատանքը ավելի գրավիչ և ամբողջական կլիներ, եթե Ռաֆայելը ընտրեր մեկ կամ երկու հայտնի մաթեմատիկոսների, և հետազոտեր միայն նրանց աշխատանքները, հայտնագործությունները։ Նշեր, թե ինչու է առանձնացրել հենց այդ մաթեմատիկոսներին, հիմնավորեր ընտրությունը, նշեր թե հատկապես իրեն որ հայտանորգործությունն է դուր եկել, որտեղ կարող է այն կիառել, և այլն։
Կարծում եմ, հետազոտական աշխատանքում պետք է ներառվեր նաև գործնական մաս, ցույց տալու համար մաթեմատիկայի գրավչությունը, տեսական մասի կիրառումը առօրյայում։ Աշխատանքը ավելի շատ համապատասխանում է ուսումնական նյութի պահանջներին։
Աշխատանքը թույլ էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով