Բարձունքի հաղթահարում, ամփոփում

Մայիսի 31-ին, մաթեմատիկների ջոկատը ընկեր Մենուայի ընկերակցությամբ ճամփա ընկավ դեպի Արագածոտնի մարզ՝ Երնջատափ գյուղ, Արայի լեռը մեկ անգամ ևս հաղթահարելու նպատակով։

Խմբում կային ճամբարականներ, ովքեր այս ուսումնական տարում՝ առաջին շրջանում, արդեն հաղթահարել էին բարձունքը, բայց նրանց ցանկությունը մեծ էր, և նրանք ուզում էին նորից տեսնել Արայի լեռը, նրա վեհությունը, գեղեցկությունը աշնան և ամռան ամիսներին։ Մեր խումբը, եղանակի կանխատեսումներին իհարկե նախապես հետևել էր, գիտեինք, որ կարճատև անձրև է լինելու, և լավ էր, որ մասնակիցները բոլորը պատրաստված էին եկել, ունեին իրենց հետ անձրևապաշտպան թիկնոցներ։ Ճանապարհին, երբ քիչ էր մնացել հասնեինք բարձունքին, անձրևը միանգամից ուժեղացավ և վերածվեց հորդառատ անձրևի։ Ընկեր Մենուան, ով բնիկ Ապարանից է, պնդեց, որ Ապարանում սովորաբար տեղումները երկարատև են լինում, ճիշտ է խմբի իջնելը, և այս անգամ այսպես կիսատ թողելը՝ հաջորդ անգամ հաղթահարելու ակնկալիքով։ Դե ես էլ չառարկեցի, ընդունեցի ընկերոջս խոսքը։

Այդ խոսքի վրա, մեր սեբաստացիները, կրթահամալիրի երբեք չհանձնվող վեցերորդ, յոթերորդցիների մեծ մասը, պնդեց, մեզ հակառակում համոզեց, որ եկել են, և պետք է հասնեն տեղ, անկախ եղանակի ոչ բարենպաստ պայմաններից, անկախ ուղեկցողների ցանկությունից։ Եվ լավ էր, որ խումբը մեզ հաղթեց, բոլորը խոսքները մեկ արեցին և գնացին առաջ, գնացին մինչև վերջ, հասան տեղ, և եղանակը միանգամից պարզվեց, երևաց Արայի լեռան բարձունքից բացվող ամենասիրոն, ամենապարզ, մաքուր տեսարանը։

Սեբաստացիները հաղթահարցերին թե՛ անձրևը, թե՛ բարձունքը։
Կեցցե՛ք, սեբաստացիներ, ես և ընկեր Մենուան հիացած ենք ձեր քաջությամբ, ձեր արիությամբ․․․

Սովորղների պատումները լրացվում են․․․

Ալիսա Փիլոյան
Արեգ Հարությունյան
Ալեքս Մայիլյան
Գագիկ Ղազարյան
Էդմոն Սահակյան
Վաչե Հովհաննիսյան


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով