Նախագիծ, ուսումնական նյութ․ կարգերի մշակում


Ուսումնական նյութ, ներկայացվող պահանջները տես այստեղ։

Ուսումնական նախագիծ, կարգի մշակում

Ուսումնական նախագծերը  բաց են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և սովորողների կամ սովող-սովորողների, սովորող-ծնողի   համատեղ ուսումնական աշխատանք։

Continue reading

Մանկավարժական ճամբար, անհատական աշխատաժամանակ մարտի 27-31

Երկուշաբթի, չորեքշաբթի

  • 9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
  • 9։20- 12։20՝ աշխատանք դպրոցում, քննարկում մանկավարժական խորհուրդով
  • 12։20-12։50՝ ընդմիջում
  • 13։00-14:00՝ հավաք մասնախմբով
  • 14։00-ից՝ անհատական աշխատանք

երեքշաբթի, հինգշաբթի՝

9:00- 9։20՝ ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
9։20- 12։20՝ աշխատանք դպրոցում, քննարկում մանկավարժական խորհուրդով
12։20-12։50՝ ընդմիջում
13։00-14:00՝ հավաք նախագծային խմբերով

  • Սովորողի՝ կրթական աստիճանից անցումը հաջորդին․ խնդիրներ, առաջարկներ. «Ելք» ստուգատեսի նախագծեր:

  • 14։00-ից՝ անհատական աշխատանք

    Continue reading

    Մանկավարժական ճամբար. Մարտի 27-31

    Հավաք մասնախմբով, օրակարգը

    Հանդիպման օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի,
    ուրբաթ (ուսումնական ճամփորդություն)
    ժամը՝  13։00
    Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ


    Երկուշաբթի-մարտի 27

    1. Մաթ․ օլիմպիադայի դպրոցական փուլի խնդիրների քննարկում
    5-րդ դասարան ,
    6-րդ դասարան , «Մաթեմատիկա» ամսագիր
    2. Մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների ամբողջացում, հարցերի քննարկում.
    Առաջին մակարդակ
    Երկրորդ մակարդակ
    Երրորդ մակարդակ
    Չորրորդ մակարդակ
    Առաջադրում են սովորողները

    3. Մայիսյան հավաքին ընդառաջ․ կլոր սեղան- քննարկում մաթեմատիկա դասավանդողների հետ։
    Միասին որոշում ենք կլոր սեղանի քննարկման բովանդակությունը, քննարկվող թեման։
    4. Այլ հարցեր։

    Չորեքշաբթի-մարտի 29

    1.Մաթ․ մասնախմբի օրացույցի քննարկում, լրացում- ներկայացնում է Լիանա Հակոբյանը
    2. Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջների քննարկում․ մաթեմատիկական նախագիծ։ Յուրաքանչյուր դասավանդող ներկայացնում է որև նախագիծ մաթեմատիկա առարկայից։
    3. Ուսումնական նյութերի ստեղծմանը ներկայացվող պահանջների քննարկում։ Յուրաքանչյուր դասավանդող ներկայացնում է որևէ ուսումնական նյութ մաթեմատիկա առարկայից։
    4. Այլ հարցեր։


    Ուրբաթ-մարտի 31

    Ուսումնական ճամփորդություն` Արայի լեռ, Ծաղկեվանք

    Մաթեմատիկա ամսագրի աշխատանքը փետրվար ամսին

    «Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքն ամեն ամիս ուղղված է մաթեմատիկա դասավանդողների մասնագիտական զարգացմանը։ Այս ամիս տիար Գևորգի և մաթեմատիկա դասավանդողների հետ քննարկել ենք մաթեմատիկա առարկայից հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի առաջադրանքները՝ 9-րդ դասարան։ Սկսել ենք թարգմանել Գրաֆների տեսության վերաբերյալ գիրքը, 1-10 խնդիրները, որոնք պատրաստվում ենք քննարկել մարտ ամսին։ Կազմել, քննարկել ենք փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքները, «Մաթեմատիկա» ամսագրում հրապարակել ենք հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբին առաջադրած բոլոր խնդիրների լուծումները։
    Կամավոր ատեստավորման համար դիմած հայտատուների ներկայացրած փաթեթնեի մասին գրել եմ իմ կարծիքը։

    Continue reading

    Հանրային քննարկման է ներկայացվել սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը

    Կարդացի սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը, առանձնացրել եմ այս հատվածները, գրել եմ իմ դիտարկումները։

    ա)Հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։

    Ողջունելի այն, որ կարելի է կիրառել գնահատման 10 միավորային սանդղակից բացի գնահատման այլ համակարգեր։ Այդ նախադասությանը կավելացնեի, որ կարելի է կիրառել գնահատման 2 միավորային համակարգ՝ «Ստուգված» կամ «Չստուգված»։

    Continue reading

    «ԿԵՆԳՈՒՐՈՒ» մաթեմատիկական մրցույթ

    Սիրելի՛ սեբաստացիներ,

    Սիրով տեղեկացնում եմ «Կենգուրու 2023» միջազգային մաթեմատիկական մրցույթի մեկնարկի մասին:

    Այս տարի «Կենգուրու» մրցույթն անցկացվելու է մարտի 16-ին և 17-ին առցանց՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դպրոցների աշակերտների, նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար:

    Continue reading