Սեպտեմբերի մեկ. Գիտելիքի տոն

Այսօր Միջին դպրոցի սովորողների մի մեծ խումբ սեպտեմբերի մեկը տոնեց Թումոյի այգում:
Ուսումնական մեկնարկ բնության գրկում, այն բնորոշ է հենց սեբաստացիներին, մեր ճամփորդող սովորողներին:
Այսօր երեխաներին միավորել էր ոչ միայն մաթեմատիկայի բանավոր դասը, այլև նոր ընկերներ ունենալու ցանկությունը, դասընկերների հետ ազատ շփվելու, խաղալու, զբոսնելու, միասին նախաճաշելու, սովորելու ցանկությունը:

Continue reading

Գիլտելիքի օրը մաթեմատիկական խաղերով

Ճամփորդության ժամկետը՝ սեպտեմբերի 1-ը,
ժամը՝ 09:30-14:00
Վայրը՝ ք. Երևան, Թումոյի այգի

Մասնակիցներ՝
Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Կազմակերպիչ՝ Լիանա Հակոբյան (093)313616 և Լուսինե Ներսեսյան` (093)030249

Continue reading

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն, 29.08.2022-02.09.202

Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան

Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ,  1 կրեդիտ։

Դասընթացի ծրագիր

Դասացուցակ

խորհրդատվության ժամեր
երկ., երեք., չոր. հինգ, ժամը՝ 15:00-15:30
ուրբաթ-15:00-16:00



Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական, օգոստոսի 29.

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

բազմահամակազմ
կոմպետենցիաներ

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Կարդացի նշված համարի հոդվածները՝ 3, 4, 5: «Ուսուցիչ» բառը հանդիպել է
Հոդված 3, 6-1 կետում
Հոդված 3, 10-9 կետում
Հոդված 3, 13-րդ կետում
Հոդված 3, 14-րդ կետ, 14-1, 14-2, 14-3
Հոդված 19
Հոդված 25
Հոդված 26
Հոդված 29
Հոդված 30
Հոդված 38

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

    Վերհիշենք ՀՀ օրենքի երրորդ կետի, 12, 13-րդ կետերը. ըստ սահմանման մանկավարժական աշխատաողը պարատդիր չէ, որ լինի ուսուցիչ:

12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.

13) ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։
    Այո, քանի որ 13-րդ կետի համաձայն, ուսուցիչը նաև մանկավարժական աշխատող է, կետում նշվում է:
  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

    Տնօրենը, փոխտնօրենը վարչական աշխատողներ են (վարչական, վարիչ բառից է եկել, վարել, ղեկավարել):

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

    Այո, այդ վարչական աշխատողին կարելի է համարել ուսուցիչ, քանի որ ՀՀ օրենքում չի նշվում, որ ուսուցիչ լինելու համար դասաժամի ուսումնական ծանրաբեռնվածության որոշակի քանակ, կամ դասաժամի սահմանափակում: Մեկ դասաժամի դեպքում էլ կհամարվի ուսուցիչ:



Երկրորդ պարապմունք (2 ժամ)․ Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։

    սովորող
    ուսուցիչ, ուսուցչի օգնական
    վարչական աշխատող, խորհրդի անդամ
    մանկավարժական աշխատող


  • Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

    Համար 19-րդ հոդվածում նշվում է մասնակիցների հետևյալ ցանկը

1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

Ես չէի նշել սովորողի ծնողին:
Մտածում եմ, որ ծնողը, իհարկե, կապված իր երեխայի ուսման հետ, բայց ուսումնական հատատությունում, այսինքն՝ դպրոցում, ինքը անելիքչունի:

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները
    Տնօրենը, փոխտնոօրենը:
  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»
    ուսուցչի օգնականը, կազմակերպիչը:
  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։

    Օրինակ՝ տնտեսուհի, պահակ
    :

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

    Սովորողի իրավունքը՝
    ազատ արտահայտելու իր կարծիքը

    ազատ հագնվել
    դպրոց ընտրելու, դպրոց փոխելու, դասարան ընտրելու հնարավորություն
    դասընթաց ընտրել(ընտրությամբ գործունեություն)
    ըստրել ուսուցման իրեն հարմար ձևը (հեռավար, առկա, համակցված)
    հատուկ կարիքով սովորողները աջակցության հնարավորություն


    Սովորողի պարտականությունները՝
    լինել կարգապահ
    հարգել իր դասընկերներին
    հարգել ուսուցչին(ուսումնական հաստատության ցանկացած մարդու)
    հաճախել պարապմունքներին (եթե ուսուցման ձևը առկա տարբերակն է)
    հետևել ուսումնական հատատությունում որոշված ներքին կանոններին
    դպրոցի գույքին վերաբերվել խնամքով
    դպրոցի հարակից տարծքներին վերաբերվել
    խնամքով:
    ունենալ էլ. հասցե, հետևել էլ. հասցեին
    վարել բլոգ
    (կրթահամալիրի սովորողների համար)
    ծրագրի յուրացման հարցում ընտրել իր ուսուցչին
    մասնակցել ճամբարներին, ճամփորդություններին:

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

    Դեղինով նշված կետեր.
    ազատ հագնվելու իրավունք
    դպրոցի գույքին վերաբերվել խնամքով
    դպրոցի հարակից տարծքներին վերաբերվել խնամքով
    ունենալ էլ. հասցե, հետևել էլ. հասցեին
    վարել բլոգ (կրթահամալիրի սովորողների համար)
    ն հարցում ընտրել իր ուսուցչին
    մասնակցել ճամբարներին, ճամփորդություններին:



    Կարմիրով լրացրածները.
     ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն
    անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից
    մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների
    պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից
    ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

    Դասընթացի ընտրության հնարավորություն, ուսուցչին ընտրելու իրավունք:
    Սովորողը ինչպես որ ազատ է իր խոսքում, այնպես էլ պետք է ազատ լինի իր դասընթացի ընտրության հարցում, ուսուցչի ընտրության հարցում:Այս կետերը օգնեն սովորողին ավելի արագ և ավելի սիրով յուրացնել դասընթացները:

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։

    իրավունքները՝
    ազատ խոսելու իրավունք
    դասը մատուցել իր նախըտրած մեթոդով,իր նախընտրած համակարգչային ծրագրով
    մասնակցել հաստատությունում, հաստատությունից դուրս սեմինարների, գիտաժողովների
    մասնակցել կամավոր ատեստավորմանը

    դասից բացակայել վատառողջ լինելու պատճառով(հիմնավորված այլ խնդիրներով:
    ունենանալ արձակուրդ
    օգտվել գրադարանից
    պաշտպանված լինել սովորողներից, ծնողներից, ղեկավարից


    պարտականությունները՝
    հարգել սովորողներին, ծնողներին, ուսումնական հաստատության ցանկացած աշխատողի
    սովորողներին օգնել ծրագիրը հեշտությամբ յուրացնելու, վերջարդյունքին հասնելու հարցում
    օժված երեխաների համար լրացուցիչ ջանք չխնայել, նպաստել սովորողի առաջադիմությանը
    ապահովել սովորողներին անհրաժեշտ գրականությամբ
    սիրով պատասխանել սովորողի ցանկացած հարցի
    հետևողական լինել սովորողների հանդեպ
    օգնել սովորողներին կատարել հետազոտական աշխատանքներ, իրականացնել տարբեր նախագծեր
    ուղղորդել սովորողին ինքնուրույնության
    սովորոցնել սովորողներին հարգել, սիրել ընկերներին, փոքրերին
    երեխաներին օգնել լինել հայրնեասեր

    խրախուսել սովորողի աշխատանքը:

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Կարմիրով նշածները՝
1)մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։

    Սովորողի ծնողի իրավունքը
    Ընտրել դպրոց իր երեխայի համար
    Երեխայի անմիջական դասավանդողի հետ ազատ խորհրդակցել, արտահայտել կարծիք
    Ընտրելու իր երեխայի համար ուսումնական հաստատություն
    Կապ պահպանել, համագործակցել դասավանդողների հետ
    կրթական հաստատությունից ստանալու իրենց երեխաներին վերաբերող ցանկացած տեղեկություն
    իրենց երեխաների համար ընտրելու այն կրթությունը, որն ամենից մոտ է իրենց համոզմունքներին և արժեքներին, որոնք կարևոր են համարում դաստիարակության համար
    Հետևել իր երեխայի իրավունքների և պարտականությունների կատարման
    Մասնակցելու դպրոցում ծնողների համար կազմակերպված հավաքներին


Սովորողի ծնողը պարտավոր է`
Հետևել իր երեխայի կոկիկ և մաքուր դպրոց ներկայանալուն
Զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ օգտագործելուց
Համագործակցել դպրոցի, դասավանդողների հետ

Չխոչնդոտել երեխայի ճամփորդություններին և արշավներին մասնակցելուն, որը պարտադիր կրթական բաղադրիչ է



Սովորողի ծնողի պարտականությունը

երեխայի մեջ սերմանել սեր դպրոցի, դասավանդողի հանդեպ

Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Երրորդ պարապմունք (4 ժամ)․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Կարդացի, ծանոթացա նշված համարի հոդվածները: Հետևյալ տարբերությունն եմ նկատել.


շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների,
սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Ինձ համար նորություն էր՝

 Միջնակարգ կրթության կարողունակություններն են`

1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ` օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում: Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն: Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում: Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ` անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ: Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը: Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը` որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն.

5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա: Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում` անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից: Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով.

6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները` որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ: Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում: Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները` արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ.

7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն` բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար: Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը: Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը: Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները: Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:
տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ.
22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.
23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.
24) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.
25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.
26) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.

 




Չորրորդ պարապմունք (2)
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

ա) Հերթական ատեստավորման դեպքում՝՝ ուսուցիչը ատեստավորումից երեք ամիս առաջ տեղեկանում է ատեստավորման մասին, վերապատրաստվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:


բ)Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման:
Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար: Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար: Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը: Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Գ)Պատրաստվում եմ տարակարգ ստանալ, օրենքի հոդված 26,
Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:

18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան:

19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից:

20. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ` պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

21. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

22. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

23. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար:

24. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

25. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը:

26. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են:

27. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:


Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

    Դպրոցի տնօրենն եթե ունի ուսուցչի որակավորում, ապա պարտավոր է անցնել հերթական ատեստավորում, տես հոդված 26, կետ 4.
    Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Քանի որ դպրոցի տնօրենը համարվում է վարչական աշխատող, կարող է, բայց պարտադիր չէ:

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

    Ոչ, չի կարող, տնօրենը նախ պետք է վերապատրաստվի որպես ուսուցիչ, հետո նոր դիմի տարակարգի համար:

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

    Ցանկության դեպքում կարող է դիմել:

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

    Տնօրենը դեռ պետք է վերապատրաստվի որպես ուսուցիչ, հետ նոր տարակարգ ստանա:

Հինգերորդ պարապմունք Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։

Կարդացել եմ, ծանոթ եմ:


Սեպտեմբերի 1-9

Կրթահամալիրի սեպտեմբերյան ուղեցույցը տե՛ս այստեղ:

Աշխատանքի ընթացքը.

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, 6-7-րդ դասարաններ:

ժամկետը՝ սեպտեմբերի 1-9:

Նպատակը՝ սովորողների հետ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերի ձևավորում, նախագծերի մեկնարկ:

Սովորողի քայլերը.

Բլոգների ստուգում, մաթեմատիկա-6, հանրահաշիվ-7, երկարաչփություն-7 բաժինների տեղադրում բլոգում, բլոգային ստուգատես:

Ամառային աշխատանքների ներկայացում, ամփոփում բլոգում /այդ թվում կատարած ֆլեշմոբեր, թարգմանություններ, սիրելի խնդրի նեկրայացում կամ այլ աշխատանքներ …/:

Մաթեմատիկայի պատմության «‎Ամենապարզ, անհնարին խնդրի» քննարկում, աշխատանք
«‎Մաթեմատիկա » ամսագրից:

Մաթեմատիկա ամսագրի տոնական համարի մեկնարկ, սեպտեմբերի 4:

Արդյունքում՝ սովորողների աշխատանքների հրապարակում իրենց բլոգում, նախագծի ամփոփում:

Իմ սիրելի ընթերցող․․․

Բարև, սիրելի՛ այցելու, ես  Լիանա Հակոբյանն  եմ: Սովորել եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այնուհետև սովորել եմ  Երևանի պետական համալսարանի » Մաթեմատիկա» բաժնում, ստացել եմ Մագիստրոսի կոչում՝ մանկավարժի որակավորմամբ: 2006 թ.-ից առայսօր աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես՝ մաթեմատիկա դասավանդող։  2020թ.-ից  «Մաթեմատիկա» ամսագրի խմբագիրն եմ, ղեկավարում եմ Մաթեմատիկա լաբորատորիան: Իմ մասնագիտությունից զատ շատ եմ սիրում ստեղծագործել` կարել, ասեղնագործել, գործել և այլ ձեռքի աշխատանքներ։ Ցուցադրել եմ իմ անհատական աշխատանքները «Պոդիում 2008»թ.-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրում։
 Բլոգում կարող եք գտնել շատ հետաքրքիր առաջադրանքներ, խնդիրներ, մաթեմատիկական խաղեր, խաչբառեր,  ուսումնական առաջադրանքների փաթեթներ, մաթեմատիկայի վերաբերյալ օգտակար ռեսուրսներ և այլն։ Հուսով եմ օգտակար կլինի։