Կամավոր ատեստավորում կրթահամալիրի դասավանդողների համար, առաջարկություններ

Դասավանդողի դրույքաչափի բարձրացման նախագիծ

8. Հայտատուն կազմակերպում է իր մանկավարժական գործունեության հանրային ներկայացումը:

Առաջարկում եմ հայտատուն մինչև իր ներկայացրած փաթեթի հանրային ներկայացումը, հայտը ուղարկելուց հետո, իր մանկավարժության գործունեության փաթեթը ուղարկի իր մասնախմբի անդամներին և ծրագրի ղեկավարին, մասախմբի հերթական հավաքի ժամանակ գործընկերներին ներկայացնի իր աշխատանքը: Այնուհետև մեկ շաբաթվա ընթացքում մասնախմբի բոլոր անդամները, մասնախմբի ղեկավարը, ծրագրի ղեկավարը excel ֆայլում գրեն իրենց կարծիքները, և միայն բոլորի համաձայնությունից հետո աշխատանքը դրվի ընդհանուր հանրային ներկայամցման:

9-րդ կետը առաջարկում եմ այսպես գրել:
9. Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված նյութերը։ Նյութերը ուսումնասիրությունից հետո առաջացած տարաձայնությունները մասնաժողովի անդամը անհատական հասցեով ուղարկում է միայն հայտատուին, նամակին կցելով նաև մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հասցեն: Հայտատուն հրապակային ներկայացնում է իր նյութերը մասնախմբի ընդհանուր համաձայնությունից, մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի, մասնաժողովի ղեկավարի ընդհանուր համաձայնությունից հետո: Մասնախմբի անդամները մասնակցում են հայտատուի մանկավարժական գործունեության հանրային ներկայացմանն, անհրաժեշտության դեպքում ստանում լրացուցիչ պարզաբանումներ։

10. Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր՝ էլեկտրոնային տարբերակով, մասնաժողովի ղեկավարին ներկայացնում է իր կարծիքը։
Եթե մասնաժողովի յուրաքանչյուր անդամ իր կարծիքը գրում է exceal բաց ֆայլում, որը տեսանելի է մասնաժողովի յուրաքանչյուր անդամին և ղեկավարին, էլ ինչո՞ւ ենք նորից ուղարկում նույն կարծիքը մասնաժողովի ղեկավարին:

11.Մասնաժողովը ներկայացված կարծիքների հիման վրա, համաձայնությամբ, որոշում է կայացնում ներկայացված հայտի մասին․համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց դրույքաչափի փոփոխության, չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, առաջարկվում է նշանակել հավելավճար։
Կետից առաջարկում եմ այս միջանկյալ նախադասությունը հանել. չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, որովհետև եթե դասավանդողը երեք տարի է աշխատում է կրթահամալիրում, մասնախմբի ղեկավարը, ծրագրի ղեկավարը ոչ մի բողոք չեն ունեցել հայտատուի աշխատանքի մասով, հայտատուն ի՞նչ հիմքով չի համապատասխանում իր պաշտոնին:

1
7.Ատեստավորումն անցածներին հավելավճար տրվում է  5 տարի ժամկետով։

Այս կետը առաջարկում եմ հստակեցնել, 5 տարի ժամկետով սկսած երբ, օրինակ հաջորդ ամսից, երբ հայտատուն ներկայացրել է իր փաթեթը:


Նախագծի քննարկում. հեռավար կրթության կազմակերպման գործընթացը

Նախագծից առանձնացրել եմ այս կետը:
 Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը:

Այս կետում չկա հիմնավորում, թե ինչո՞ւ չի թույլատրվում հեռավար ուսուցում ընտրած սովորողին քննությունները հանձնել հեռավար տարբերակով, չէ որ սովորողը հիմնականում ընտրում է հեռավար կրթություն, երբ ունի առողջական խնդիրներ կամ բացակայում է տվյալ երկրից, բայց ուզում է իր ուսումը շարունակել նույն դպրոցում, այսինքն՝ սովորողին դժվար է (եղել են դեպքեր, որ նույնիսկ անհնար է եղել) գտնվել ֆիզիկական միջավայրում, ապա ինչո՞ւ պարտադրել քննության օրը գալ դպրոց: Ստացվում է, որ կասկածանքի տակ է դրվում հեռավար տարբերակով ուսուցման ձևաչափը, այսինքն, մեծ թվով սովորողներ կհրաժարվեն այս տարբերակը ընտրելու հնարավորությունից:

Առանձնացրել եմ նաև այս կետը:
Կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում:
Այս կետը մեր կրթահամալիրի դասավանդողների համար նորություն չէ, դասավանդողները անհրաժեշտությունից ելնելով այդպիսի ուսուցում կազմակերպել են, ինքնս էլ եմ կազմակերպել, ընդ որում դասարանում սովորողների աշխատանքին հետևել է կազմակերպիչը, արդյունավետ դաս է ստացվել:
Այստեղ առաջարկում եմ առողջական խնդիրները հանել և փոխարենը նշել անհրաժեշտությունից ելնելով: Ուսուցիչը կարող է բացակայել ոչ միայն իր հիվանդության պատճառով, այլ նաև փոքրիկի հիվանդության պատճառով կամ այլ խնդիրներով:

Խնդիրներ դասվարների համար

Աբյուրը՝ https://gevorgh.wordpress.com/

1․ Զամբյուղում սալորներ են դրված։ Եթե մայրիկը երեխաներից մեկին տա սալորների կեսը և էլի 1 սալոր, մյուսին՝ մնացածի կեսը և էլի 2 սալոր, երրորդին՝ մնացածի կեսը և էլի 3 սալոր, ապա զամբյուղում սալոր չի մնա։ Սկզբում քանի՞ սալոր կար զամբյուղում ։

Continue reading

Օլիմպիադա մաթեմատիկա առարկայից-2022

Մաթեմատիկա առարկայից օլիմպիադայի դպրոցական փուլը կրթահամալիրում պատշաճ կազմակերպելու և սովորողների ավելորդ կուտակումից խուսափելու համար , յուրաքանչյուր սովորող կմասնակցի օլիմպիադային իր դպրոցում: Կազմակերպման պատասխանատուներն են՝

Continue reading

Ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Կարդացել եմ ուսուցչի հերթական ատեստավորման կարգում նշված փոփոխությունները, նախագիծը առանձնացրել հետևյալ պարբերությունները.

Continue reading

Մասնախմբով աշխատանք

Օրը՝ հոկտեմբերի 31
Ժամը՝ 15:00
Վայրը՝ Միջին դպրոցի ֆիզիկայի կաբինետ

Օրակարգում.
«‎Ուսումնական աշուն»-սովորողներին ուղարկված աշխատանքների ամփոփում /24.10-28.10/:
Հարցեր հոկտեմբերյան ֆլեշմոբից:
Այլ հարցեր:

Մենթորի աշխատանք. հոկտեմբեր

Հասմիկ Մկրտչյան-բլոգը:

Հասմիկ Մկրտչյանին ծանոթ եմ սեպտեմբերից: Մեր առաջին հանդիպման ժամանակ ներկայացրել եմ կրթահամալիրը, կրթահամալիրի կայքը, ենթաբաժինները, ընդհանուր աշխատակարգը, որից հետո անցանք դասավանդողի աշխատանքին, ուղղուրդել եմ նրան քառօրյա վերապատրաստման:

Continue reading

Գնահատում

Մաթեմատիկա առարկայից սովորողի ուսումնառության արդյունքների գնահատում

Դասավանդողը գնահատում է սովորողի ձեռք բերած հմտություններն ու կարողությունները, դրանց աճը:
(Միավորային) Գնահատման հիմքում սովորողի բլոգն է, ընթացիկ աշխատանքը, կատարած նախագիծը: Դասավանդողը գնահատում է սովորողի աշախատանքը յուրաքանչյուր ամիս` ելնելով ստորև գնահատման սանդղակից (I, III ուսումնական շրջաններ):

Continue reading

Վերապատրաստվողների հետազոտական աշխատանքներ

Կատարման ժամանակը
2022թ․օգոստոսի 22-հոկտեմբերի 25

Հասմիկ Իսրայելյան դպրոց՝ Մ/Ս
Թեմա՝ Հույզերը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում․ ամոթ
բլոգում

Թաթուլ Շահնազարյան դպրոց՝ Մ/Ս
Թեմա՝ Մաթեմատիկան մեր շրջապատում և մաթեմատիկական հաստատուններ․
բլոգում 

Սմբատ Պետրոսյան դպրոց՝ Մ/Ս
Թեմա՝ Մաթեմատիկական գեղեցիկի կազմավորող հատկանիների դրսևորումները մաթեմատիկայի ուսուցիչների պատրաստման համակարգում
բլոգում

Մենուա Հարությունյան, դպրոց՝ Մ/Ս
Թեմա՝ Մաթեմատիկան մեր շրջապատում

բլոգում

Սյուզի Հակոբյան, դպրոց Մ/Ս

Թեմա՝ Խաղեր, որոնք ունեն մաթեմատիկական ալգորիթմներ 
բլոգում

Թագուհի Ստեփանյան դպրոց՝ 190
թեմա՝ Տեքստային խնդիրների տեսակներն ու դրանց լուծման եղանակները

բլուգում