Մաթեմատիկա առարկայի գնահատման համակարգը

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Մանրամաս տե՛ս այստեղ:

Continue reading

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ուղղեցույցը տե՛ս Մանկավարության լաբորատորիայի էջում:
Էջը թարմացվում է:









1.Նախագիծ. «‎Սեբաստացի իմ մաթեմատիկ ընտանիքը»‎

Մասնակիցներ՝
6-րդ դասարաններ:

Նախագծի նպատակը

Բացահայտել սեբաստացիական մաթեմատիկ ընտանիքներին, կապ հաստատել նրանց հետ, համատեղ աշխատել:

Նախագծի խնդիրը

Սովորողները կարողնան ազատ և անկաշկանդ ներկայացնել իրենց ընտանիքի անդամներին, զրուցել, բացահայտել նրանց նախասիրությունը մաթեմատիկայի ոլորտում:

Մանրամսան նկարագիրը

Մասնակցում է այն սովորողը, ով ունի մաթեմատիկ ծնող կամ ծնողներ, քույր կամ եղբայր
բարեկամ: Սովորողը պատրաստում է տեսանյութ կամ պատում հետևյալ հարցերի շուրջ, ուղղելով այն մաթեմատիկ հարազատին, բարեկամին և այլն…

  • ի՞նչ է մաթեմատիկան կամ ո՞վ է մաթեմատիկոսը
  • աշխատում է արդյո՞ք իր մասնագիտությամբ, քանի՞ տարի, որտե՞ղ
  • ինչո՞ւ է ընտրել այդ մասնագիտությունը
  • եթե մաթեմատիկ չլիներ, ապա ինչ մասնագիտություն կնախընտրեր
  • ինչպիսի խնդիրներ է սիրում լուծել
  • որն է իր լուծած վերջին խնդիրը, նշիր աղբյուրը
  • տեղյա՞կ է մաթեմատիկա ամսագրին
  • տեղայակ է մաթեմատիկական ֆլեշմոբի մասին
  • ի՞նչ խնդիր կառաջարկի սովորողներին
  • ի՞նչ խորհուրդ կտա սովորողներին:


2. Մաթեմատիկա ամսագրի ստեղծագործական համարի թողարկում:

Մաթեմատիկա առարկայի դասավանդման մեթոդիկա

Ամփոփում ենք առաջին շաբաթը, հոկտեմբերի 3-7:

Հոկտեմբերի երեքից վերապատրաստվող ուսուցիչները բաժանվեցին խմբերի և աշխատանքը շարունակեցին մասնագիտական խմբերով:
Մաթեմատիկների խմբում կա 13 վերապատրաստվող ուսուցիչ, ընդ որում, չորս ուսուցիչ՝ այլ դպրոցներից:




Continue reading

Ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք, ամսագրային գործունեություն

Մաթեմատիկա ամսագիր

Աամսագրին վերաբերող փոքրիկ բնութագրական տեքստ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող, բլոգային հարթակում ստեղծված, էլեկտրոնային տարբերակով թողարկված առաջին մաթեմատիկական ամսագիրն է  «Մաթեմատիկա»  ամսագիրը։ Համարները թողարկվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր էջում, ամսական՝ երեքից չորս համար հաճախականությամբ:  «Մաթեմատիկա»  ամսագրի ստեղծումը նախաձեռնելու, կայացնելու, հանրայնացնելու հարցում մեծ դեր են ունեցել կրթահամալիրի սովորողները, նրանց ընտանիքները և կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողները: Ամսագիրն ունի մոտ հարյուր թողարկված համարներ, որոնցում ներկայացված են ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբներ (յուրաքանչյուր  ֆլեշմոբյան համարում թողարկվում է մոտ հիսուն խնդիր, որ դուրս են դպրոցական դասագրքերից,  ներկայացնում են  ոչ ստանդարտ խնդիրներ, թարգմանություններ, որոնք կազմում են սովորողները, դասավանդողները): Ամսագրում  ներկայացված են նաև այդ խնդիրների մանրամասն լուծումները, որոնք, բացի  «Մաթեմատիկա»  ամսագրից,   հրապարակվում են նաև https://emath.mskh.am/  մաթեմատիկական էջում:  «Մաթեմատիկա»  ամսագրում տեղ են գտել նաև սովորողների կատարած վերլուծությունները, նախագծերը, թարգմանությունները և այլ հետազոտական աշխատանքներ:

Խնդիրները

1. Տարատարիք սովորողների,  կրթահամալիրի դասավանդողների, ինչպես նաև այլ դպրոցների դասավանդողների, դասվարների, ընտանիքների մեջ  մեծացնել սերը դեպի մաթեմատիկան:
2. Սովորողների մոտ ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու, հետազոտելու կարողության զարգացում:
3. Մաթեմատիկատիկայի  ոլորտում գիտելիքի  ձևավորում և զարգացում:
4. Մաթեմատիկայի ուսուցման ընթացքում սովորողին գործնական և հետազոտական աշխատանքներ կատերելու հնարավորության ստեղծում, ինքն իրեն դրսևորելու, արտահայտվելու, լրացուցիչ աշխատելու հնարավորության ընձեռում:
5. Մաթեմատիկայի պատմական դերի  և նշանակության կարևորության ընդգծում:

Նպատակները

Ամսագրի նպատակն էր ստեղծել մաթեմատիկական, հետազոտական, ստեղծագործական, գործնական, վերլուծական, թարգմանական նյութերի բաց հարթակ, որը կմիավորի ինչպես կրթահամալիրի դասավանդողներին, դասվարներին, սովորողներին և իրենց ընտանիքներին, այլ նաև այլ դպրոցների սովորողների և դասավանդողների, մաթեմատիկայով հետաքրքվող այլ աձանց:

Ամսագրի զարգացումը (ինչ զարգացում եք պատկերացնում ամսագրի հանրայնացման համար)

1.Համակարգչային տարբեր ծրագրերով մաթեմատիկական խաղերի, ուսումնական նյութերի  ստեղծում տարատարիք սովորողների համար:
2.Մաթեմատիկայի աշխարհում դյուրըմբռնելի ընթերցանության հարթակի ստեղծում, ինչպես դասավանդողների, այնպես էլ պարզապես մաթեմատիկայով հետաքրքվող մարդականց համար:
3.Ամսագրի համարները հասցնել հնարավորինս շատ բաժանորդի, տարածել, լինել օգտակար նաև այլ դպրոցի սովորողների, այլ դպրոցի դասավանդողների համար:

Աշխատանքը ներկայացնում են Միջին դպրոցի սովորողներ՝ Աննա Թադևոսյանը, Դավիթ Մկրտչյանը:
Սահիկաշարը տես այստեղ: