Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ուղղեցույցը տե՛ս Մանկավարության լաբորատորիայի էջում:
Էջը թարմացվում է:









1.Նախագիծ. «‎Սեբաստացի իմ մաթեմատիկ ընտանիքը»‎

Մասնակիցներ՝
6-րդ դասարաններ:

Նախագծի նպատակը

Բացահայտել սեբաստացիական մաթեմատիկ ընտանիքներին, կապ հաստատել նրանց հետ, համատեղ աշխատել:

Նախագծի խնդիրը

Սովորողները կարողնան ազատ և անկաշկանդ ներկայացնել իրենց ընտանիքի անդամներին, զրուցել, բացահայտել նրանց նախասիրությունը մաթեմատիկայի ոլորտում:

Մանրամսան նկարագիրը

Մասնակցում է այն սովորողը, ով ունի մաթեմատիկ ծնող կամ ծնողներ, քույր կամ եղբայր
բարեկամ: Սովորողը պատրաստում է տեսանյութ կամ պատում հետևյալ հարցերի շուրջ, ուղղելով այն մաթեմատիկ հարազատին, բարեկամին և այլն…

  • ի՞նչ է մաթեմատիկան կամ ո՞վ է մաթեմատիկոսը
  • աշխատում է արդյո՞ք իր մասնագիտությամբ, քանի՞ տարի, որտե՞ղ
  • ինչո՞ւ է ընտրել այդ մասնագիտությունը
  • եթե մաթեմատիկ չլիներ, ապա ինչ մասնագիտություն կնախընտրեր
  • ինչպիսի խնդիրներ է սիրում լուծել
  • որն է իր լուծած վերջին խնդիրը, նշիր աղբյուրը
  • տեղյա՞կ է մաթեմատիկա ամսագրին
  • տեղայակ է մաթեմատիկական ֆլեշմոբի մասին
  • ի՞նչ խնդիր կառաջարկի սովորողներին
  • ի՞նչ խորհուրդ կտա սովորողներին:


2. Մաթեմատիկա ամսագրի ստեղծագործական համարի թողարկում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով