Մաթեմատիկա առարկայի դասավանդման մեթոդիկա

Ամփոփում ենք առաջին շաբաթը, հոկտեմբերի 3-7:

Հոկտեմբերի երեքից վերապատրաստվող ուսուցիչները բաժանվեցին խմբերի և աշխատանքը շարունակեցին մասնագիտական խմբերով:
Մաթեմատիկների խմբում կա 13 վերապատրաստվող ուսուցիչ, ընդ որում, չորս ուսուցիչ՝ այլ դպրոցներից:




Շատ ջերմ և մեծ սիրով սկսեցինք մեր աշխատանքը: Ճիշտ է, մեր նախորդ հանդիպումներից դասավանդողների մեծ մասը արդեն հասցրել էին իրար ճանաչել, բայց այնուամենայնիվ, մեր մասնակիցները նորից ներկայացան, իսկ հետո ես նշեցի մեր համատեղ աշխատանքի կառուցվածքը, ծրագիրը, ընդգրկված թեմաները, գործնական աշխատանքները:

Առաջին դասին միասին վերանայեցինք Հանրակրթական պետական չափորոշիչը, մասնակիցները կարդացին և դուրս բերեցին տարրական, հիմնական, միջնակարգ ծրագրերի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներից մաթեմատիկային վերաբերող դրույթները, այնուհետև յուրաքանչյուր մասնակից բլոգում հրապարակեց վերջնարդյունքներից միայն այն կետերը, որոնք համապատասխանում են այն օղակին, որտեղ ինքը դասավանդում է: Աշխատանքներից կարող ես տեսնել ստորև.
Անի Միրզոյան
Լուսինե Ներսեսյան


Հաջորդ մեր հանդիպման ժամանակ խոսեցինք խմբային աշխատանքների կազմակերպման ձևերից, որոնք կիրառում են դասավանդողները մաթեմատիկայի դասընթացի ժամանակ:
Նշեցինք խմբային աշխատանքի դրական և բացասական կողմերը:

Դասավանդողներ կային, որ պնդեցին, որ Ավագ դպրոցում գրեթե անհնար է կազմակերպել խմբային գործունեություն, որ այդ աշխատանքը անարդյունավետ է:
Կրթահամալիրի մեր դասավանդողներն էլ պնդեցին, որ Ավագ դպրոցում շատ ակտիվ գործում են ճամփորդական խմբերը, որը նույնպես խմբային աշխատանքի դրսևորման ձև է:
Լավ է, որ բոլոր մասնակիցները ազատ խոսում են, կիսվում են, ներկայացնում են իրենց փորձը:


Առաջին շաբաթվա մեր վերջին պարապմունքին խոսեցինք նախագծերից, իհարկե, մեր նախորդ դասընթացների ժամանակ էլի խոսել էինք, բայց այլ դպրոցի դասացնդողները միևնույնն է, այդքան էլ լավ չեն պատկերացնում նախագիծը ասվածը, կամ ինչի համար պետք է այն իրականացնել սովորողների հետ և այլն: Ես մաթեմատիկական նախագծերից ներկայացրեցի Մաթեմատիկա ամսագիրը, մասնակիցները ուսումնասիրեցին էջը, հարց ու փորձ արեցին, հետաքրքրվեցին ամսագրի աշխատանքով: Պարզվեց, որ մեր մասնակիցներից՝ ընկեր Մարինեն, նույնպես մի քանի տարի առաջ ստեղծել է ամսագիր Լապտեր անունով, որը հրապարակվել է թղթային տարբերակով, այն եղել է ընդահանուր ամսագիր դպրոցի համար, բայց ցավոք, ամսագրի աշխատանքը երակարտև չի եղել, մնացել է կիսատ դասավանդողի ծանրաբեռված լինելու պատճառով: Հոսով եմ, այդ բաց թողումը, ընկեր Մարինեն, ազատ լինելուն պես կլրացնի մեզ հետ, մեր ամսագրի հետ:

Ավելացնում եմ մասնակիցներից Արմեն Բեգլարյանի տեսակետը՝

Ծանոթանալով ամսագրի համարներին պետք է նշեմ, որ այն բավականին ծավալուն և մեծ նախագիծ է: Լիահույս եմ, որ ամսագրի հեղինակները նախագծման ժամանակ պատկերացրել են, թե ինչպիսի մեծ և պատասխանատու գործ են ձեռնարկել:

Ամսագիրը իրավ հետաքրքիր է, թե իր կառուցվածքով, թե իր բովանդակությամբ: Յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, ում հետաքրքրում է մաթեմատիկա գիտությունը, այդ ամսագրում իր համար շատ անհրաժեշտ և ուսանելի նյութերի կհանդիպի՝ սկսած մաթեմատիկոսների կյանքի պատմություններից, վերջացրած հետաքրքիր խնդիրներով և գլուխկոտրուկներով:

Կարծում եմ յուրաքանչյուր նախագիծ, որը նպաստում է որևէ գիտության զարգացմանը, իր ուրույն հետքն է թողնելու: Եվ թող այդ հետքը լինի անընդհատ և շարունակական:


Դասավանդողների ամփոփումները վերապատրաստման դասընթացի մասին տես ստորև.
Արշակ Մարտիրոսյան
Հասմիկ Իսրայելյան

Լուսինե Ներսիսյան, ամփոփում
Մենուա Հարությունյան
Անի Միրզոյան
Սմբատ Պետրոսյան
Թաթուլ Շահնազարյան
Մարինե Մովսեսյան
Սմբատ Պետրոսյան


Վերապատրաստվողների աշխատանքները տես ստորև՝


Լիանա Հակոբյան

Լուսինե Ներսեսյան
Արշակ Մարտիրոսյան.
Սյուզի Հակոբյան
Մենուա Հարությունյան
Անի Միրզոյան
Թաթուլ Շահնազարյան
Սմբատ Պետրոսյան
Հասմիկ Իսրայելյան
Արմեն Բեգլարյան
Մարինե Մովսեսյան
Սարգիս Վարդանյան
Թագուհի Ստեփանյան.




Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով