Մենթորի աշխատանք. հոկտեմբեր

Հասմիկ Մկրտչյան-բլոգը:

Հասմիկ Մկրտչյանին ծանոթ եմ սեպտեմբերից: Մեր առաջին հանդիպման ժամանակ ներկայացրել եմ կրթահամալիրը, կրթահամալիրի կայքը, ենթաբաժինները, ընդհանուր աշխատակարգը, որից հետո անցանք դասավանդողի աշխատանքին, ուղղուրդել եմ նրան քառօրյա վերապատրաստման:

Հասմիկ Մկրտչյանին ուղարկել եմ դասավանդողի բլոգի պահանջները, խնդրել եմ, որ բլոգում բացի համապատասխան բաժիններ: Հասմիկի մոտ ինքնուրույն ստացվեց:
Քանի որ երկուսս էլ աշխատում ենք նույն օղակում, շատ հաճախ ենք խոսում դպրոցում առաջացած դժվարություններից, միասին քննարկում ենք: Պարզվեց, որ սովորողները Հասմիկի բլգից դժվար են գտնում իրենց առաջադրանքների փաթեթը: Միասին սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, նայեցինք տարբեր բլոգներ, այդ թվում նաև ոչ մաթեմատիկա դասավանդողների, այնուհետև նա ընտրեց այն տարբերակը, որն այժմ գործում է իր բլոգում: Հնարավոր է նորից փոխենք ձևը:

Հասմիկին ուղարկել եմ սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի երրորդ մակարդակի խնդիրները, լուծել և ուղարկել է ինձ: Քննարկել ենք հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի այն խնդիրները, որոնք ուղարկել էր տիար Գևորգը: Ցույց եմ տվել, թե ինչպես պետք է ստուգել ֆլեշմոբյան աշխատանքները, միասին երկու աշխատանք ստուգել ենք, հուսով եմ մյուս ամիս արդեն ինքնուրույն կկատարի ֆլեշմոբի ստուգումը: Հետո Հասմիկին հետաքրքրեց ֆլեշմոբի ձևաթուղթը, և որոշեցինք միասին պատրաստել https://drive.google.com/ -ում որևէ ձևաթուղթ, Հասմիկը տեղադրեց մի քանի խնդիր և մեկ դասաժամ անցկացրել է իր պատրաստած ձևաթղթով: Նրան ասել եմ նաև, թե որտեղ ենք տեղադրում Ֆլեշմոբի խնդիրները:

Ձևաթուղթ /խառը խնդիրներ սեպտեմբերի ֆլեշմոբից/

Հասմիկին ցույց եմ տվել ինչպես բլոգում ուսումնական նյութի դնի, ինչպես ֆայլ կցի, ինչպես նկար կցի և այլն: Հասմիկին ցույց եմ տվել, թե ինպես պետք է կազմել անհատական աշխատաժամանակ:
Առջևում Սեբասատի օրերն են, խորհուրդ եմ տվել ընկերական մաթ.խաղ կազմակերպել Միջին դպրոցի տարատարիք սովորողների միջև: Հասմիկին երեխաները սկսել են սիրել հենց իր կազմակերպած խաղերի շնորհից: Հասմիկը առայժմ դժվարանում է նախագիծ կազմել, միասին փորձում ենք համագործակցել:
Հասմիկը տիար Գևորոգի խորհրդով մասնկացել է մաթեմատիկա առարկայի դասավանդման մեթոդիկայի դասընթացին:

Հասմիկի հետ աշխատելու դեռ շատ բան ունենք. բլոգի հետ կապված աշխատանքներ, նախագեր, ուսումնական նյութեր, սովորողի կարգապահության, բայց չենք շտապում, մաս-մաս կատարում ենք:
Մեր հանդիպումները այս ամիս ավելի շատ հեռավար էր, քան նախորդ ամիս:
Հասմիկի հետ աշխատելու տեղեր դեռ շատ ունենք, կշարունակենք մյուս ամիս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով