Դիջիթեքյան ամփոփում

«Դիջիթեք»-2023 նախագիծը տես այստեղ։

Դիջիթեքյան ստուգատեսի շրջանակում «Մաթեմատիկներ» ջոկատը այցելեց Արևմտյան դպրոց -պարտեզ և իրենց կրտսեր ընկերներին սովորեցրեց պատրաստել խաղեր https://learningapps.org/ ծրագրով, նախագիծը տե՛ս այստեղ։



Առաջին այցը եղավ հունվարի 11-ին, Արմինե Աբրահամյանի ջոկատ։ Համատեղ դասի արդյունքում յուրաքանչյուր սովորող պատրաստեց իր սիրելի բնագավառից հարցաշար՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի սկզբունքով։ Ընթացքի մասին տեսանյութում․

Սովորող սովորեցնող — YouTube

Համատեղ դասի մասին գրել է նաև Արմինե Աբրահամյանը, մանրամասն նրա բլոգում։

Հաջորդ այցը կրկին Արևմտյան դպրոց-պարտեզ հունվարի 18-ին էր, այս անգամ «Մաթեմատիկներ» ջոկատը համատեղ դաս վարեց Գրետա Բակունցի ջոկատի հետ։ Այդօրն էլ վերածվեց արդյունավետ ու հետաքրքիր համագործակցության։ Ավագ ընկերները օգնեցին իրենց կրտսեր ընկերներին յուրացնել learning apps ծրագիրը։ Երեխաները ո՛չ միայն հեշտությամբ սովորեցին նոր ծրագիրը, այլև հասցրեցին հետաքրքիր խաղեր կազմել, խաղալ և առաջարկել դրանք ջոկատավարերին՝ դասավանդողներին։

Արևմտյան դպրոց-պարտեզի արձագանքը մեր այցի մասին տե՛ս Գրետա Բակունցի բլոգում;

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով