Համագործակցային հավաք

Հունվարի 27-ին, ժամը 17:00-ին «Այբ» կրթական հիմնադրամի առաջարկով կայացավ առցանց հավաք։ Որին մասնակցում էին «Այբ» կրթական հիմնադրամի Էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման և տեղայնացման բաժնի համակարգող Անահիտ Աբրահամյանը և նրա օգնականը, իսկ կրթահամալիրից՝ Լիլիթ Սահակյանը, Յուրա Գյանջալյանը և ես։
Թեման՝ «Քան» ակադեմիայի հարթակն էր, տարածման և օգտագործման խնդիրները։


Ծանոթանալուց հետո մեզ ներկայացրին «Քան» ակադեմիայի էջը, որն իրականում արդեն մեզ հայտնի էր։ «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակիցներին հետաքրքրում էր, արդյո՞ք մենք՝ դասավանդողներս կամ սովորողները օգտվում են այդ հարթակից։
Պատասխանն եղավ այն, որ կրթահամալիրը ևս ունի իր մեդիագրադարանը, մեդիափաթեթները, որոնցից օգտվում են և՛ սովորողները, և՛ դասավանդողները, իհարկե, նաև չբացառեցինք այն, որ «Քան» ակադեմիայից երբեմն-երբեմն օգտվում ենք։
Նրանց կողմից առաջարկ եղավ, հարցում կազմակերպել և՛ սովորողների, և՛ դասավանդողների համար, պարզելու, թե ո՞ր տոկոսն է օգտվում, և կուզենան արդյո՞ք համագործակցել, իմանան «Քան» ակադեմիայի բոլոր հնարավորությունները։ Նրանք նշեցին, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել և կազմակերպել առցանց հավաքներ։
Հավաքի տեսագրությունը տե՛ս այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով