Մասնակցություն Դիջիտեք 2023-ին

Դասընթացը վարում են Միջին դպրոցի ճամբարակնները՝ 6-րդ, 7-րդ դասարաններ:

Վայրը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզ

Դասընթացի վերնագիրը․ Խաղերի, վիկտորինաների, փազլների ստեղծում
Ժամանակացույց՝ հունվարի 11, 17 ժամը՝ 10:10 


Դասը վարում են՝
Աննա Թադևոսյան
Գագիկ Ղազարյան
Նարե Գրիգորյան
Եվա Խաչատրյան

Ծրագրում՝

  • https://learningapps.org/  էջի գործիքների ներկայացում
  • https://kahoot.com/  էջի գործիքների ներկայացում
  • https://quizizz.com/  էջի գործիքների ներկայացում
  • խաղերի ստեղծում
  • խաչբառեր
  • փազլներ
  • վիկտորինաներ

Դասընթացին կարող են մասնակցել.

  • Կրտսեր  դպրոցի սովորողներ
  • Միջին դպրոցի սովորողներ
  • Ծնողներ, ընտանիքներ
  • Դասվարներ
  • Դասավանդողներ
  • Այլ դպրոցների սովորողներ, դասավանդողներ
  • Քոլեջի ուսանողներ
  • Դասընթացով հետաքրքրվողներ

    Դասավանդողին․


Սիրելի՛ դասավանդող, այս դասընթացը նախատեսված է Ձեր դասապրոցեսը ավելի հետաքրքիր, ինտերակտիվ, արդյունավետ  դարձնելու համար: Համացանցում կան ուսուցողական խաղերի համար նախատեսված  բազմաթիվ  գործիքներ, որոնց շնորհիվ սովորական դասը կարող է դառնալ արտասովոր, կմեծանա սովորողնեի հետաքրքրությունը դեպի առարկան, սովորողներն  կդառնան դասի անմիջական մասնակիցը, դասի հեղինակն ու  վարողը:

Սովորողներին․

Դասընթացին կարող են մասկացել տարատարիք սովորողներ, ովքեր ցանկություն ունեն ստեղծեն հեղինակային խաղեր տարբեր ձևաչափերով, սիրում են կազմել տարաբնույթ հարցաշարեր, ներկայացնել այն խաղի տեսքով։

Մասնանիցները դասընթացի ժամանակը կծանոթանան գործիքների հետ, կգրանցվեն համապատասխան էջերում,  կստեղծեն իրենց հեղինակային խաղերը, կհրապարակեն բլոգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով