Մանկավարժական ճամբար․ դեկտեմբերի 25-29

Մաթեմատիկա դասավանդողների հավաք դեկտեմբերի 25-29
ընդհանուր օրակարգը տես այստեղ։

Հանդիպման ժամը` 13:00-13:45
հանդիպման վայրը՝ Հետազոտական վարժարան, ՏՏ լաբ․ կաբինետ

Դեկտեմբերի 25․ օրակարգը

Դպրոցական օլիմպիադայի խնդիրների լուծումների քննարկում․
10-րդ դասարան

Քննարկում Արշակ Մարտիրոսյանի հետ․ 10-12-րդ դասարաններում սովորողների կատարած աշխատանքի գնահատում։

Այլ հարցեր։

Continue reading

Սովորողի ընտրությամբ գործունեության, դասընթացների  ծրագրերի ներկայացում. 

Կրտսեր դպրոցուներում մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության դասընթացը վարում են․
Արևելյան դպրոց-պարտեզ՝ Աննա Պետրոսյան
Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Ջուլիետա Քերոբյան
Հարավային դպրոց-պարտեզում՝ Տաթև Մկրտչյան Խմբում ընդգրկված է 16 սովորող։
Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Շողիկ Զեյնալայն
Միջին դպրոցում՝ Մենուա Հարությւնյան
Ավագ դպրոցում
9-12-րդ դասարան
Հերմինե Անտոնյան
10-րդ դասարան
Սյուզի Հակոբյան:

Դասավանդողները օգոստոսյան ճամբարի ժամանակ ըստ օղակների միասին վերանայել, մշակել են ծրագրերը, իսկ նոր ընունված դասավանդողները կազմել են ընտրությամբ ծրագրերը իրենց մենթորների հետ։

4-5-րդ դասարաններ, ծրագիր

Ջուլիետա Քերոբյան խմբում ընդգրկված է 27 սովորող, 2 ժամ դասընթացով (մի օր 14սովորող, մի օրը 13 սովորող)

Շողիկ Զեյնալյան, խմբում ընդգրկված է 17 սովորող

Տաթև Մկրտչյան, խմբում ընդգրկված է 16 սովորող

Աննա Պետրոսյան, խմբում ընդգրկված է 22 սովորող

6-8-րդ դասարան

Մենուա Հարությունյան, խմբում ընդգրկված է 22 սովորող, որից 18-ը 2 դասաժամով։


9-12-րդ դասարան
Հերմինե Անտոնյան

10-12-րդ դասարան
Արման Երանոսյան

11-րդ դասարան
Սյուզի Հակոբյան


Մենթորական աշխատանք․ նոյեմբեր

Նոյեմբերին լրացավ երրորդ ամիսը, որ աշխատում եմ Տաթև Մկրտչյանի և Միլենա Սիմոնյանի հետ, ի դեպ, նրանց փորձաշրջանի երրորդ ամիսն է։ Աղջիկները բավականին փորձ են ձեռք բերել, և արդեն լավ պատկերացնում են, թե ինչպես է կազմակերեպվում աշխատանքը կրթահամալիրում։
Իմ բացակայության պատճառով աղջիկների հետ հանդիպումները ֆիզիկական միջավայրում շատ քիչ են եղել, հիմնականում աշխատել ենք գործածելով էլ․հասցեն կամ հեռախոսակապը։
Այս ամսվա կարևոր աշխատանքներից մեկը « Սեբաստացի օրեր» կրթահամլիրի տոնին նվիրված նախագծի կազմելն էր։ Նայել ենք Սեբաստացու օրեր․ ուղեցույցը 2023 թ, որից հետո աղջիկները կազմել են հետևյալ նախագիծը՝ «Մաթեմատիկական եռալեզու ուղեցույց-գրքույկ»։
Հետաքրքիր, օգտակար նախագիծ է, մնում է աղջիկները ջանասիրաբար աշխատեն և արդյունքը լինի տեսանելի։ Աղջիկների բլոգները նայել եմ, առայժմ նախագծի ընթացքի մասին տեղեկություն չեմ գտել։
Այս ամիս աղջիկները հետաքրքրված էին ձմեռային ճամբարով, իրենց ներկայացրել եմ ձմեռային ճամբարի ընթացքը, ինչպես են տարատարիք սովորողները կազմում ճամբարային խումբ և այլն։ Իմ բլոգից բերել եմ ճամբարի կազմակերպման օրինակ։
Այս ամիս Միլենա Սիմոնյանը փորձել է կազմել մաթեմատիկական ֆլեշմոբի նոյեմբեր ամսվա երկրորդ մակարդակի խնդիրները։
Միլենա Սիմոնյանը մաթեմատիկա դասավանդողների համար կազմակերպել է պարապմունք QR կոդի ստեղծումը, գործածումը դասապրոցեսին։
Աղջիկները շարունակում են պատրաստել խաղեր https://quizizz.com/ կայքով։
Երեք ամսվա փորձաշրջանի ամփոփումները տես ստորև․
Տաթև Մկրտչյան
Միլենա Սիմոնյան։

«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը նոյեմբերին

Այս ամսվա մաթ․ դասավանդողների հավաքները կայացել են նոյեմբերի 6-ին, 13-ին, 20-ին, 27-ին։
Ամեն շաբաթ միասնական որոշում ենք թե ով պետք է լինի հավաքի պատասխանատուն։ Այս ամսվա պատասխանատուներն են եղել․

Նոյեմբերի 6— Միլենա Սիմոնյան, Անի Միրզոյան
Նոյեմբերի 13- Լիանա Հակոբյան
Նոյմեբերի 20-Սյուզի Հակոբյան
Նոյմեբերի 27- Սյուզի Հակոբյան

Continue reading