Մասնակցություն բնագիտատեխնիկական ստուգատեսին

Ուսումնական փաթեթ
«Մաթեմատիկա առանց բանաձև»



Ներածություն
Տարածված թյուր կարծիք կա, թե մաթեմատիկան միայն թվերի, կանոնների և անվերջանալի բանաձևերի մի հավաքածու է, որոնք պետք է պարզապես անգիր անել։ Իրականում, մաթեմատիկան բանաձևերով չեն սովորում. բանաձևն ընդամենը գործիք է կամ արդյունք, որին հասնում ենք, երբ քայլ առ քայլ վերլուծում ենք խնդիրը, փորձում ենք գտնել լուծման ճանապարհներ։

Փաթեթի նպատակն է սովորողին հեռացնել մեխանիկական հաշվարկներից և տեղափոխել դեպի «կենդանի» մաթեմատիկա, որտեղ առաջնայինը միտքն է, ոչ թե հիշողությունը։
Այս  ուսումնական փաթեթը նախատեսված է 7-8-րդ դասարանների սովորողների համար և մշակվել է մեկ ուսումնական շրջանի (առաջին կամ երրորդ) աշխատանքների իրականացման համար։ Փաթեթի հիմքում ընկած է մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրության ձևավորումն ու առարկայի կիրառական նշանակության բացահայտումը։ Այն գործնական օգնություն է «Մաթեմատիկա առանց բանաձևի» առարկայի դասավանդողների համար՝ դասերն առավել հետաքրքիր և արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Փաթեթը բաղկացած է 15 դասից, որոնց մեծ մասը կազմված է երկու հիմնական բաղադրիչից՝ բանավոր քննարկումից և ինտերակտիվ մաթեմատիկական խաղից։ Նման կառուցվածքը  նպաստում է դասի դինամիկ կազմակերպմանը՝ ապահովելով սովորողների շարունակական ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը։ Փաթեթում ընդգրկված ինտերատիվ խաղերը կարելի է խաղալ նաև ուսումնական ճամբարների ժամանակ կամ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության դասընթացներին՝ ինչպես կրտսեր, այնպես էլ միջին դպրոցի խմբերի  սովորղների հետ։
Փաթեթը տես այստեղ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով