Ամփոփում ենք ճամբարային շաբաթը, հունվարի 9-13


Սովորողների ամենասիրելի, իսկ դասավանդողների ամենաստեղծարար շրջանն է երկրորդ ուսումնական շրջանը՝ Ձմեռային ճամբարը։ Իմ ջոկատի մասնակիցները 6-7-րդ դասարանի սովորողներն են, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով, այդ պատճառով էլ մեր ջոկատը անվանեցինք Մաթեմատիկների ջոկատ։ Ինձ հետ ճամբարի աշխատանքի առօրյային հետևում է Անի Սարգսյանը՝ Միջին դպրոցի մաթեմատիկա առարկայի նոր դասավանդողը։



Հուվարի 9-13-ը իմ ջոկատի հետ լուծել և քննարկել ենք նախորդ տարիների մաթ․ օլիմպիադայից հետևյալ խնդիրները (6-7-րդ դասարան)։

Աշխատանքները բլոգներում․
Մարկ Ավագյան
Գագիկ Ղազարյան
Հարությունյան Արեգ
Հովհաննիսյան Միքայել
Աննա Թադևոսյան

Իմ ջոկատը մասնակցել է Մարզական ստուգատեսին
Միջին դպրոցի բակից 40 րոպեում քայլքով հասել ենք Գեղասահքի և հոկեյի դպրոց։ Ջոկատում չսահող մասնակից չենք ունեցել։ Բոլորն էլ ծանոթ էին սահքի կանոններին, ինքնուրույն սահել են։
Օրվա նկարաշարը, տեսանյութերը այստեղ։



Սովորողների պատումները սահադաշտից տես ստորև․

Նարե Գրիգորյան
Տիգրան Խաչատրյան
Եվա Խաչատրյան
Գագիկ Ղազարյան
Հարությունյան Արեգ
Ավագյան Նատալի
Մարգարյան Մանե
Հովհաննիսյան Միքայել
Գալստյան Դավիթ
Աննա Թադևոսյան

Շաբաթվա ընթացքում սովորողները մասնակցել են Բնագիտատեխնիկական ստուգատեսին, պատրաստել են սեղանի մաթեմատիկական ինքնաշեն խաղեր և լաբիրինթոսներ։

Օրվա նկարաշարը, տեսանյութերը այստեղ։



Սովորողի ստեղծած սեղանի խաղերը՝
Մարկ Ավագյան-լաբիրինթոս
Ավագյան Նատալի-սեղանի խաղ
Մովսիսյան Եվա-լաբիրինթոս
Աննա Թադևոսյան- խաղ 1, խաղ 2

Դիջիթեք 2023-ի շրջանակում այցելել ենք Արևմտյան դպրոց-պարտեզ, Արմինե Աբրահամյանի ջոկատին սովորեցրել ենք, թե ինչպես պատրաստել խաղեր https://learningapps.org/ կայքի օգնությամբ;
Սովորող-սովորեցնող նախագծի դասը ստորև․


Իմ ջոկատի այցի մասին գրել է նաև Արմինե Աբրահամյանը։

Սովորողները նաև մասնակցել են կավագործության, պատրաստել են ազգային աղամաններ, տեսանյութը շուտթվ։


Ճամբարային հագեցած շաբաթն ամփոփեցինք՝ այցելելով Գիտության և տեխնիկայի թանգարան։
Գիտության և Տեխնիկայի Թանգարանը հիմնադրվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությանը ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը և համաշխարհային գիտության մեջ ներդրումները: Ջոկատին ներկայացրին Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները և գիտատեխնիկական նվաճումները: Ճամփորդական օրն անցավ  շա՜տ հագեցած ու հետաքրքիր։
Տեսանյութը տես ստորև․


Հայ գյուտարարների մասին տես սովորողների բլոգներում։

Նարե Գրիգորյան
Եվա Մովիսիյան
Գալստյան Դավիթ
Մարկ Ավագյան
Տիգրան Խաչատրյան
Հովհաննիսյան Ալիսա
Գագիկ Ղազարյան
Չարչյան Աշոտ
Նարե Ոսկանյան
Հարությունյան Արեգ
Նատալի Ավագյան
Մարգարյան Մանե
Հովհաննիսյան Միքայել
Լիոն Քալիճյան
Աննա Թադևոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով