Մաթեմատիկական ճամբար, հունիսի 12, 13

Հունիսյան փառատոնի շրջանակում, մաթեմատիկական ջոկատը իր գործունեությունը սկսեց հունիսի 12-ից։
Կրթահամալիրի սովորողները իրենց էլ․ հասցեներին նախապես ստանալով մաթեմատիկական ճամբարի հրավերը, մասնակիցները գրանցվելով ցանկություն հայտնեցին մասնակցել ճամբարին և մաթեմատիկայի հանդեպ իրենց սերը կիսել մնացած ճամբարականների հետ։
Ջոկատը ղեկավարում ենք ես և կրթահամալիր մաթեմատիկայի դասավանդող Անի Ավագյանը։


Առաջին օրը գրանցվել էր 12 սովորող, որոնցից վեցը՝ կրթահամալիրից էին, իսկ մյուս վեցը՝ կրթահամալիրից դուրս այլ դպրոցներից, ովքեր ճամբարի մասին տեղեկացել էին իրենց ընկերներից, կայքից։
Այսպիսով ջոկատում հավաքվել են մաթեմատիկայով հետաքրքրվող 5-8-րդ դասարանների տարատարիք սովորողներ։
Ճամբարի առօրյան շատ հագեցած է, շատ բազմազան՝ երգ, պար, լող, տարբեր մարզաձևեր, խեցեգործություն, և իհարկե, պարտադիր մաթեմատիկա, մի խոսքով՝ իսկական ճամբար, օրակարգը տե՛ս այստեղ։
Երեքշաբթի օրը սովորողների խմբին ավելացան ևս չորս սովորող, և լավ է, որ դպրոցում մաթեմատիկայով հետաքրքրվողների թիվը կարծես ավելանում է։ Հուսով եմ, մինչև ուրբաթ օրը, այդ սկզբունքով կաշխատենք՝ թվաբանական պրոգրեսիայով՝ օրական խմբում ավելանալով հաստատուն թվով սովորողներ՝ չորս սովորող։
Օրվա անելիքները տե՛ս ստորև տեսանյութերում․

Oր 1. Ծանոթություն


Քայլք դպրոցում, ծանոթություն, оր 1.

Օր 1. Ամփոփում/ տեխնոպարկ, ֆրեշըմպում, խնդիրներ լուցկու փայտիկներով, բոլորը մեկ տեսանյութում

Օր 2. Ամփոփումը մեկ տեսանյութով



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով