Ձոն ստուգատես

Նախագծի ժամկետը՝ Մարտ
Նախագծի մասնակիցներ՝ 6, 7-րդ դասարանցիներ
Նախագծի վերնագիրը՝ իմ անակնկալը մայրիկիս, ուսուցչիս (մաթեմատիկական ֆոկուսներ)



Նախագծի նպատակն է
Սեր առաջացնել մաթեմատիկա առարկայի հանդեպ
Զարգացնել սովորողի ստեղծագործական միտքը, երևակայությունը։

Նախագծի խնդիրն է․

Սովորողին դարձնել ավելի հնարամիտ, մտքով ճկուն, ավելի ստեղծական։

Նախագծի ընթացքը
Սովորողները համացացից գտնում են մաթեմատիկական հնարքներ, ֆոկուսներ կամ իրենք են հորինում ֆոկուսներ, և ներկայացնում են իրենց մայրիկին, ուսուցչին։ Կարող են մաթեմատիկական ֆոկուսներ գտնել նաև օտարալեզու կայքերից և անհրաժեշտության դեպքում կատարել թարգմանություն։
Կախված սովորողների ներկայացրած աշխատանքի որակից, հնարավոր է պատրաստենք փոքրիկ ներկայացում հատուկ մայրերի, ուսուցիչների համար։
Կցում եմ մաթեմատիկական ֆոկուսի օրինակ մեկ հնարք։

Նախագծի արդյունքը
Սովորողները հրապարակում են իրենց աշխատանքները բլոգում, իսկ լավագույն աշխատանքները կհրապարակվեն նաև ենթակայքում, կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով