«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը երրորդ ուսումնական շրջանում

«Մաթեմատիկա» մասնախմբի աշխատանքի ուղղությունները փետրվարից մայիս ժամանակահատվածում․
(բոլոր կատարվելիք աշխատանքների հիմքում դասավանդողի ինքնակրթությունն է, մասնագիտական աճը)։

Աշխատակարգը․

1. մաթեմատիկա դասավանդողների հավաք յուրաքանչյուր երկուշաբթի

2. «Մաթեմատիկա» ամսագրի նոր համարների թողարկման կազմակերպում յուրաքանչյուր ամիս

3. ինքնակրթությանն ուղղված աշխատանքների կատարում (աղբյուր` Գևորգ Հակոբյսնի բլոգ)

4. ինքնակրթությանն ուղղված թարգմանական աշխատանքի կատարում՝ «Գրաֆների տեություն»

5. ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների կազմում, քննարկում, լուծումների հրապարակում դասավանդողի բլոգում

6. մաթեմատիկա դասավանդողների ստեղծած ուսումնական նյութերի քննարկում, օգտագործում, տարածում

7. մաթեմատիկա դասավանդողների իրականացրած նախագծերի քննարկում

8. «Քվանտ» ամսագրի խնդիրների թարգմանություն, քննարկում, խնդիրների լուծում

9. միջազգային «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին սովորողների մասնակցության կազմակերպում

10. Ստուգատեսների կազմակերպում
4-րդ դասարանի սովորողների համար
9-րդ դասարանի սովորողների համար
Մաթեմատիկա ընտրությամբ գործունեության խմբերի սովորողների համար

11.Առարկայական ծրագրի վերամշակում, օգնություն դասվարներին, դասավանդողներին՝
ա)1-3-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված «Մաթեմատիկա բանավոր» դասընթացը իրականացնողներին օգնություն

բ)4-8-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն

գ) 9-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն

դ) 9-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկոսի գործունեության հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն

ե)10-12-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդողի առարկայական հեղինակային ծրագրի քննարկում, օգնություն


12. մաթեմատիկա դասավանդողի բլոգի մասնագիտական ուսումնասիրություն

13. մենթորական աշխատանք․ օգնություն կրթահամալիր ընդունված մաթեմատիկա դասավանդողին

14. ուսումնական ճամփորդությունների ուղղությունների վերամշակում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով