Մաթեմատիկական ֆլեշմոբ ֆիզիկական միջավայրում, նախագիծ-2023

«Մաթեմատիկա» ամսագիրը կազմակերպում է մաթեմատիկական ֆլեշմոբ ֆիզիկական միջավայրում։

Պատասխանատու՝ Լիանա Հակոբյան և մաթեմատիկա դասավանդողներ

 ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍՆԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՆԵԼԻ Է: 

Պատշաճ կազմակերպելու կարգը տես այստեղ:

Առաջադրված խնդիրները տես այստեղ:

Արդյունքներն տես այստեղ:

Օրը՝    հունվարի 19
Ժամը՝ 11:00-12:00
Վայրը՝

Արևելյան դպրոց- Վերնատան կից կաբինետներ՝ 2-3, 2-4
Միջին  դպրոց-3-1, 3-2 կաբինետ
Արևմտյան դպրոց պարտեզ- Գրետա Բակունցի կաբինետ
Ավագ դպրոց- Սյուզի Հակոբյանի կաբինետ

Նախագծի նպատակը՝

Ձմեռային ճամբարը հարմար առիթ է, որ մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցները, ոչ ստանդարտ խնդիրներով հետաքրքրվող սվորողները հանդիպեն ֆիզիկական միջավայրում, իրար տեսնեն,  ծանոթանան, շփվեն, ընկերանան: 

Նախագծի կատարման ընթացքը։

Խնդիրները կտրվեն քառաստիճան մակարդակով, որոնք լուծելու համար սովորողները նախապես պետք է ցուցակագրվեն:  Բոլոր սովորողները պետք է ներկայանան իրենց անհատական, լիցքավորված համակարգիչներով: Ավելի մանրամասն ստորև…

Աշխատանքի կազմակերպման օգնականներ՝

  • Լիլիթ Սահակյան
  • Գրետա Բակունց
  • Սմբատ Պետրոսյան
  • Սյուզի հակոբյան
  • Լյովա Սարգսյան
  • Անի Միզոյան
  • Մաթեմատիկա  ամսագրի այլ անդամներ

Առաջին մակարդակ, խնդիրները կազմում են՝ Մաթեմատիկա դասավանդողներ

Երկրորդ մակարդակ, խնդիրները կազմում է՝ Սմբատ Պետրոսյան

Երրորդ մակարդակ, խնդիրները կազմում է ՝ Լուսինե Ներսեսյան

Չորրորդ մակարդակ, խնդիրները կազմում է ՝ Սյուզի Հակոբյան

Խնդիրների ուղարկման վերջնաժամկետը՝ հունվարի 16։

Առաջին մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  • 1-3-րդ դասարանի սովորողներ՝ ճամբարային ջոկատներ
  • ցանկացողներ այլ դպրոցներից

վայրը՝ Արևելյան դպրոց, տեղը որոշում է ծրագրի ղեկավարը՝ Նառա Նիկողոսյանը
մասնակիցների համակարգումը, ցուցակագրման պատասխանատքւ՝ Լիլիթ Սահակյան
սենյակի պատասխանատու, պատասխանուներ՝ ըստ Լիլիթ Սահակյանի  ցուցակի/:


Երկրորդ մակարդակի խնդիրներ
 


Մասնակիցներ՝

  • 4-5-րդ դասարանի սովորողներ, ճամբարային ջոկատներ
  • այլ ցանկացողներ ավելի  ցածր  դասարաններից, այլ դպրոցներից

վայրը՝ Արևմտյան դպրոց,տեղը որոշում է ծրագրի ղեկավարը՝ Գոհար Բալջյանը
մասնակիցների համակարգումը, ցուցակագրում՝ Գրետա Բակունց
սենյակի պատասխանատու, պատասխանատուներ  —————-: 

Երրորդ մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  •  6-8-րդ դասարանի սովորողներ, ճամբարային ջոկատներ 
  • այլ ցանկացողներ  ավելի ցածր դասարաններից, այլ դպրոցներից 

վայրը՝ Միջին  դպրոց, տեղը որոշում է ծրագրի ղեկավարը՝ Բուշ Լուսինեն
մասնակիցների համակարգում, ցուցակագրում` Լիանա Հակոբյանի
սենյակի պատասխանատու, պատասխանատուներ _______________:

Չորրորդ մակարդակի խնդիրներ

Մասնակիցներ՝

  •  9-12-րդ դասարանի սովորողներ, ճամբարային ջոկատներ 
  • այլ ցանկացողներ  ավելի ցածր դասարաններից, Քոլեջի ուսանողներ, այլ դպրոցներից 

վայրը՝ Ավագ  դպրոց, տեղը որոշում է ծրագրի ղեկավարը՝ Մարթա Ասատրյանը
մասնակիցների համակարգում, ցուցակագրում` Սյուզի Հակոբյանի
սենյակի պատասխանատու, պատասխանատուներին`____________________

Նախագծի ընթացքը:
Օգնական կազմակերպիչները՝ Լիլիթ Սահակյանը, Գրետա Բակունցը, Սմբատ Պետրոսյանը,  Սյուզի Հակոբյանը Լիանա Հակոբյանը մինչև հունվարի 17-ը ճամբարակններին, նրանց ջոկատավարներին  տեղեկացնում են առկա ֆլեշմոբի կամակերպման մասին, ցուցակագրում են ցանկացողներին և անունների ցանկը ուղարկում են  l.hakobyan@mskh.am հասցեին: Կախված սովորողների թվից Արևելյան, Արևմտյան, Միջին, Ավագ  դպրոցներում նախատեսվում է մեկ կամ մի քանի կաբինետներ առկա հանդիպումը կազմակերպելու, խնդիրները լուծելու համար: Աշխատանքները ստուգվում են մինչև  հունվարի 25-ը  ներառյալ:
Ստուգողներ՝ Լիանա Հակոբյան և գրոծընկերներ: Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքը ստուգում է իր դասվարը կամ իր մաթեմատիկայի դասավանդողը: Աշխատանքի ստուգման համար ստուգողը ստանում է լրավճար:

Յուրաքանչյուր մակարդակից առավելագույն  միավոր հավաքած սովորողին տրվում է մրցանակ.

առաջին մակարդակի համար-1-3-րդ դասարններից առավելագույն միավոր հավաքած սովորողին
Երկրորդ մակարդակի համար -4-5-րդ դասարաններիցառավելագույն միավոր հավաքած սովորողին
երրորդ մակարդակի համար -6-8-րդ դասարաններից  առավելագույն միավոր հավաքած սովորողին
չորրորդ մակարդակի համար- 9-12-րդ դասարաններ, Քոլեջի ուսանողներից առավելագույն միավոր հավաքած սովորողին:

Մրցանակը՝

  • մաթեմատիկական եռօրյա անվճար  ճամբար  Արատեսում, ճամփորդության կամզակերպման  պատասխանատու «Մաթեմատիկա» ամսագրի անդամներ և ընկերներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով