Նոյեմբերին լրացավ երրորդ ամիսը, որ աշխատում եմ Տաթև Մկրտչյանի և Միլենա Սիմոնյանի հետ, ի դեպ, նրանց փորձաշրջանի երրորդ ամիսն է։ Աղջիկները բավականին փորձ են ձեռք բերել, և արդեն լավ պատկերացնում են, թե ինչպես է կազմակերեպվում աշխատանքը կրթահամալիրում։
Իմ բացակայության պատճառով աղջիկների հետ հանդիպումները ֆիզիկական միջավայրում շատ քիչ են եղել, հիմնականում աշխատել ենք գործածելով էլ․հասցեն կամ հեռախոսակապը։
Այս ամսվա կարևոր աշխատանքներից մեկը « Սեբաստացի օրեր» կրթահամլիրի տոնին նվիրված նախագծի կազմելն էր։ Նայել ենք Սեբաստացու օրեր․ ուղեցույցը 2023 թ, որից հետո աղջիկները կազմել են հետևյալ նախագիծը՝ «Մաթեմատիկական եռալեզու ուղեցույց-գրքույկ»։
Հետաքրքիր, օգտակար նախագիծ է, մնում է աղջիկները ջանասիրաբար աշխատեն և արդյունքը լինի տեսանելի։ Աղջիկների բլոգները նայել եմ, առայժմ նախագծի ընթացքի մասին տեղեկություն չեմ գտել։
Այս ամիս աղջիկները հետաքրքրված էին ձմեռային ճամբարով, իրենց ներկայացրել եմ ձմեռային ճամբարի ընթացքը, ինչպես են տարատարիք սովորողները կազմում ճամբարային խումբ և այլն։ Իմ բլոգից բերել եմ ճամբարի կազմակերպման օրինակ։
Այս ամիս Միլենա Սիմոնյանը փորձել է կազմել մաթեմատիկական ֆլեշմոբի նոյեմբեր ամսվա երկրորդ մակարդակի խնդիրները։
Միլենա Սիմոնյանը մաթեմատիկա դասավանդողների համար կազմակերպել է պարապմունք QR կոդի ստեղծումը, գործածումը դասապրոցեսին։
Աղջիկները շարունակում են պատրաստել խաղեր https://quizizz.com/ կայքով։
Երեք ամսվա փորձաշրջանի ամփոփումները տես ստորև․
Տաթև Մկրտչյան
Միլենա Սիմոնյան։
Monthly Archives: Նոյեմբերի 2023
«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը նոյեմբերին
Այս ամսվա մաթ․ դասավանդողների հավաքները կայացել են նոյեմբերի 6-ին, 13-ին, 20-ին, 27-ին։
Ամեն շաբաթ միասնական որոշում ենք թե ով պետք է լինի հավաքի պատասխանատուն։ Այս ամսվա պատասխանատուներն են եղել․
Նոյեմբերի 6— Միլենա Սիմոնյան, Անի Միրզոյան
Նոյեմբերի 13- Լիանա Հակոբյան
Նոյմեբերի 20-Սյուզի Հակոբյան
Նոյմեբերի 27- Սյուզի Հակոբյան
«Մաթեմատիկա» ամսագրի աշխատակարգը 2023-2024 ուսումնական տարվա համար
«Մաթեմատիկա» մասնախումբն ունի իր էջը, որտեղ յուրաքանչյուր շաբաթ հրապարակվում է դասավանդողների հավաքի օրակարգը։
«Մաթեմատիկա» մասնախմբի յուրաքանչյուր հավաքի օրակարգի հիմքում ամսագրի օրացույցն է։
Մասնախմբի աշխատակարգը․
Ինքնակրթությանն ուղղված աշխատանքներ
Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների ընտրություն, ընտրված խնդիրների քննարկում
Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումների քննարկում․ ինքնակրություն
«Գրաֆների տեսություն» ինքնակրթություն (ըստ համաձայնեցրած ցուցակի մաթ․ դասավանդողները ամեն ամիս ռուսերենից հայերեն թարգմանում են 10 խնդիր գրաֆների տեսության վերաբերյալ)
«Քվանտ» ամսաթերթի խնդիրների լուծումների քննարկում․ ինքնակրթություն
«Երկրաչափական կառուցման խնդիրներ»․ ինքնակրթություն
Մաթ․ օլիմպիադայի խնդիրների լուծում, քննարկում․ ինքնակրթություն
«Մաթեմատիկա» ամսագրի սպասարկում․ ինքնակրթություն։
Մասնախմբի աշխատանքը
Կազմակերպչական հարցեր
Մաթեմատիկա դասավանդողների մասնագիտական զարգացման ծրագրեր
Մենթորական աշխատանք
Ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբ, ամփոփ ֆայլ
Ամենամսյա ֆլեշմոբերի առաջադրանք կազմողների ցուցակ
Մաթ․ դասավանդողների մանկավարժական ճամբարի կազմակերպում
Դպրոցական օլիմպիադա
«Կենգուրու» մրցույթ
Մասնախմբի ընթացիկ աշխատանք
Մաթ․նախագծերի, առարկայական ծրագրերի վերամշակում, հետազոտական աշխատանքների թեմաների ընտրություն
Ստուգատեսներ (4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններ)
Մաթեմատիկա դասավանդողների ստեղծած ուսումնական նյութերի դասակարգում
Մասնախմբի աշխատանքի ամենամսյա հաշվետվության ներկայացում մասնաժողովի նիստին։
Օլիմպիադա մաթեմատիկա առարկայից 2023թ․
Մաթեմատիկա առարկայից դպրոցական փուլի օլիմպիադան նոյեմբերի 27-ին է, ժամը՝ 13:00-ին։
Սովորողների ավելորդ կուտակումից խուսափելու համար դպրոցական փուլը կանցկացվի դպրոցներում. դպրոց-պարտեզներում, Միջին և Ավագ դպորցներում։
Օլիմպիադայի կազմակերպման պատասխանատու՝ Սյուզի Հակոբյան և ընկերներ։
Յուրաքանչյուր սովորող օլիմպիադային մասնակցում է իր անհատական համակարգչով։
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Նոյեմբերի 13-17
Պատասխանատու՝ Միջին դպրոցի սովորողներ և մաթեմատիկա դասավանդողներ
Երկուշաբթի նոյեմբերի 13.
Պատասխանատուներ՝ Մենուա Հարությունյան, Միլենա Սիմոնյան և ընկերներ
Վարում են Միջին դպրոցի սովորողները՝
1.Ողջույնի խոսք
2.Միասնական երգ «Մեր սիրելի Երևան»
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի
Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա ,
Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա ․․․․
Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան, Հույս և հավատ հայության,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս, Մեր սիրելի Երևան:
Լա, լա, լա, լա, լա , լա , լա,լա, լա,լա,լա,լա,լա ,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Լա, լա, լա, լա, լա , լա , լա,լա, լա,լա,լա,լա,լա ,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան, Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա , Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս, Մեր սիրելի Երևան:
Մեր սիրելի Երևան։
3.Մաթեմատիկական խաղ
4. Միասնական պար «Խոշ բիլազիգ»
Երեքշաբթի նոյեմբերի 14.
Պատասխանատուներ՝ Անի Ավագյան, Սարգիս Ղուկասյան և ընկերներ
Վարում են՝
1.Ողջույնի խոսք
2. Միասնական երգ
«Հեյ գյուլ եմ»
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Մանի ասեմ ու շարեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ծաղիկ ունեմ նարնջի,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Տղա վեր արի, փընջի:
Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ոսկին ծալեծալ կուզեմ:
3. Մաթեմատիկական խաղ
4. Միասնական պար «Փափուռի»
Չորեքշաբթի-Արշակ Մարտիրոսյան, Զարինե Փանյան
Վարում են Միջին դպրոցի սովորողները՝
Ողջույնի խոսք
Միասնական երգ «
Երաժշտություն` Է. Հովհաննիսյան — Նանարի նայ
(Արագ մաս)
Նանարի նանարի նանարի նայ, Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի նանարի նանարի նայ, Նանարի նայ, ջանարի նայ:
Դուն էկար բարով էկար, Նանարի նայ, նանարի նայ,
Քու գալ ինձի դուր էկավ, Նանարի նայ, նանարի նայ:
Նանարի նանարի նանարի նայ, Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի նանարի նանարի նայ, Նանարի նայ, ջանարի նայ:
Շատ խորոտիկ, շատ սիրուն, Նանարի նայ, նանարի նայ,
Հազար էրնեկ քու տիրուն, Նանարի նայ, ջանարի նայ:
Նանարի, նանարի, նանարի նայ, Նանարի նայ,
նանարի նայ, Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:
(Դանդաղ մաս)
Կըց գիշերն ու ցերեկուն, Նանարի նայ, նանարի նայ,
Չեներ էսի երերուն, Նանարի նայ, ջանարի նայ,
Շատ խորոտիկ, շատ սիրուն,
Հազար էրնեկ քու տիրուն: Նանարի, նանարի, նանարի նայ:
(Արագ մաս)
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:/
3.Անակնկալ կատարում
Հինգշաբթի-
Հինգշաբթի նոյեմբերի 16․
Պատասխանատուներ՝ Շողիկ Զեյնալյան, Տաթև Մկրտչյան և ընկերներ
Վարում են՝ Գայանե Մխոյան և Սոնա Մանուկյան
Ողջույն Միջին դպրոցի սովորողներ և դասավանդողներ, այսօր ընդհանուր պարապմունքը կվարենք՝ Գայանե Մխոյանե և Սոնա Մանուկյանը։
Այսօր Հանդուրժողականության միջազգային օրն է։Այս միջազգային օրը հանդիսավորությամբ հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում», որը հաստատվել է 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում։Հիմա բոլորս միասին եկեք երգենք Կ.Օրբելյան «Իմ Երևան» երգը: Պատրա՞ստ եք, սկսեցինք:
Քո երկինքը ծով Է կապուտակ,
Դու կանաչ ես ու ծաղկուն,
Ինձ ժպտում են արևաթագ Քո շենքերը վարդագույն։
Քո գրկում Է վարդը իմ բացվել,
Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,
Քո գրկումն եմ սիրտս բացել
Ու սիրել մի աղջկա։
— Սիրտս քեզ Է երգում,
դու սերն ես իմ անմար,
Սիրտս քե՛զ Է երգում
Եվ երգում Է միայն քեզ համար։
Реклама
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես, Երևա՛ն.
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտում ես, Երևա՛ն։
Քո երգերը քաղցր են և անուշ.
Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,
Քո ցերեկն Է արևալույս,
Քո գիշերը՝ պարզկա։
Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս,
Եվ գրկում լուռ գիշերվա
Քո լույսերն են երջանկալի
Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։
— Սիրտս քեզ Է երգում,
Դու սերն ես իմ անմար,
Սիրտս քե՛զ Է երգում
Եվ երգում Է միայն քեզ համար։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես, Երևա՛ն.
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտում ես, Երևա՛ն։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտում ես, Երևա՛ն։
Իմ սրտում ես, Երևա՛ն։
Հիմա բերանացի ընթերցենք Սահյանի « Անտառում» բանաստեղծությունը։
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Այժմ ելույթ կունենան 7-րդ դասարանի սովորղներ՝ Ադելը և Հասմիկը։
Այժմ բերանացի կընթերցենք Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Պարում ենք «Կտկտիկ»
Ուրբաթ, նոյեմբերի 17․
Պատասխանատուներ՝ Անի Ավագյան, Միլենա Սիմոնյան, Շողիկ Զեյնալյան
Պարատուն
Պարում ենք.
1. Խամ խամա
2. Իշխանաց պար
3. Ալաշկերտի քոչարի