Չորրորդ դասարանի սովորողների համար կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կազմակերպվում է «Մաթեմատիկա» առարկայից ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ու հմտությունների ներկայացման ստուգատես։
Ժամանակահատվածը՝ մայիսի 8-հունիսի 13։
«Ելք» ստուգատեսի բովանդակությունն ուղղված է ինչպես 4-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկա դասընթացի արդյունքների, այնպես էլ մաթեմատիկա առարկայի սովորողի ընտրությամբ գործունեության բաղադրիչի ամփոփմանը։
Ստուգատեսի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։
Ստուգատեսը մաթեմատիկա առարկայից անցկացվում է երկու փուլով՝
I փուլ՝ գործնական, կիրառական աշխատանքներ, սկսած մայիսի 8-ից
II փուլ՝ գրավոր ստուգում (թեստային տարբերակով), հունիսի 13-ին։
Մաթեմատիկա առարկայից ընտրությամբ գործունեության խմբերը ստուգատեսին ներկայացնում են բանավոր հաշվարկից իրենց կարողությունները (օրը, անցկացման ձևը որոշում են ընտրությամբ գործունեության ղեկավարը)։
Անցկացման կարգը
«Ելք» ստուգատեսի ընթացքում սովորողը իր բլոգում բացում է համապատասխան անվանումով բաժին, որտեղ տեղադրում է «Ելք» ստուգատեսին ներկայացրած մաթեմատիկա առարկայից կատարած իր բոլոր աշխատանքները՝ գործնական աշխատանքները և թեստային աշխատանքը։
«Ելք» ստուգատեսի մաթեմատիկա առարկայից բովանդակային ուղղություններն են՝
1. մեդիահմտություն՝ առաջադրանքը մուտքագրելու, բլոգում աշխատելու կարողություն
2. գործնական կարողություններ
3. բանավոր հաշվելու կարողություն
4. ստեղծագործական կարողություն
5. ինքնուրույն և խմբով աշխատելու կարողություն
6. այլն։
«Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից, գնահատումը
«Մաթեմատիկա» առարկայից ծրագրի 4-րդ դասարանն ավարտող սովորողի ուսումնական առաջադիմությունը գնահատվում է «Ելք» ստուգատեսում ներկայացրած գործնական աշխատանքի կատարման և բլոգում ներկայացրած մաթեմատիկա բաժնում տեղադրված մաթեմատիկական նախագծերի արդյունքներով։ Ամփոփումը՝ սովորողի զարգացման բնութագրում՝ որակական գնահատում։
Թեստային աշխատանքը գնահատվում է որպես առանձին գնահատանիշ` 1-10 միավորով։
Հեռավար ուսոցմամբ սովորողը «Ելք» ստուգատեսին մասնակցում է հեռավար, գործնական և գրավոր աշխատանքնեը դնելով բլոգի համապատասխան էջում։
Գործնական աշխատանքի առաջադրանքները տես այստեղ:
Թեստային աշխատանքի կազմակերպման կարգը տես ստորև՝
Գրավոր աշխատանքի կազմակերպման ընթացքը.
1.Ստուգումը կազմակերպվում է հունիսի 13-ին՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային: Դպրոց-պարտեզի ղեկավարը իր հրամանով որոշում է տուգումը կազմակերպելու վայրը, կազմակերպիչներին: Ստուգման սկիզբը՝ 10.00։ Սովորողները ներկայանում են ժամը 9։00-ին։
2. Ստուգումը անցկացնում են դպրոց-պարտեզի ղեկավարի որոշած մանկավարժական աշխատողները (այսուհետ՝ կազմակերպիչ) .
- Արևելյան դպրոց պարտեզ՝ 3 աշխատող
- Արևմտյան դպրոց պարտեզ՝ 3 աշխատող
- Հյուսիսային դպրոց պարտեզ՝ 2 աշխատող
- Հարավային դպրոց պարտեզ՝ 2 աշխատող
Կարզամկերպիչը չի կարող լինել մաթեմատիկա դասավանդողը:
3. Ստուգման ավարտից հետո նույն օրվա ընթացքում ստուգվում են աշխատանքները։ Աշխատանքները ստուգում են տվյալ դպրոց պարտեզում մաթեմատիկա դասավանդողը և դպրոց պարտեզի ղեկավարի նշանակած անձը:
4. Սովորողը ստուգմանը մասնակցում է անհատական նոթբուքով կամ նեթբուքով (լրիվ լիցքավորած): Անհատական գործիքի խափանման կամ այլ պատճառով ստուգման պահին համակարգիչ չունենալու դեպքում սովորողին գործիքը տրամադրում է դպրոցի ընթերցասրահը։ Ստուգումը կազմակերպվում է նախօրոք կազմված թեստերի միջոցով: Թեստերը կազմում են Գրետա Բակունցը, Անի Միրզոյանը, այնուհետև առաջարկած տարբերկաներն քննարկում են «Մաթեմատիկա» ամսագրի անդամները մինչև հունիսի 10-ը: Թեստերի չորս տարբերակները տեղադրվում են «Google Drive»-ում՝ «Google Forms» տեսքով (ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Առավոտյան ժամը 9:55 Գրետա Բակունցը առաջադրանքների չորս տարբերակները ուղարկում է դպրոց-պարտեզների ղեկավարների էլեկտրոնային փոստին՝ Q.Nersisyan@mskah.am, nikonar@mskh.am, g.baljyan@mskh.am , sh.poghosian@mskh.am: Դպրոց-պարտեզի ղեկավարը առաջադրանքները ուղարկում է սովորողների էլեկտրոնային փոստին: Սովորողների ներկայությամբ կատարվում է վիճակահանություն և որոշվում է տարբերակը: Սովորողները բացում են որոշված տարբերակի առաջադրանքը և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը «Google Forms»-ից առաջադրանքը՝ պատասխանով, բերում է բլոգ՝ Մաթեմատիկայի ստուգատես բաժին, տեղադրում է առաջադրանքները՝ պատասխաններով, որից հետո՝ սեղմում է ուղարկել («Submit» կամ «Готово» ) կոճակը:
4․ Հատուկ կարիքով սովորողը ստուգմանը մասնակցում է ԱՈՒՊ-ի համաձայն։ Դասվարի, դպրոցի ղեկավարի և երեխայի զարգացման ծառայության գրավոր հիմնավորմամբ սովորողը կարող է ազատվել ստուգումից:
5. Դպրոց-պարտեզի՝ ստուգումից ազատ աշխատակիցը, կազմակերպում է ստուգման պրոցեսի ուղիղ հեռարձակումը՝ առանց խանգարելու ստուգման պրոցեսին:
6․ Աշխատանքի կատարման համար տրվում է 60 րոպե, հատուկ կարիքով սովորողի համար՝ 100 րոպե: Գնահատումը՝ համաձայն կարգի՝ 10 միավորանի համակարգով:
7. Սովորողների աշխատանքը ավարտվելուց հետո, ոչ ուշ քան 11:30, դպրոց-պարտեզի ղեկավարը առաջադրանքները տեղադրում է դպրոց-պարտեզի կայքում:
8. Ժամը 11:30 «Մաթեմատիկա» ամսագրի ղեկավարը սովորողների աշխատանքները և առաջադրանքների պատասխանները ուղարկում է դպրոց պարտեզների դասավանդողներին՝ Հարավայինը՝ Լյովա Սարգսյանին՝ lyova-sargsyan@mskh.am, Արևմտյանը՝ Գրետա Բակունցին g.bakunc@mskh.am, Հյուսիսայինը՝ Անի Միրզոյանին՝ ani-mirzoyan@mskh.am, Արևելյանը՝ Սմբատ Պետրոսյանին՝ smbat.petrosyan@mskh.am :
9․ Ստուգումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով։ Սովորողը մինչև օրվա վերջը իր հասցեին ստանում է առաջադրանքի ստուգված տարբերակը և խնդիրների ճիշտ պատասխանները: Ստուգումների ֆայլը դասավանդողը ուղարկում է դպրոց-պարտեզի ղեկավարին: Նա նույն ֆայլում ավելացնում է սովորողի ՏՏ կարողությունների գնահատման սյունակներ և լրացնում կազմակերպիչների հետ:
10․Գնահատվում են․
- համակարգչով և ինտերնետով սովորողի աշխատանքային հմտությունները
- էլեկտրոնային փոստի օգտագործումը
- «Google Forms» տեսքի առաջադրանքի հետ աշխատելու կարողությունը
- մաթեմատիկական կարողությունները․
Գնահատումը տասը միավորանոց համակարգով, տես սանդղակը:
Ծնողները կարող են առանց խանգարելու հետևել սովորողների աշխատանքին:
11. Դպրոց-պարտեզի ղեկավարը ծնողների հետ մանկավարժական քննարկում է կազմակերպում՝ ընդունելության, հեղինակային ծրագրով աշխատող ուսումնական հաստատությունների Բլեյան բաց ցանցի գործունեության մասին:
12. Ստուգումից հետո դպրոց-պարտեզի կայքում լուսաբանվում է ստուգման գործընթացը՝ պատումներ, հարցազրույցներ, նկարաշարեր: