
2025-2026 ուսումնական տարվա սկիզբն ինձ համար սովորական աշխատանքային փուլ չէր. ֆիզարձակուրդից հետո վերադառնում էի սիրելի կրթահամալիր՝ Միջին դպրոցի ակտիվ կյանք։ Իհարկե, այդ դադարն երբեք չի եղել աշխատանքից լիարժեք կտրվելու շրջան. հետևել եմ կրթահամալիրի կյանքին, շարունակել եմ լուծել մասնագիտական զարգացմանն ուղղված մաթեմատիկական խնդիրներ ու զբաղվել թարգմանություններով։ Այնուամենայնիվ, ներքին մտավախություն կար. կհասցնե՞մ արդյոք կրթահամալիրի ռիթմի մեջ, և արդյո՞ք սովորողների հետ տարվող աշխատանքը որևէ հարցում չի տուժի։
Մեծ պատասխանատվությամբ և կուտակված էներգիայով մեկնարկեցի իմ աշխատանքը 7-9-րդ դասարանների սովորողների հետ՝ դասավանդելով «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» և «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկաները։ Տարվա ընթացքում եղան փոփոխություններ՝ երրորդ ուսումնական շրջանում «Մաթեմատիկա առանց բանաձևեր» չեմ դասավանդել, ավելացել է 9-րդ դասարանը դասընթացը։
Ամբողջ տարվա ընթացքում իրականացված դասընթացի բովանդակությանն ու ծրագրին կարող եք ծանոթանալ այս հղումով, իսկ իմ մանկավարժական գործունեությանն ու աշխատանքային առօրյային առավել մանրամասն հետևել իմ անհատական բլոգում։
Ուսումնական գործընթացն արդյունավետ և սովորողներին հասանելի դարձնելու նպատակով՝ 7-րդ և 8-րդ դասարացինների համար մշակել եմ առաջադրանքների փաթեթներ։ Դրանք կազմվել են տարբեր դասագրքերի , տարբեր աղբյուրների նյութերի հիման վրա, ինչպես նաև իմ կողմից մշակված հեղինակային խնդիրների, մաթեմատիկական ֆլեշմոբների հետաքրքիր առաջադրանքների հիման վրա։ Ի դեպ նշեմ, ի ուրախություն դասավանդողների, ես նույնպես շատ ակտիվ օգտագործել եմ արհեստական բանականությունը. այն ինձ մեծապես օգնել է թե՛ թեմաների վերաբերյալ խնդիրների ընտրության հարցում, թե՛ նոր գաղափարների մշակման գործում։ Այս գործիքի կիրառումը զգալիորեն խնայել է իմ ժամանակը, ինչն էլ հնարավորություն է տվել ավելի շատ կենտրոնանալ սովորողների անհատական անհատական աշխատանքի վրա և օգնել նրանց՝ առավել հեշտ ու պատկերավոր հասկանալ մաթեմատիկական հասկացությունները։
Փաթեթները պատրաստելիս հաշվի եմ առել սովորողների իմացության տարբեր կարողությունները, աշխատանքը տես ստորև՝
7-րդ դասարան
- Հանրահաշվի առաջադրանքների փաթեթ
- Երկրաչափության առաջադրանքների փաթեթ
- «Մաթեմատիկա առանց բանաձևերի» նյութերի փաթեթ
8-րդ դասարան
Ուսումնական տարվա ընթացքում իմ գլխավոր նպատակներից է եղել սովորողների մոտ հետազոտական աշխատանք կատարելու նախնական հմտությունների զարգացումը՝ հենց ուսումնական նախագծերի միջոցով։ Տարվա ընթացքում փորձել ենք միասին իրականացնել մի քանի հետաքրքիր նախագծեր, որոնցից են՝
- «Կենսակերպ և Մաթեմատիկա»
Այս նախագծի շնորհիվ սովորողները տեսան, թե ինչպես են մաթեմատիկական հաշվարկները թաքնված մեր ամենօրյա սովորությունների, ընտրությունների և կենսակերպի հետևում: - «Մաթեմատիկայի օր»
Կրթահամալիրի օրացույցով փետրվարի 16-ը հայտարարված էր Մաթեմատիկայի օր։ Սովորողների հետ խաղացել ենք ինտերակտիվ խաղեր, ինչպես նաև օրվա խորհուրդը համադրել Մխիթար Սեբաստացու 350-ամյակի հետ՝ կազմելով հոբելյանին նվիրված տարբեր վիկտորինաներ, խաչբառեր և այլն։ - «Կոորդինատային համակարգ»
7-րդ դասարանի սովորողները GeoGebra ծրագրով կոորդինատային հարթության վրա ստացել են տարբեր պատկերների ու կենդանիների ուրվագծեր: Այնուհետև իրենք են հորինել նոր պատկերներ, գտել գագաթների կոորդինատներն ու կազմել «գաղտնագրված» խնդիրներ ընկերների համար: - «Հայտնի մաթեմատիկոսներ»
- «Կին մաթեմատիկոսներ» նախագիծ
Այս նախագծի շրջանակում սովորողները ուսումնասիրել են համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների կյանքի ուշագրավ դրվագները, նրանց գիտական հայտնագործությունները և այն հիմնարար ներդրումը, որի շնորհիվ գիտնականներն իրենց անջնջելի հետքն են թողել ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պատմության մեջ:
Գաղտնիք չէ, որ ես շատ եմ սիրում ճամփորդել, դա երևում է թե՛ իմ ֆեյսբուքյան էջից, և թե՛ նախորդ տարիներին սովորողներիս հետ ունեցած ճամփորդություններից։ Այնուամենայնիվ, ֆիզարձակուրդից հետո կյանքն իր կանոնները թելադրեց. չորս անչափահաս երեխաների խնամքը զուգակցելով՝ այս տարի բազմօրյա ճամփորդությունների մեկնելը սովորականից շատ ավելի բարդ էր: Խոստովանեմ՝ այս բացթողումն ինձ մի փոքր խեղճացրեց, քանի որ բազմօրյա նախագծերից հաջողվեց իրականացնել միայն Գյումրիի ճամփորդությունը, ինչը հաջորդ ուսումնական տարում անպայման պետք է ուղղել: Ստորև ներկայացնում եմ կատարած ճամփորդությունները։
Թումոյի այսգի
Մայիսի 26-ին 7-8-րդ դասարանների ճամբարականների հետ միասին, քաղաքային տրանսպորտով ուսումնական շրջայց կատարեցինք դեպի Մարզահամերգային համալիր, Թումոյի այգի, խաղացինք մաթեմատիկական խաղեր, բակային խաղեր։ Բնության գրկում պիկնիկ կազմակերպեցինք, մտերմացանք, միասին անկաշկանդ զրուցեցինք առօրյա հարցերից և այլն։
Գիտության տեխնիկայի թանգարան
Այստեղ սովորողները տեսան, թե ինչպես է մաթեմատիկան վերածվում տեխնոլոգիայի, ֆիզիկայի ու ինժեներության: Սա լավագույն ապացույցն էր, որ առանց ճշգրիտ գիտությունների հնարավոր չէ պատկերացնել առաջընթացը:
Գաֆեսճյան թանգարան, քայլք Կասկադ համալիրում
Հունիսի 1-ին սովորողների հետ քաղաքային տրանսպորտով ուղևորվեցինք դեպի Կասկադ համալիր և Գաֆէսճեան արվեստի կենտրոն, որտեղ ուսումնասիրեցինք մոնումենտալ քանդակների յուրօրինակ հավաքածուն, բարձրացանք Կասկադ համալիրով և վայելեցինք Երևանն ամենաբարձր կետից։
Գյումրի
Տարվա մեր ամենամեծ ու տպավորիչ ճամփորդությունը՝ արհեստների ու արվեստների քաղաք, որը սովորողներին տվեց ինքնուրույնության, մշակութային ժառանգության ճանաչման և թիմային համախմբվածություն։
Բուժական
Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի հասցրեցինք ճամփորդել նաև մեր մաթեմատիկայի դասավանդողների խմբով։Հունիսի 19-ին միասին ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզի Բուժական գյուղ և հաղթահարեցինք Թեղենյաց վանքի բարձունքը։
Այս ուսումնական տարում իմ գործունեության կարևոր ուղղություններից է եղել մենթորական աշխատանքը նոր ընդունված դասավանդողների հետ: Մասնավորապես, սեպտեմբերից հունվար ամիսների ընթացքում իրականացրել եմ մենթորություն Արևելյան դպրոց-պարտեզի դասավանդող Մելինա Պարսամյանի հետ: Այս հնգամսյա աշխատանքը ներառել է մասնագիտական աջակցություն և ինտեգրում կրթահամալիրի միջավայրին: Թեև Մելինան ընդհանուր առմամբ լավ էր տիրապետում համակարգչին, սակայն անհրաժեշտություն եղավ համատեղ սովորել մաթեմատիկական GeoGebra ծրագիրը և կրթական այլ հարթակներ:
Սեպտեմբեր․ Մելինա Պարսամյան
Հոկտեմբեր․ Մելինա Պարսամյան
Նոյեմբեր․ Մելինա Պարսամյան
Դեկտեմբեր․ Մելինա Պարսամյան
Հունվար․ Մելինա Պարսամյան
Համագործակցային աշխատանք
Մարտունու տարածաշրջանի, գյուղ Երանոս, համար 1 Միջնակարգ դպրոցի դասավանդողների և սովորողները այցը Կրթահամալիր, նախագիծը
Ամփոփումը
Մելինայի առաջարկով և մեր համատեղ նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 17-ին կրթահամալիր այցելեցին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցի սովորողներն ու դասավանդողները: Կրթահամալիրի սովորողների հետ հյուրերին ուղեկցեցինք լաբորատորիաներով, ներկայացրեցինք կրթահամալիրի միջավայրն ու ծրագրերը։ Այս համատեղ աշխատանքի արդյունքում կրթահամալիրն ունեցավ ևս մեկ նոր բարեկամ, արդյունքում Արևելյան դպրոցի ճամբարականները չորրորդ ուսումնական շրջանում անմոռանալի օրեր ունեցան Երանոս գյուղում, տես Մելինա Պրասամյանի էջում։
Գագաթ օլիմպիական խմբակի պատասխանատուների այցը կրթահամալիր
Հաջորդ համագործակցային առաջարկը եղավ «Գագաթ» օլիմպիական խմբակի կողմից, որի ներկայացուցիչները մայիսի 19-ին այցելել էին կրթահամալիր՝ մաթեմատիկայի դասավանդողների հետ հանդիպման նպատակով։ Խմբակի հիմնադիր Ալեքսանդր Կալայանը և իր թիմը ներկայացրին իրենց անցած ուղին ու առաջարկեցին համագործակցության հետաքրքիր ձևաչափ՝ 5-րդ դասարանից սկսած սովորողներին օլիմպիադաներին պատշաճ պատրաստելու համար։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին նաև վերապատրաստել մեր դասավանդողներին, որպեսզի հենց կրթահամալիրի մասնագետները տեղում վարեն օլիմպիական խմբակները։
Օլիմպիադաների, մրցությների կազմակերպում
Այս ուսումնական տարին աչքի ընկավ նաև օլիմպիադաների և մաթեմատիկական մրցույթների մասնակցության աննախադեպ ակտիվությամբ. մաթեմատիկական դպրոցական փուլի օլիմպիաադային կրթահամալիրից մասնակցել է մոտ 150 սովորողներ։ Սա բավականին բարձր ցուցանիշ է նախորդ ուսումնական տարիների համեմատ։
Դպրոցական օլիմպիադա․
Կազմակերպումը
Ամփոփումը
Արդյունքները
Մարզային օլիմպիադա
Կազմակերպումը
Ամփոփումը
Կենգուրու միջազգային մրցույթ
Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթ
Պատանի մաթեմատիկոս
Այս ուսումնական տարին ինձ համար նշանավորվեց նրանով, որ արժանացա կրթահամալիրի ամենամյա «Ձմեռ պապ» մրցանակին։ Մրցույթին ներկայացրել էի, թե ինչպես կարելի է ֆիզարձակուրդի ժամանակը վերածել ինքնակրթության, օգտակար ու հետաքրքիր գործունեության շրջանի: ֆիզարձակուրդը (կամ պարզապես արձակուրդը) ոչ թե դադար է, այլ ստեղծագործելու, ինքնակատարելագործվելու և արդյունավետ աշխատելու լավագույն շրջանը, տես հոդվածը՝
Ֆիզ արձակուրդը կամ պարզապես արձակուրդը աշխատելու լավագույն շրջան
Դիջիթեք ստուգատեսը Միջին դպրոցում
Կրթահամալիրի ամենամյա ստուգատեսներից «Դիջիթեքը» Միջին դպրոցում համակարգել եմ ես։ Ստուգատեսի ընթացքում սովորողները ներկայացրել են շատ հետաքրքիր աշխատանքներ՝ թվային գրադարան, համակարգչային խաղեր ու ծրագրեր, ինչպես նաև անդրադարձել էին արհեստական բանականության լավ ու վատ կողմերին։ դասապրոցեսում։ Որպես համակարգող՝ ինձ համար շատ հաճելի էր տեսնել սովորողների ակտիվությունն ու նրանց մեդիահմտությունները
Աշխատակարգը
Առաջին շաբաթը
Երկրորդ շաբաթը
Երրորդ շաբաթը
Չորրորդ շաբաթը
Ամփոփումը
Ուսումնական տարվա ստուգատեսներից մասնակցել եմ Բնագիտատեխնիկական ստուգատեսին․
Ուսումնական փաթեթ
Ուսումնական տարվա ընթացքում կազմակերպել եմ նաև կլոր սեղան-բաց քննարկումներ
Մաթեմատիկա դասընթացի ուսուցումն առանց կենտրոնացված գրատախտակի
Միջին դպրոցի սովորողների նախագծերի ամփոփում,
Քննարկման ամփոփումը
Վերսկսկել եմ Մաթեմատիկա ամսագրի թողարկումները սովորողների և դասավանդողների օգնությամբ
Այս տարվա իմ, սովորողների, գործընկերներիս կարևոր ձեռքբերումներից էր նաև «Մաթեմատիկա» ամսագրի գործունեության վերսկսումը։ Ամսագրի բացումը կատարեցինք կրթահամալիրի տոնին՝ օրացույցով որոշված «Մխիթար Սեբաստացու օրերին»։
Մաթեմատիկա ամսագրի հրապարակումները՝
Թողարկում №1.
Թողարկում №2,
Թողարկում №3
Թողարկում №4.
Թողարկում №5․
Թողարկում № 6
Թողարկում №7
Թողարկում № 8
Թողարկում № 9.
Թողարկում №10
Թողարկում №11.
Ֆլեշմոբի ցուցանիշ 2025-2026 ուսունական տարի
Կազմակերպել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբր կրթահամալիրում, ընդ որում փետրվար ամսվա ֆլեշմոբը եղել է տոնական, նվիրված ֆլեշմոբի տաը ամյակին՝
Սեպտեմբեր
Հոկտեբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Սովորողներն վերլուծել են ամենամսյա ֆլեշմոբերը՝
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
Հունվար
Փետրվար
Մարտ
Ստորև ներկայացնում եմ Ֆլեշմոբի խնդիրների իմ լուծումները
Սեպտեմբեր
Հոկտեբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Ֆիզարձակուրդի և ուսումնական տարվա ընթացքում բավականին շատ թարգմանություններ եմ կատարել՝ սպասարկաել Դպիր մանկավարժական հանդեսը
Ի՞նչ է մաթեմատիկան, ո՞րն է նրա առաջընթացի հիմքը
Ինչպես է արհեստական բանականությունը խաղ հորինել
Հին խնդիրը նոր ձևով
Աջակողմյան ձի
Դոմինոյի նվազագույն կոշտ դասավորություններ
80-80-20 աստիճանային չափերով եռանկյուն, առաջին մաս
80-80-20 աստիճանային չափերով եռանկյուն, երկրորդ մաս
Արձակուրդը որպես լավագույն շրջան
Լեոնարդ Էյլեր
Ուսումնական շրջաններ․ամփոփում
Առաջին ուսումնական շրջան
Երկրորդ ուսումնական շրջան
Չորրորդ ուսումնական շրջան, աշխատակարգը, ամփոփումը
Սովորողների տարեվերջյան հաշվետվություններ։
Ամփոփելով տարին՝ հասկանում եմ, որ կնոջ, մոր և դասավանդողի դերերը ոչ թե խանգարում, այլ լրացնում ու ուժ են տալիս միմյանց։ Սա զուտ հաշվետվություն չէ, այլ իմ մեծ ընտանիքի ու կրթահամալիրում իմ սիրելի աշխատանքի ներդաշնակության արտացոլումը, որով էլ պատրաստվում եմ մտնել հաջորդ ուսումնական տարի։
Հաջողությո՛ւն նոր ուսումնական տարում…