
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարտը հայտարարված էր ստուգատեսային ամիս 9-րդ դասարանցիների համար։
Ստուգատեսի շրջանակում սովորողների հետ իրականացրել ենք հետևյալ նախագիծը՝ «Կենսակերպ և մաթեմատիկա» ։ Նախագծի նպատակն էր թվերի ու վիճակագրության բաղադրիչների միջոցով տեսնել, թե ինչպես են ավարտական դասարանի սովորողները բաշխում իրենց ժամանակը և ինչ դեր ունի մաթեմատիկան նրանց առօրյայում։ Հարցմանը մասնակցել է 50 սովորող։ Աշխատանքը կատարել ենք 9-1 դասարանի սովորողների հետ։
Ստորև ներկայացնում եմ հարցման մանրամասն վերլուծությունը և հաշվարկները.
1. Սովորողի օրական քնի տևողության միջինը։
Քնելու տևողությունը կարևոր է հատկապես քննական շրջանում։ Հարցմանը մասնակցած բոլոր սովորողների քնի ժամերը գումարելով և բաժանելով մասնակիցների քանակին՝ ստացանք հետևյալ պատկերը.
մեր 9-րդ դասարանցիները միջինում քնում են 8 ժամ, ինչը համապատասխանում է առողջ ապրելակերպի նորմերին։
2. Սոցիալական ցանցեր
Սովորողների զգալի մասը օրական որոշակի ժամանակ տրամադրում է սոցցանցերին։ Տվյալները բերելով ժամային նույն միավորի՝ ստացանք հետևյալ միջին ցուցանիշը.
Սոցցանցերում (Instagram, TikTok և այլն) անցկացրած ժամանակը բավականին տարբեր է՝ 0-ից մինչև 480 րոպե։ Բոլոր սովորողների տրամադրած րոպեների գումարը բաժանած սովորողների քանակի, ստացվեց միջինում 142 րոպե (կամ մոտ 2 ժամ 20 րոպե)։ Սա նշանակում է, որ սովորողն իր օրվա արթուն ժամանակի մոտ 15%-ը անցկացնում է սոցցանցերում։
Նշենք, որ ունենք սովորողներ, ովքեր ընդհանրապես չեն օգտվում սոցցանցերից և սովորողներ, ովքեր տրամադրում են օրական մինչև 5 ժամ։
3. Լրացուցիչ պարապմունքներ
9-րդ դասարանում սովորողները բավականին ծանրաբեռնված են լրացուցիչ պարապմունքներով (սպորտ, երաժշտություն, լեզուներ և այլն)։
Բոլոր մասնակիցների շաբաթական ժամերի գումարը բաժանած սովորողների քանակի, ստացանք 6.8 ժամ։ Սա բավականին բարձր ցուցանիշ է։ Սովորողները շաբաթական գրեթե 7 ժամ դպրոցից դուրս լրացուցիչ կրթություն են ստանում։
4. Բլոգավարություն և ինքնակրթություն
Ուսումնական բլոգի վարումը կրթահամալիրի սովորողի համար օրվա բաղկացուցիչ մասն է կազմում։ Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, թե օրական միջինում որքան ժամանակ է հատկացվում այս գործունեությանը։ Բոլոր սովորողների տրամադրած ժամերի գումարը բաժանելով սովորողների քանակի վրա, ստացվեց միջինում 0.76 ժամ (կամ մոտ 45 րոպե)։ Բլոգավարությանը տրամադրվող ընդհանուր ժամանակը տատանվում է 0-ից մինչև 2 ժամ։ Սա նշանակում է, որ սովորողն իր օրվա արթուն ժամանակի մոտ 5%-ը նվիրում է իր ուսումնական բլոգին՝ նյութերի հրապարակմանը։
5. Մաթեմատիկական հրապարակումները ուսումնական բլոգում
Ուսումնական բլոգի «Մաթեմատիկա» բաժնում հրապարակված նյութերը քանակը, կատարած հաշվարկները հանդիսանում են սովորողի աշխատանքի կարևոր ցուցանիշներ: Հատկապես ստուգատեսային շրջանում սովորողները վերանայել են իրենց բլոգները։
Շաբաթական հրապարակումների քանակը տատանվում է 0-ից մինչև 5-ի նյութ: Սա նշանակում է, որ սովորողը շաբաթական միջինը կատարում է 2 հրապարակում մաթեմատիկա բաժնում (հանրահաշիվ, երկրաչափություն)։
Նշենք, որ ամենահաճախ հանդիպող ցուցանիշը (Մոդը) 1 հրապարակումն է, սակայն ունենք սովորողների մի խումբ, ովքեր շաբաթական կատարում են 3-ից 5 հրապարակում:
6. Պատրաստվածություն դասերին, ուսումնական գործիքի առկայությունը
Կրթահամալիրում անհատական ուսումնական գործիքը (լիցքավորված համակարգիչ կամ այլ ուսումնական գործիք) դասապրոցեսի անբաժանելի մասն է: Այս հարցի պատասխանները թույլ են տալիս հասկանալ սովորողների պատասխանատվության աստիճանը։ Բոլոր սովորողների շաբաթական պատրաստվածության օրերի գումարը բաժանելով սովորողների քանակի վրա, ստացանք, որ շաբաթական սովորողների մոտ 70%-ը ներկայանում է ուսումնական գործիքով` լիցքավորիչով:
7. Քննությունների նախապատրաստում
Իններորդ դասարանցիների քննական փուլում հետաքրքիր էր տեսնել օրական նրանց ներդրումը, ժամային հատվածը՝ քանի րոպե են միջինը տրամադրում քննություններին պատրաստվելու համար։
Օրական միջինը ստացվեց 1.4 ժամ (մոտ 85 րոպե)։ Այս ժամանակահատվածը ավելի փոքր է, քան սոցցանցերում տրամադրվող ժամանակը։
8. Ուսումնական օնլայն գործիքներ
Հետաքրքիր էր պարզել, թե որքանով են սովորողները կիրառում ժամանակակից տեխնոլոգիաները։
Արհեստական բանականություն (AI). Օգտագործում է սովորողների 70%-ը։
GeoGebra (մաթեմատիկական գործիք). Օգտագործում է սովորողների 55%-ը։
Canva (դիզայնի համար). Օգտագործում է սովորողների 35%-ը։
9. Դասերից բացակայությունների վիճակագրություն
Քննական շրջանում, ստուգատեսային պատրաստվածության կարևոր ցուցանիշ է սովորողի դասերին ներկա լինելը։ Այս հարցի վերլուծությունը կատարվել է ակադեմիական ժամերով (1 դասաժամը = 45 րոպե), ինչը թույլ է տալիս հստակ պատկերացնել բաց թողնված ուսումնական ժամանակը.
Բոլոր սովորողների շաբաթական բացակայած ակադեմիական ժամերի գումարը բաժանելով սովորողների քանակի վրա, ստացվեց միջինում 3 ակադեմիական ժամ:
Հաշվարկները ցույց են տվել, որ լայնքը 12 ժամ է, այն հուշում է, որ կան սովորողներ, ովքեր ունեն զգալի բացակայություններ, ինչը կարող է ազդել ավարտական քննությունների նախապատրաստական փուլի արդյունավետության վրա։
10. Մաթեմատիկայի կիրառումը առօրյա կյանքում, գնահատում առավելագույնը հինգ միավոր Սովորողները գնահատել են, թե որքանով են կարևորում մաթեմատիկայի դերը իրենց կյանքում։ Ամենահաճախ հանդիպող պատասխանը (Մոդը) 5-ն է, ինչը փաստում է, որ 9-րդ դասարանցիների մեծ մասը գիտակցում է առարկայի կարևորությունը։
Վերլուծություն, եզրակացություն
Մաթեմատիկական վերլուծությունը ցույց տվեց, որ ստուգատեսային այս փուլում 9-րդ դասարանի սովորողները բավականին արդյունավետ են կառավարում իրենց ժամանակը, և նրանց կենսակերպը հիմնականում հավասարակշռված է: Այնուամենայնիվ, վիճակագրական տվյալները հուշում են, որ սոցցանցերում անցկացրած ժամանակի նպատակային կրճատումը կարող է դառնալ լրացուցիչ և արժեքավոր ժամանակահատված՝ քննություններին ավելի պատշաճ ու խորությամբ պատրաստվելու համար:
Տվյալների վերլուծումը վիճակագրական բաղադրիչնեչով՝
1. Օրական քնի տևողությունը (ժամ)
Միջին թվաբանական. 8.1 ժամ
Մոդ. 8 ժամ (ամենաշատը քնում են 8 ժամ)
Մեդիան. 8 ժամ
Լայնք. 5 ժամ (7-12 ժամ միջակայքում)
2. Ժամանակը սոցիալական ցանցերում (րոպե)
Միջին թվաբանական. 142 րոպե (մոտ 2.4 ժամ)
Մոդ. 60 րոպե
Մեդիան. 120 րոպե
Լայնք. 480 րոպե (0-ից մինչև 8 ժամ)
3. Բլոգավարությանը տրամադրվող ժամանակը (ժամ)
Միջին թվաբանական. 0.8 ժամ
Մոդ. 1 ժամ
Մեդիան. 1 ժամ
Լայնք. 2 ժամ
4. Շաբաթական լրացուցիչ խմբակներ (ժամ)
Միջին թվաբանական. 6.8 ժամ
Մոդ. 6 ժամ
Մեդիան. 6 ժամ
Լայնք. 18 ժամ (0-ից մինչև 18 ժամ)
5. Քննությունների նախապատրաստում (օրական ժամ)
Միջին թվաբանական. 1.4 ժամ
Մոդ. 1 ժամ
Մեդիան. 1 ժամ
Լայնք. 4 ժամ (0-ից մինչև 4 ժամ)
6. «Մաթեմատիկա» բաժնի հրապարակումներ (շաբաթական քանակ)
Միջին թվաբանական. 3 հրապարակում
Մոդ. 1 հրապարակում
Մեդիան. 2 հրապարակում
Լայնք. 5 հրապարակում
7. Ուսումնական օնլայն գործիքների կիրառում (տոկոսով)
AI (ChatGPT և այլն). 67% (28 հոգի)
GeoGebra. 52% (22 հոգի)
Canva. 33% (14 հոգի)
8. Պատրաստի գործիքով (համակարգչով) ներկայանալը (օր)
Միջին թվաբանական. 4 օր
Մոդ. 3 օր (լիարժեք պատրաստվածություն)
Մեդիան. 4 օր
Լայնք. 5 օր
9. Շաբաթական բացակայություններ (ժամ)
Միջին թվաբանական. 3 ժամ
Մոդ. 0 ժամ (սա շատ լավ ցուցանիշ է)
Մեդիան. 1 ժամ
- Լայնք. 12 ժամ (0-ից մինչև 12 ժամ)
10. Մաթեմատիկայի կարևորությունը (1-5 բալ)
Լայնք. 4 բալ (1-ից 5 միջակայքում)