Ուսումնական գարուն․ աշխատանք սովորողների համար

Աշխատանքը նախատեսված է 6-րդ, 7-րդ դասարանցիների համար
Աշխատանքի կատարման ժամկետը՝ մարտի 27-ապրիլի 2


Աշխատանքը կազմված է երեք փուլից։

I փուլ
Ստեղծագործական փուլ

Վերնագիրը՝ Մաթեմատիկական հնարքններ, ֆոկուսներ։

Սիրելի սովորող, համացանցից փնտրեք մաթեմատիկական ֆոկուսներ, հնարքներ, եթե օտարալեզու կայքերից եք օգտվել, խնդրում եմ, թարգմանեք հայերեն, հետո նոր տեղադրեք բլոգում։ Այնուհետև փորձեք բացահայտել ֆոկուսի գաղտնիքը, գրեք բլոգում։ Կարող եք դուք էլ հնարել ֆոկուսներ։

Օրինակ, բացահայտիր գաղտնիքը։
Ինչպես գուշակել ընկերոջդ տարիքը (կամ եթե արդեն գիտես նրա տարիքը, ապա գուշակեք նրա մտապահած թիվը):
Քայլերը։
1. Խնդրեք ձեր ընկերոջ, որ իր տարիքը կամ մտապահած թիվը մեծացնի 10 անգամ։
2․ 1-ից մինչև 10-ը թող  մի թիվ ընտրի և բազմապատկի այն 9-ով։
3. Խնդրեք ձեր ընկերոջը, որ գտնի վերը նշված երկու պատասխանների տարբերությունը։
4. Հաշվելուց հետո, թող ձեզ ասի պատասխանը։

Հարց։ Կարո՞ղ ես այս քայլերից հետո գուշակել ընկերոջդ տարիքը կամ մտապահած թիվը, կարո՞ղ ես բացահայտել գաղտնիքը։

II փուլ

Լուծիր ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ, հրապարակիր լուծումը բլոգում։

1. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտնել 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը

2. Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով ավել է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։

3. Ամիսներից մեկում կար 5 կիրակի օր։ Սակայն ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։

4. Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որն ունի երեք կրկնվող թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։

5. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը հավասար է 4-ի։

6. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2։

7. Ուղղի վրա նշված են A, B, C, D, E, F կետերը։ Քանի՞ հատված կա, որոնց ծայրակետերը նշված կետերն են։

8. Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 31 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 111 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։

9. Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը չի գերազանցում 7: Ամենաշատը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։

10. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով` ստացավ ուղղանկյուն: Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն կարող է նա ստանալ:

III փուլ

Մասնակցություն մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբին։
Մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքները կտեղադրվեն «Մաթեմատիկա» ամսագրում մարտի 29-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով