Նախագիծ, ուսումնական նյութ․ կարգերի մշակում


Ուսումնական նյութ, ներկայացվող պահանջները տես այստեղ։

Ուսումնական նախագիծ, կարգի մշակում

Ուսումնական նախագծերը  բաց են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և սովորողների կամ սովող-սովորողների, սովորող-ծնողի   համատեղ ուսումնական աշխատանք։



Դասավանդողի առաջարկած նախագիծը պետք է բաց լինի ոչ միայն իր սովորողի, այլ նաև ուրիշ դասավանդողների սովորողների համար, ովքեր ցանկություն ունեն իրականացնել այդ աշխատանքը։

Առաջարկություն։ Դպրոցի ենթակայքում (կամ «Մաթեմատիա» ամսագորւմ) ավելացնել բաժին՝ «Ուսումնական նախագիծ» վերնագրով, որտեղ սովորողներն, որպես լրացուցիչ աշխատանք, ըստ  ցանկության, ըստ նախասիրությունների կկարողանան ընտրեն իրենց հետաքրքրող  նախագիծ և կիրակացնեն այն նախագծի հեղինակ հետ։


 Մաթեմատիկական նախագիծը կարող է լինել օրացուցային-ֆլեշմոբ, կրթահամալիրային-ստուգատեսային, առարկայական ծրագրի շրջանակում, «Մաթեմատիկա» ամսագրի շրջանակում-թարգմանական, ճամբարային- մրցույթային, ճամփորդական, միջառարկայական, ստեղծագործական, ճանաչողական, գործնական-կիրառական, հետազոտական, վերլուծական։ Բոլոր նախագծերը պետք է լինեն այնպիսի աշխատանքներ, որոնք սովորողների մոտ կառաջացնեն հետաքրքրություն, սեր դեպի մաթեմատիկան։


Ինչպիսի կառուցվածք պետք է ունենա նախագիծը մաթեմատիկա դասավանդողի բլոգում


1.Նախագծի անվանում, առարկայի անուն (վերնագիրը, առարկան՝ մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն)

2.Անոտացիա․ նախագծի մասին հակիրճ, գրավիչ տեղեկություն

3. Տեսակը (օրացուցային, կրթահամալիրային, առարկայական ծրագրի շրջանակում, ստուգատեսային, մրցույթային, անհատական, խմբային, դասարանական, հետազոտական, ընտանեկան, համագործակցային, ճամփորդական, միջառարկայական, ստեղծագործական, ճանաչողական, գործնական, այլ)

4. Ո՞ր տարիքի, կամ ինչ նախասիրությունների սովորողների համար է նախատեսված աշխատանքը

5. Նպատակը 

6. Խնդիրները

7. Տևողությունը․ կարճաժամկետ (մինչև մեկ ամիս), երկարաժամկետ  (մեկ ամսից շատ)

8. Վայր/երը

9. Անհրաժեշտ գործիքներ․ նյութեր, ուսումնական գրականության,  ռեսուրսների ցանկ, մաթեմատիկական ծրագրերի կիրառում և այլն

10. Մասնակցության ձևը՝ (սովորող-սովորեցնող, խմբային, անհատական, դասարանական, խառը խմբերով)

9. Վերջնարդյունքները (սովորողների կատարած աշխատանքների հղումների հրապարակում դասավանդողի բոլոգում):

10. Նախագծի ամփոփում․  դասավանդողը իր բլոգում գրում է նախագծի իրականացման ընթացքի, դժվարությունների, հաջողությունների մասին։ Հաջողված աշխատանքը  հրապարակում ենթակայքում, «Մաթեմատիկա» ամսագրում։

Ինչպիսի կառուցվածք պետք է ունենա մաթեմատիկական նախագիծը կրթահամալիրի սովորողի բլոգում

Սովորողն իր բլոգում բացում է բաժին՝ «Նախագիծ» վերնագրով։
Յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս բլոգում հրապարակում է հետևյալ կետերը, այսինքն՝ փուլերը


Նախագծի փուլերի մասին․

I-փուլ․ ծանոթություն նախագծին

Սովորողը բլոգում գրում է․
ա)Նախագծի անվանումը, առարկայի անունը /մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն/
բ)Որտեղից է իմացել նախագծի մասին
գ)Ուղղորդող, օգնող դասավանդողի անունը /ուղղորդողը կարող է լինել ինչպես դասավանդող, այնպես էլ սովորող/
դ)Նախագիծը իրակացնելու ձև՝ խմբային, անհատական
ե)Նախագծի իրակացման պատճառը, հիմնավորում (դասապրոցեսի շրջանակում կամ լրացուցիչ աշխատանք)

զ) Նշում է իրեն անհրաժեշտ գործիքները․ նյութերը, ուսումնական գրականությունը,  ռեսուրսների ցանկը, մաթեմատիկական ծրագրեր և այլն որոնց շրջանակում իրակացնելու է աշխատանքը։

II-փուլ

Որոնողական, ուսումնասիրման, իրականացման փուլ։

III-փուլ

Սովորողը իր բլոգում ներկայացնում է նախագծի վերջնարդյունքը, գրում է, ինչ տվեց իրեն նախագիծը, ինչ նոր բան սովորեց, ինչ կփոխեր աշխատանքի փուլերում և այլն։  Ցանկության դեպքում աշխատանքը տարածում է, հանրայնացնում է։

Նախագծի գնահատումը։

Նախագծի հեղինակը նախագիծ իրականացնողին գնահատում է հետևյալ սանդղակով՝

I փուլի համար՝ 1-4 միավոր
II փուլի համար՝ 1-3 միավոր
III փուլի համար՝ 1-3 միավոր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով