Հանրային քննարկման է ներկայացվել սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը

Կարդացի սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը, առանձնացրել եմ այս հատվածները, գրել եմ իմ դիտարկումները։

ա)Հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։

Ողջունելի այն, որ կարելի է կիրառել գնահատման 10 միավորային սանդղակից բացի գնահատման այլ համակարգեր։ Այդ նախադասությանը կավելացնեի, որ կարելի է կիրառել գնահատման 2 միավորային համակարգ՝ «Ստուգված» կամ «Չստուգված»։



բ)10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: 

Նախագծում ամենատպավորիչ և ամենակարևոր հատվածն է, ողջունելի է, որ այլևս անբավարար գնահատանիշ չկա։ Մտածում եմ, եթե անբավարար գնահատանիշ եթե այլևս չի լինելու, ապա շատ հնարավոր է, որ գնահատման 10 միավորային համակարգն էլ շուտով դուրս կգա։ Կան ավելի արդյունավետ գնահատման տարբերակներ՝ օրինակ սովորողին գովեստի խոսքեր ասելը և այլն։

գ) 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: 

Այստեղ ինձ համար անհասկանալի է, ինչո՞ւ են 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսում օգտագործել գնահատանիշը:Ինձ համար պարզ չէ նաև, թե տարեկան գնահատականանիշը 5-րդ դասարանում ինչպես է դրվելու։


դ) 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

Այս կետն էլ է նորություն, լավ է, որ այլընտրանքային ծրագրեր իրականացնող դպրոցները ազատ են, և կարող են կիրառել գնահատման այլ կարգեր; Այս կետում ինձ պարզ չէր, սովորողի կատարած ուսումնական նախագիծը ինչպե՞ս է գնահատվելու և արդյո՞ք ազդելու է կիսամյակի գնահատանիշի վրա, ինչպե՞ս։

ե) Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Ո՞վ է այդ լիազորված մարմինը, ի՞նչ կարգ է, նախագծում բացատրություն չգտա։

զ ) 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում՝ բնութագրման միջոցով։

Այստեղ ամփոփիչ գնահատման մեջ մտնու՞մ են թեստերը, լավ կլիներ գրեին, մի քիչ պարզաբանեին։

ե) 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով Կրթության պետական կառավարման լիազորված մարմինն իր կողմից սահմանված պարբերականությամբ դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

Պարբերաբար արտաքին գնահատումը ավելորդ լարում կստեղծի սովորողների մոտ, կարծում եմ պետք է հանել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով