Երևանի պետական համալսարանում

ԵՊՀ նախագիծը տես այստեղ:


«Մաթեմատիկներ» ջոկատը հունվարի 25-ին այցելեց Երևանի պետական համալսարան՝ մաթեմատիկայի ֆակուլտետ։ Այնտեղ հանդիպեցինք մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանին և ասիստենտ՝ Նելլի Գափոյանին։ Նրանք մեզ մանրամասն ներկայացրեցին մաթեմատիկա բաժնի չորս ճյուղերը, դրանք են՝
Մաթեմատիկա, Արհեստական բանականություն, Ակտուար մաթեմատիկա և Ֆինանսական մաթեմատիկա, ներկայացրեցին դրանց կիրառման ձևերը առօրիայում։ Նշեցին, որ այսօր ամենապահանջված բաժինը՝ Արհեստական բանականությունն է և թվով ամենաշատ ուսանողները հենց այդ բաժնից են։


Հանդիպումը ավելի կենդանի դարձավ, երբ սովորողները ուղղեցին իրենց անհանգստացնող հարցերը դեկանին և ստացան սպառիչ, մատչելի պատասխաններ։ Հետո գնացինք համալսարանի պատմության թանգարան, որտեղ աշխատակիցը ներկայացրեց մաթեմատիկա բաժնում մեծ ներուժ դրած մաթեմատիկների մասին, խոսեց նաև Սերգեյ Մերգելյանի աշխատանքների մասին։
Մանրամասն տես տեսանյութերում։


Զրույց դեկանի հետ․


Սովորողների հարցերը դեկանին․
Աննա Թադևոսյան․ «Քանի՞ բաժին ունի hամալսարանը»։
Եվա Խաչատրյան․ «Համալսարանում ուսանողները համակարգչով են դասերը սովորում, թե՞ ոչ»։
Գագիկ Ղազարյան․« Արշավներ, ճամբարներ կազմակերպվու՞մ են ուսանողների համար»։
Աշոտ Չարչյան․ « Ո՞ր տարեթվին են եղել ամենաշատ ուսանողները, ինչով էր պայմանավորված»։
Արեգ Հարությունյան․ «Ուսանողներին թույլատրվու՞մ է օգտագործել հաշվիչ դասի ժամին»։
Մնացած հարցերը տես տեսանյութում՝

Սովորողների այցը Երևանի պետական համալսարանի թանգարան։


Սովորողների պատումները ստորև /լրացվում է/։


Տիգրան Խաչատրյան
Նարե Գրիգորյան
Աննա Թադևոսյան
Ղոչիկյան Տիգրան
Եվա Մովսիսյան
Մանե Նազարյան
Գագիկ Ղազարյան
Մարկ Ավագյան
Միքայել Հովհաննիսյան
Հայկ Զաքարյան


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով