Ազգագրական փառատոն․ Հարթակում ծնողն է

Այսօր, Ազգագրական փառատոնի շրջանակում, մաթեմատիկների ջոկատը պատրաստեց թանապուր և պիցցա։ Պատրաստման համար մեզ միացավ Միջին դպրոցի սովորող Մովսիսյան Եվայի տատիկը՝ տիկին Վալյան։ Նա մեզ պատմեց թանապուրի ծագման մասին, պատրաստման տարբեր եղանակների մասին, և ներկայացրեց սիսիանցիների բաղադրատոմսով թանապուրը։ Այն առանձնանում է սովորական թանապուրից, որովհետև սիսիանցիները պատրաստում են առանց աղի։


Պատրաստման ընթացքը տե՛ս ստորև։


Մինչ տիկին Վալյան մի խումբ սովորողների հետ կպատրաստեր թանապուր, մնացած մասը պատրաստում էր պիցցա, ամեն մեկը մի ձևավորմամբ։ Այնուհետև մեզ միացավ տիար Բլեյանը, համտեսեց թանապուրը և ծնողի առաջարկով միասին պլանավորեցին ամառային ուսումնական ճամբարի ժամանակ կազմակերպել ճամփորդություն դեպի Սիսիան։ Տատիկն ասաց, որ մեր ջոկատին սիրով կհյուրընկալի։ Դե ինչ, անհամբեր սպասում ենք․․․

Մանրամասն տես ստորև տեսանյութերում։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով