Ճամբարային մաթեմատիկական ֆլեշմոբ կրթահամալիրի դպրոցներում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սիրելի՛ սովորողներ, ճամբարի ընթացքում «Մաթեմատիկա» ամսագիրը կազմակերպում է մաթեմատիկական ֆլեշմոբ-մրցույթ ֆիզիկական միջավայրում, որին կարող են մասնակցել 1-12-րդ դասարանի սովորողները, Քոլեջի ուսանողները, բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են մաթեմատիկական ֆլեշմոբով, ովքեր սիրում են լուծել ոչ ստանդարտ խնդիրներ։ Մասնակցելու համար տեղեկացրեք ձեր ջոկատավարին կամ գրեք l.hakobyan@mskh.am հասցեին։


«Մաթեմատիկա» ամսագրի անդամները՝ մաթեմատիկա դասավանդողները, սիրով սպասում են Ձեզ։

Ճամբարային մաթեմատիկական ֆլեշմոբը անցկացման օրը․

հունվարի 19, ժամը 11։00, տևողությունը՝ մեկ ժամ։

Վայրը․

1-3-րդ դասարանի սովորողները՝ Արևելյան դպրոց-պարտեզ, վերնատուն, պատասխանատու՝ Լիլիթ Սահակյան և ընկերներ։
4-5-րդ դասարանի սվորողները՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Գրետա Բակունցի կաբինետ, պատասխանատու՝ Գրետա Բակունց և ընկերներ
6-8-րդ դասարան՝ Միջին դպրոց, 3-1. 3-2 կաբինետ, պատասխանատու՝ Լիանա Հակոբյան և ընկերներ
9-12-րդ դասարան, Քոլեջի ուսանողներ, Ավագ դպրոց, Սյուզի Հակոբյանի կաբինետ, պատասխանատու՝ Սյուզի Հակոբյան և ընկերներ։

ԿԱՐևՈՐ։
Բոլոր մասնակիցները ներկայանան համակարգիչներով, անհրաժեշտության դեպքում՝ նաև լիցքավորիչով։

Մրցանակը.

Մաթեմատիկական եռօրյա անվճար  ճամբար  Արատեսում, ճամփորդության կամզակերպման  պատասխանատու «Մաթեմատիկա» ամսագրի անդամներ և ընկերներ:

Մանրամասն տես նախագծում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով