Այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը

Կարդացել եմ նախագիծը, ուզում եմ առանձնացնել հետևյալ պարբերությունը՝


Այլընտրանքային կրթական ծրագրի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ԳԱԱ գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ կամ մրցութային եղանակով կարող է պատվիրակվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Փորձաքննության իրականացման ժամանակ շատ կարևոր է կրթական այլընտրանքային ծրագիր իրականացնող դասավանդողի մասնակցությունը, նրա տեսակետը։ Բուհը, բուհի մասնագետների կազմը ինչպե՞ս կարող են տեսնել այլընտրանքային ծրագրի խնդիրները, եթե նրանք այդ ծրագրով ո՛չ աշխատում են, ո՛չ առնչվում։
Նախագծում չգտա փորձաքննության համար ներկայացվող պահանջներ, ինչպես և ինչ սկզբունքներով են փորձաքննությունը իրականացվելու։

Նագածգում գրված է, որ պատվիրատուի տրամադրած փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն՝ փորձաքննության, բայց նախագծի սկզբում գրված էր որ փորձաքննությունը իրականացնելու բուհի մասնագիտական խմբերը։ Այստեղ հակասություն կա կամ էլ մի քանի փուլով են ուզում փորձաքննությունը ուզում անցկացնել, բայց չեն նշել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով