
Աշխատանքը նախատեսված է 6, 7-րդ դասարանի սովորողների համար:
Ժամանակահատվածը՝ hոկտեմբերի 24-30:
1. Վերանայիր բլոգիդ մաթեմատիկա բաժինը, լրացրու բաց թողած աշխատանքները:
2. Վերանայիր բլոգիդ մաթեմատիկա առանց բանաձևի բաժինը, լրացրու բաց թողած աշխատանքները:
3. Անդրադարձ Մաթեմատիկա ամսագրի 4-րդ համարին:
Կարդա հետևյալ կետերը, կատարիր առաջադրանքները
ա) Ինչպե՞ս վանդակավոր թղթի վրա գծել շրջանագիծ՝ առանց կարկինի օգնության:
Առաջադրանք:
Հետևելով ամսագրում նշված քայլերին, դու էլ փորձիր գծել շրջանագիծ առանց քանոնի օգնության, աշխատանքդ ներկայացրու բլոգում: Թղթի վրա շրջանագիծ գծելու համար ուրիշ ի՞նչ ճանապարհներ գիտես:
բ). Ինչպե՞ս են առաջացել երկրաչափական պատկերների անվանումները:
Առաջադրանք:
Փորձիր համացանցից գտնել այլ երկրաչափական պատկերների անվան ծագումները:
4. Անդրադարձ մաթեմատիկա ամսագրի 23-րդ համարին:
Առաջադրանք: Կարդա Գիտե՞ս որ շարքը, հարստացրու այդ շարքը համացանցից գտնելով նման օրինակներ, ցանկության դեպքում կարող ես ինքդ էլ հնարել:
5. Մասնակցիր մաթեմատիկական ֆլեշմոբի հետևյալ մակարդակներին (առաջադրանքները կհրապարակվեն հոկտմեբերի 26-ին)
ա)երկրորդ մակարդակ
բ) առաջադրում են խնդիրներ սովորողները: